«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12409219
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
16 մարտի 2009 թ. ք. Երևան |
N 498-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 01/15 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասը՝
Հրամայում եմ՝
1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթների վերաբերյալ հրահանգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության պետի 1998 թվականի մարտի 3-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5, 6 և 7 կետերի դրույթների վերաբերյալ հրահանգը հաստատելու մասին» N 01/15 հրամանը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
Գ. Խաչատրյան |
Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարարություն 11 մայիսի 200 թ. N 437-Ն |
Համաձայնեցված է ________ 200 թ. |
Համաձայնեցված է ________ 200 թ. |
Հավելված |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն հրահանգով կարգավորվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված հարկային արտոնությունների կիրառման հարցերը:
1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ավելացված արժեքի հարկից ազատվում են.
1) Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար օգտագործվող թունաքիմիկատների իրացումը` գյուղատնտեսական արտադրանք արտադրողներին:
Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար օգտագործվող թունաքիմիկատներ համարվում են միջատասպան (ինսեկտցիդ), տզասպան (ակարիցիդ), սնկասպան (ֆանիգիցիդ), նեմատոդասպան, մկնասպան (ռոդենտիցիդ) պատրաստուկները, բիոպրեպարատները, հերբիցիդները և աճը կարգավորողները:
ՀՀ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում օգտագործվող, ավելացված արժեքի հարկից ազատվող թունաքիմիկատներին են դասվում ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն հրամանով հաստատված անվանացանկում ընդգրկված` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 6-Ն հրամանով հաստատված «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» դասակարգչի 24.2 խմբին դասվող արտադրանքը:
2) Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում օգտագործվող պարարտանյութերի իրացումը՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրողներին
ՀՀ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում օգտագործվող ավելացված արժեքի հարկից ազատվող պարարտանյութեր համարվում են ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 6-Ն հրամանով հաստատված «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» դասակարգչի 24.15.3-24.15.8-ը ներառյալ կարգերին դասվող արտադրանքը:
3) Գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմացուների և տնկանյութի իրացումը՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրողներին
ՀՀ տարածքում որպես գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների ավելացված արժեքի հարկից ազատվող սերմացու և տնկանյութ համարվում են ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 6-Ն հրամանով հաստատված «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» դասակարգչի` 01.11.11.120, 01.11.11.220, 01.11.12.220, 01.11.12.320, 01.11.12.420, 01.11.12.520, 01.11.12.620, 01.11.13.130, 01.11.13.230, 01.11.13.330, 01.11.13.430, 01.11.14.200, 01.11.15.120, 01.11.15.220, 01.11.16.120, 01.11.16.220, 01.11.16.320, 01.11.17.120, 01.11.17.220, 01.11.17.320, 01.11.17.420, 01.11.21.210, 01.11.22.120, 01.11.22.220, 01.11.22.320, 01.11.22.420, 01.11.33.110, 01.11.33.210, 01.11.33.310, 01.11.33.411, 01.11.33.421, 01.11.33.511, 01.11.33.521, 01.11.33.610, 01.11.33.710, 01.11.34.110, 01.11.35.111, 01.11.35.121, 01.11.35.210, 01.11.35.311, 01.11.92, 01.12.21.220, 01.12.21.230, 01.12.21.400, 01.12.21.500, 01.12.21.600, 01.12.23 և 01.12.24 ստորադիրքերին դասվող արտադրանքը:
2. Սույն հրահանգի կիրառման առումով գյուղատնտեսական արտադրանք արտադրողներ են համարվում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության դասակարգիչ հաստատելու մասին» N 6-Ն հրամանով հաստատված «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» դասակարգչի 01 հատվածից մինչև 01.30.00.000 ստորադիրքին դասվող արտադրանք արտադրողները:
3. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում օգտագործվող թունաքիմիկատները, պարարտանյութերը, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմացուները կամ տնկանյութը առանց ավելացված արժեքի հարկի իրացվում են սույն հրահանգի N 1 ձևի (ձևը կցվում է)՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրողի կողմից մշակվող գյուղատնտեսական հողատեսքերի և կենդանաբուծական գործունեության վերաբերյալ տեղեկանքի առկայության դեպքում: Ընդ որում, իրացման ժամանակ հաշիվ-ֆակտուրա կամ այլ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու դեպքում՝ դրանցում պարտադիր կարգով կատարվում է «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար» նշումը: Իրացնողի մոտ որպես հիմք պահվում է գյուղատնտեսական արտադրանք արտադրողի կողմից մշակվող գյուղատնտեսական հողատեսքերի և կենդանաբուծական գործունեության վերաբերյալ տեղեկանքի պատճենը:
4. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում օգտագործվող թունաքիմիկատները, պարարտանյութերը, գյուղատնտեսական մշակաբույսերը, բազմամյա տնկարկների սերմացուները կամ տնկանյութը առանց ավելացված արժեքի հարկի կարող է իրացվել նաև տվյալ գյուղական համայնքում բնակվող` գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կամ տվյալ այգեգործական ընկերության անդամների կողմից տրված` սույն հրահանգի N 2 ձևի (ձևը կցվում է) լիազորագիր ներկայացվելու դեպքում: Իրացման ժամանակ դուրս գրվող հաշիվ-ապրանքագրում կամ այլ հաշվարկային փաստաթղթում պարտադիր կարգով կատարվում է «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար» նշումը: Իրացնողի մոտ որպես արտոնության կիրառման հիմք պահվում է սույն մասում նշված լիազորագիրը և հաշվարկային փաստաթղթի օրինակը:
Ձև 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԱՐՏԱԴՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԲՈՒԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
20 թվականի համար
Տրվում է ________________________________________________________
կազմակերպության անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը
առ այն, որ նա _____________________________________________________
բնակավայրի, այգեգործական ընկերության անվանումը
սեփականության իրավունքով, վարձակալական հիմունքներով, մշտական
______________________________________________________________
անհրաժեշտն ընդգծել
օգտագործման իրավունքով մշակում է _______________ հեկտար հողատարածք հետևյալ հողատեսքերով, այդ թվում`
1. վարելահող _______հեկտար __________________________________________
|
նշել կուլտուրաների խումբը և մշակվող տարածքը |
_______________________________________________________________
_______________________________________________________________
2. այգի ________հեկտար_____________________________________________
նշել կուլտուրայի անվանումը և մշակվող տարածքը
_______________________________________________________________
3. խոտհարք_______________________________________________________
Տեղական ինքնակառավարման
մարմնի ղեկավար (գյուղապետ)
կամ այգեգործական ընկերության նախագահ` __________________________________
|
(ստորագրությունը) |
Կ.Տ.
Ձև 2
Լ Ի Ա Զ Ո Ր Ա Գ Ի Ր
ՀՀ_______________________ մարզ, գյուղ _______________________ 200_թ.
Մենք ներքոստորագրյալներս, հանդիսանալով _________________________ գյուղական
(անվանումը)
համայնքի անդամներ, լիազորում ենք ___________________________________ -ին
(անուն, ազգանուն) |
(անձնագրի N _________ տրված ____ _________ ___ թ. ___________ կողմից,
բնակության վայրը _______________________________________________)
մեր անունից և մեր հաշվին նշված քանակով ստանալու հետևյալ թունաքիմիկատները, պարարտանյութերը, գյուղատնտեսական մշակաբույսերը, բազմամյա տնկարկների սերմացուները և տնկանյութը (անհրաժեշտն ընդգծել) և վճարել դրա դիմաց:
N |
Անունը, ազգանունը |
Անձնագրի համարը |
Գյուղատնտեսա-կան արտադրանքի արտադրության հողատարածքի չափը |
Թունաքիմիկատի, պարարտանյութի, գյուղատնտեսական մշակաբույսի, բազմամյա տնկարկի սերմացուի, տնկանյութի |
Գումարը |
Ստորագրու-թյունը | ||
չափի միավորը |
անվա-նումը |
քանակը | ||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Լիազորագիրն ուժի մեջ է մինչև _________ __________________ 20___թ.
Լիազորված անձ` ___________________ Գյուղապետ ____________________
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը)
Կ. Տ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.08.2011, N 2023-Ն | 02.09.2011, N 498-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|