Գլխավոր տեղեկություն
Համար
N 120-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2009-18.08.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.09.15/26(344) Հոդ.303
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.08.2009
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.08.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 սեպտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11709303

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 օգոստոսի 2009 թ.
ք. Երևան

N 120-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ և 4-րդ կետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 775-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 2009 թվականի հուլիսի 2-ի N 774-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետերով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության ձևը` N 3 հավելվածի.

4) քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության լրացման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

 

Նախարար

Վ. Վարդանյան

 

Հավելված N 1

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009 թվականի օգոստոսի 18-ի

N 120-Ն հրամանի

 

 

 Եռամսյակ     

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 


ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ա/Ձ

     

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ N    

ՀԵՌ.

Հ/հ

Պատվի-րատու

Շինարարություն
իրականացնող
կազմակերպություն

Լից. N

Շինարարություն
իրականացնելու վայրը

Շինարարության, կառույցի
տեսակը

Շին.
թույլ-
տվության N

Շինարարության սկիզբ, ամիս,
տարի

Կատարված աշխա-
տանքների
ընթացք %

Շինա-
րարության ավարտը

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
                   
                   
                   

__________

_______________________________

 

ամսաթիվ

կազմակերպության, (Ա/Ձ) ստորագրությունը

  Կ.Տ.

 

Հավելված N 2

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009 թվականի օգոստոսի 18-ի

N 120-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության լրացման

 

1. Սույն կարգով սահմանվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության մասին ներկայացվող հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է հայերենով:

3. Հաշվետվության «Եռամսյակ» վանդակում լրացվում է հաշվետու եռամսյակը:

4. Հաշվետվության «Լիցենզավորված կազմակերպություն, ԱՁ, Լիցենզիայի N, հեռ.» տողում համապատասխանաբար լրացվում է շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ լրիվ անվանումը, լիցենզիայի համարը, հեռախոսահամարը (բնակության, ծառայողական, անհատական), որոնցով հնարավոր է կապ հաստատել անձի հետ:

5. Հաշվետվության «Հ/հ» վանդակում լրացվում է հերթական համարը:

6. Հաշվետվության «Պատվիրատու» վանդակում լրացվում է պատվիրատու կազմակերպության լրիվ անվանումը:

7. Հաշվետվության «Շինարարություն իրականացնող կազմակերպություն» վանդակում լրացվում է շինարարություն իրականացնող կազմակերպության, ԱՁ-ի լրիվ անվանումը: Եթե շինարարություն իրականացնողը և պատվիրատուն հանդիսանում են միևնույն անձը, ապա «Պատվիրատու» վանդակը կարող է չլրացվել:

8. Հաշվետվության «Լիցենզիայի N» վանդակում լրացվում է շինարարություն իրականացնող կազմակերպության, ԱՁ-ի լիցենզիայի համարը:

9. Հաշվետվության «Շինարարություն իրականացնելու վայրը» վանդակում լրացվում է իրականացված շինարարության գտնվելու վայրը:

10. Հաշվետվության «Շինարարության, կառույցի տեսակը» վանդակում լրացվում է կառույցի տեսակը (շենք, շինություն, էներգետիկ, հիդրոտեխնիկական կառույց և այլն), ինչպես նաև հիմնական ցուցանիշները, հարկայնությունը, հատակագծային մակերեսը:

11. Հաշվետվության «Շին. թույլտվության N» վանդակում լրացվում է կառուցապատողին տրամադրված շինարարության թույլտվության համարը:

12. Հաշվետվության «Շինարարության սկիզբը, ամիս, տարի» վանդակում լրացվում է շինարարություն իրականացնող կազմակերպության, ԱՁ-ի կողմից շինարարությունը սկսելու ամսաթիվը` օր, ամիս, տարի հերթականությամբ:

13. Հաշվետվության «Կատարված աշխատանքների ընթացքը %» վանդակում լրացվում է շինարարություն իրականացնող կազմակերպության, ԱՁ-ի կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված աշխատանքները` ամբողջի հետ համեմատած տոկոսային հարաբերությամբ:

14. Հաշվետվության «Շինարարության ավարտը» վանդակում լրացվում շինարարության ավարտի ամսաթիվը` օր, ամիս, տարի հերթականությամբ:

 

 

Հավելված N 3

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009 թվականի օգոստոսի 18-ի

N 120-Ն հրամանի

 

 

Եռամսյակ      

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

_______________________________________

        Լիցենզավորված կազմակերպություն             Ա/Ձ
     

____________________

Լիցենզիայի N            հեռ.

Հ/հ

Պատվիրատու

Հետազննության
վայրը, շենքի
կամ
կառուցվածքի
անվանումը,
նշանակությունը

Հետազննության
նպատակը

Կառուցման տարեթիվը

Կոնստրուկտիվ
համակարգը,
հարկայնությունը

Տեխնիկական վիճակի գնահատա-կանը

Աշխատանքի կատարման ժամկետը

Սկիզբ

Ավարտ

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 

Կից ներկայացվում են տրամադրված եզրակացությունների պատճենները:

 

_____________

ամսաթիվ 

 

_____________________________________________________

կազմակերպության, (Ա/Ձ) ստորագրություն                      Կ.Տ.

 

Հավելված N 4

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009 թվականի օգոստոսի 18-ի

N 120-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

Քաղաքաշինության բնագավառում շենքերի եվ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության լրացման

 

1. Սույն կարգով սահմանվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության մասին ներկայացվող հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է հայերենով:

3. Հաշվետվության «Եռամսյակ» վանդակում լրացվում է հաշվետու եռամսյակը:

4. Հաշվետվության «Լիցենզավորված կազմակերպություն, ԱՁ, Լիցենզիայի N, հեռ.» տողում համապատասխանաբար լրացվում է շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ լրիվ անվանումը, լիցենզիայի համարը, հեռախոսահամարը (բնակության, ծառայողական, անհատական), որոնցով հնարավոր է կապ հաստատել անձի հետ:

5. Հաշվետվության «Հ/հ» սյունակում լրացվում է հերթական համարը:

6. Հաշվետվության «Պատվիրատու» սյունակում լրացվում է հետազննություն կատարելու պատվիրատու հանդիսացող կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն կամ ֆիզիկական անձի համապատասխան տվյալները:

7. Հաշվետվության «Հետազննության վայրը, շենքի կամ կառուցվածքի անվանումը, նշանակությունը» սյունակում լրացվում է շենքի, կառուցվածքի գտնվելու վայրը (հասցեն), անվանումը և նշանակությունը (բնակելի, հասարակական, արտադրական և այլն):

8. Հաշվետվության «Հետազննության նպատակը» սյունակում լրացվում է, թե ինչ նպատակով է կատարվում հետազննությունը (տեխնիկական վիճակի գնահատում, գործող նորմերի պահանջներին համապատասխանության որոշում, վերակառուցման նպատակահարմարության որոշման կայացում և այլն):

9. Հաշվետվության «Կոնստրուկտիվ համակարգը, հարկայնությունը» սյունակում լրացվում են տվյալներ կոնստրուկտիվ համակարգի (շենքի կամ կառուցվածքի կոնստրուկցիաների և կոնստրուկտիվ տարրերի միասնական տեղաբաշխման, միմյանց հետ միացման ու փոխհամագործակցման, այդ թվում սեյսմամեկուսացման հատուկ համակարգերի) և հարկայնության վերաբերյալ:

10. Հաշվետվության «Տեխնիկական վիճակի գնահատականը» սյունակում տրվում է շենքի, կառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատականն ըստ վնասվածության աստիճանների:

11. Հաշվետվության «Աշխատանքի կատարման ժամկետը» սյունակում լրացվում է հետազննական աշխատանքների սկիզբը և ավարտը (օր, ամիս, տարեթիվ):

12. Հաշվետվությանը կից ներկայացվում են շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ տրամադրված եզրակացությունների պատճենները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.01.2018, N 08-Ն 25.02.2018, N 120-Ն
08.07.2014, N 179-Ն 18.08.2014, N 120-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան