ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
22 մայիսի 2009 թ. |
N 09-122-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 22.05.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Էքսպրես Վելյու» ՓԲ ընկերության կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները (ք. Երևան, Նուբարաշեն համայնք, թիվ 105/15, 105/23, 105/24, 105/25, 105/26, 105/27 և 105/28) կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները «Էքսպրես Վելյու» ՓԲ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0628 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Էյֆֆել-Քոնսալտ» ՓԲ ընկերության կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները (ք. Երևան, Նուբարաշեն համայնք, թիվ 105/15, 105/23, 105/24, 105/25, 105/26, 105/27 և 105/28) կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Էյֆֆել-Քոնսալտ» ՓԲ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0649 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Անիկոմ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0249 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի նախագահի 24.03.2009 թ. թիվ 09-79-Լ հրամանով, համարել վերացված։
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Մ.Ա.Կ. Ֆիրմա» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0641 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
5. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Հույսի Ագույց» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0773 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
6. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Գազպա» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0678 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
7. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Կալգարի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0507 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
8. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ` | Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(22.05.2009 թ. հր. N 09-122-Լ)
Հ/Հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի |
Այլ տեղեկու- |
1 |
«էքսպրես Վելյու» ՓԲԸ |
Սյունիքի մ-զ, Խնձորեսկ հ-ք, |
ԱԳN0628 |
26.10.06թ. |
09210854 |
624 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Կասեցվել է խախտումների պատճառով |
|
2 |
«էյֆֆել |
Երևան, Բայրոնի 1/1, բն. 9. հեռ. 580-899 |
ԱԳN0649 |
11.01.07թ. |
01557983 |
644 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Կասեցվել է խախտումների պատճառով |
|
3 |
«Անիկոմ» ՍՊԸ |
Երևան, Իսրայելյան 37/1 |
ԱԳN0249 |
08.11.02թ. |
02554374 |
249 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Կոմիտեի 24.03.09թ. N 09-79- Լ հրամանով տրվ. կաս. համարվել է վերացված | |
4. |
«Մ.Ա.Կ. Ֆիրմա» ՍՊԸ |
Երևան, Սաֆարյան 5/8, հեռ. 297-660 |
ԱԳN0641 |
28.12.06թ. |
02525291 |
636 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
5. |
«Հույսի Ագույց» ՍՊԸ |
ք. Երևան, |
ԱԳN0773 |
27.05.08թ. |
01828174 |
768 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
6. |
«Գազպա» ՍՊԸ |
ք. Երևան, Շահվերդյան 4, բն. 22, հեռ. 502-226 |
ԱԳN0678 |
29.06.07թ. |
00065328 |
673 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
7. |
«Կալգարի» ՍՊԸ |
ք. Կապան, Լեռնագործների 19ա, բն. 31, հեռ. 085-660- 25 |
ԱԳN0507 |
13.08.04թ. |
09416892 |
503 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |