Basic information
Number
N 852-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.07.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.07.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.07.2007
Effective date
27.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2007 թվականի N 852-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 25-ի N 366 որոշմամբ Շիրակի մարզպետարանի տնօրինությանը հանձնված նախկին «Հայէլեկտրակոնդենսատոր» ԱՄ-ի էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված ճաշարանի կիսաքանդ շենքի հարավային պատի վրա գտնվող Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան (Ջաջուռ)» մասնաճյուղ տեղափոխելու և այդ ծախսերն իրականացնելու նպատակով «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացնել 5578.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հուլիսի 30
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation