Գլխավոր տեղեկություն
Համար
N 469-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.08.06/23(341).1 1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.04.2009
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.04.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 ապրիլի 2009 թ.
ք. Երևան

 N 469-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

 

Հրամայում եմ՝

 

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

 

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ

 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

«Գուրգեն-Քրիստինե-1» ՍՊԸ

դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

«Վարձելման» ՍՊԸ

 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

Ա/Ձ Արթուր Բաղդասարյան

դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)

«Արմենֆարմ» ՍՊԸ

 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)

«Կամիդենտ» ՍՊԸ

դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ)
(դրական վերապահում)

«Վ.Ա.Ա.Ս» ՍՊԸ

 դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)

«Հենդարդենտ» ՍՊԸ

 բժշկական օգնություն և սպասարկում (դրական)

«Մոնչ Դենտ» ՍՊԸ

 բժշկական օգնություն և սպասարկում (դրական)

Ա/Ձ Մարինե Խաչատրյան

 բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

Ա/Ձ Արմեն Հովհաննիսյան

 բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Բաբկեն Դեմիրճյան» ՍՊԸ

 բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

«Սուրբ Ներսես Մեծ» ԳԲԿ» ՓԲԸ

 բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)

 

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:

 

Նախարար

Հ. Քուշկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան