Գլխավոր տեղեկություն
Համար
N 03-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.08.2009-25.03.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.12.26/44(318) Հոդ.402
Ընդունող մարմին
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ընդունման ամսաթիվ
04.12.2008
Ստորագրման ամսաթիվ
04.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 դեկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 12108381

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

4 դեկտեմբերի 2008 թ.

ք. Երևան

N 03-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲՈՒՄ ԵՎ ԵՆԹԱԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի «Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 10-Ն հրամանը:

 

  Ա. Գևորգյան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման նախարարի

2008 թվականի դեկտեմբերի 4-ի

N 03-Ն հրամանի

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲՈՒՄ ԵՎ ԵՆԹԱԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ

 

1.1. Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների առաջին ենթախումբ

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար

2. 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար

(1.1 կետը խմբ. 16.07.09 N 06-Ն)

 

1.2. Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ ենթախումբ

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ

2. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության (քարտուղարության, հասարակական կարգի պահպանության ծառայության) (այսուհետ` վարչություն) պետ

4. Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ

5. 15000 և պակաս բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար

(1.2 կետը խմբ. 16.07.09 N 06-Ն)

 

1.3. Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների 3-րդ ենթախումբ

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետի տեղակալ

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի պետ

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման պետ

4. Համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման պետ

(1.3 կետը խմբ. 16.07.09 N 06-Ն)

 

2. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ

 

2.1 Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների առաջին ենթախումբ

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության բաժնի պետ

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի պետի տեղակալ

3. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի պետ

4. Համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման պետ

(2.1 կետը խմբ. 16.07.09 N 06-Ն)

 

2.2 Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների 2-րդ ենթախումբ

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության գլխավոր մասնագետ

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման պետի տեղակալ

3. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի պետի տեղակալ

4. Համայնքի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանման պետի տեղակալ

(2.2 կետը խմբ. 16.07.09 N 06-Ն)

 

2.3 Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների 3-րդ ենթախումբ

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության առաջատար մասնագետ

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության բաժնի գլխավոր մասնագետ

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի գլխավոր մասնագետ

4. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի գլխավոր մասնագետ

5. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ

6. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման գլխավոր մասնագետ

7. Համայնքի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ

8. Համայնքի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանման գլխավոր մասնագետ

(2.3 կետը խմբ. 16.07.09 N 06-Ն)

 

3. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ

 

3.1 Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների առաջին ենթախումբ

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության առաջին կարգի մասնագետ

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության բաժնի առաջատար մասնագետ

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի առաջատար մասնագետ

4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման առաջատար մասնագետ

5. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ

6. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի առաջատար մասնագետ

7. Համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ

8. Համայնքի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանման առաջատար մասնագետ

(3.1 կետը խմբ. 16.07.09 N 06-Ն)

 

3.2 Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների 2-րդ ենթախումբ

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության երկրորդ կարգի մասնագետ

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության բաժնի առաջին կարգի մասնագետ

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի առաջին կարգի մասնագետ

4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման առաջին կարգի մասնագետ

5. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ

6. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի առաջին կարգի մասնագետ

7. Համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ

8. Համայնքի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանման առաջին կարգի մասնագետ

(3.2 կետը խմբ. 16.07.09 N 06-Ն)

 

3.3 Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների 3-րդ ենթախումբ

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչության բաժնի երկրորդ կարգի մասնագետ

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում համարվող բաժնի երկրորդ կարգի մասնագետ

3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման երկրորդ կարգի մասնագետ

4. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ

5. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի երկրորդ կարգի մասնագետ

6. Համայնքի ղեկավարի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ

7. Համայնքի ղեկավարի աշխատակազմի ստորաբաժանման երկրորդ կարգի մասնագետ:

Համայնքի ղեկավարի աշխատակազմը կարող է ունենալ միայն «բաժին» տեսակի կառուցվածքային ստորաբաժանում, որը պետք է բաղկացած լինի առնվազն հինգ համայնքային ծառայողից: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարի աշխատակազմը կարող է ունենալ նաև առանձնացված ստորաբաժանում:

Համայնքի ղեկավարի աշխատակազմում ստորաբաժանման պետի տեղակալ համայնքային ծառայության պաշտոնը կարող է նախատեսվել առնվազն ութ համայնքային ծառայողներից բաղկացած ստորաբաժանումներում:

Համայնքային ծառայության վերը նշված պաշտոնները, բացի նշված պարտադիր անվանումներից, կարող են ունենալ նաև ավանդական անվանումներով հավելվածներ, որոնք չեն փոխում այդ պաշտոնների կարգավիճակը և զբաղեցրած տեղը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում (օրինակ` բաժնի պետ - գլխավոր ճարտարապետ, բաժնի գլխավոր մասնագետ - հաշվապահ և այլն):

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի հետ կապված առանձնահատկությունները որոշում է Երևանի ավագանին:

Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև յուրաքանչյուր համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` «Երևանում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով սույն հրամանի պահանջներին համապատասխան հաստատված կառուցվածքի և հաստիքացուցակի հիման վրա:

(3.3 կետը խմբ. 16.07.09 N 06-Ն)

(Հավելվածը խմբ. 16.07.09 N 06-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.02.2012, N 03-Ն 25.03.2012, N 03-Ն
16.07.2009, N 06-Ն 25.08.2009, N 03-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան