ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 ապրիլի 2009 թ. |
N 273-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ախուրյանի ավտոդպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունները՝
Հրամայում եմ`
1. «Ախուրյանի ավտոդպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնելու` առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 1 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 30 տեղով` տրակտորիստ մեքենավարի պատրաստման, 2 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 30 տեղով` B կարգի, ընդունելության սահմանային 30 տեղով` D կարգի, 3 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 120 տեղով` BC կարգի, 1 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 30 տեղով` E կարգի տրանսպորտային միջոցների վարորդների պատրաստման լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մ. Մակիչյանին:
Նախարար` |
Ս. Սեյրանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|