«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հուլիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10309250
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
7 հուլիսի 2009 թ. |
N 530-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ պարբերության և 36.6 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝
Հրամայում եմ`
1. Սահմանել, որ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ պարբերության և 4.2 գլխի իմաստով զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող են համարվում.
1) «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հյուրանոցային տնտեսության օբյեկտները, բացառությամբ այն հյուրանոցատիպ հանգրվանների, որտեղ մատուցվող տեղաբաշխման ծառայությունները չեն ներառում առնվազն մեկ գիշերակաց և չի վարվում հաճախորդի կամ հաճախորդի համար ամրագրում կատարող անձի վերաբերյալ տվյալների պատշաճ տեղեկատվության (ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային, իրավաբանական անձանց համար պետական գրանցման տվյալներ, ինչպես նաև հյուրանոցային համարի ամրագրման և զբաղեցման ժամկետների վերաբերյալ) ստացման և պահպանման գործավարություն.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմանը համապատասխան որակավորման կարգ ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտները։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Նախարար | Ն. Երիցյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.03.2012, N 268-Ն | 13.04.2012, N 530-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|