Գլխավոր տեղեկություն
Համար
N 32-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.04.02/10(250) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.01.2009
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 հունվարի 2009 թ. 
ք. Երևան

N 32-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ Ա/Ձ ՍԱՐԳԻՍ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչության 27.12.2008 թվականի N 13456 գրությունը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները, 36 հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումը, հաշվի առնելով, որ ստուգման ժամանակ հայտնաբերվել է օրենքի, այլ իրավական ակտերի խախտումներ, այն է՝

1. ատամնատեխնիկական լաբորատորիայի սենքերի բարձրությունը առաջին հարկում կազմել է 207 մ, իսկ նկուղային հարկում` 2,3 մ: Նկուղում տեղակայված աշխատասենյակները զուրկ են բնական լուսավորությունից և օդափոխությունից, ինչը չի բխում ՀՀ ԱՆ 2005 թվականի օգոստոսի 15-ի «Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 756-Ն հրամանի 3.1, 3.2, 3.3-րդ կետերի պահանջներից, համաձայն որի մշտական աշխատատեղերը պետք է ապահովված լինեն բնական լուսավորությամբ և օդափոխությամբ և ունենան 3.2 մ-ից ոչ պակաս բարձրություն.

2. ատամնատեխնիկական լաբորատորիան տեղակայված է եղել նկուղային հարկում, ինչը չի բխում ՀՀ ԱՆ 2005 թվականի հոկտեմբերի 26-ի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներին, կաբինետներին ու ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.5 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 983-Ն հրամանի 1.3-րդ կետի պահանջներից, համաձայն որի ատամնատեխնիկական լաբորատորիաների տեղակայումը սահմանվում է «Հասարակական շենքեր և շինություններ» ՍՆԻՊ N 2.08.02-89 շինարարական նորմերով, իսկ համաձայն նշված նորմերի նկուղային հարկերում թույլատրվող օբյեկտների ցանկում ատամնատեխնիկական լաբորատորիաները ընդգրկված չեն.

 

Հրամայում եմ` 

 

1. Նախազգուշացում հայտարարել, ք. Երևան, Գյուլբենկյան փող. 39ա, 49/1 հասցեում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող Ա/Ձ Սարգիս Հովակիմյանին և սահմանել 15-օրյա ժամկետ հայտնաբերված թերությունները շտկելու համար:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան