«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 ապրիլի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11609163
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
6 ապրիլի 2009 թ. |
N 139-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` կանանց և մայրության տոնին նվիրված նամականիշով միակողմանի բացիկը, hամաձայն հավելվածի։
2. Գործողության մեջ դնել կանանց և մայրության տոնին նվիրված նամականիշով միակողմանի բացիկը, սահմանելով անվանագինը 85 դրամ, տպաքանակը` 2200 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Սարգսյան |
|
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար` |
Վ. Մարության |