Basic information
Number
N 158-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (14.07.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.07.25/20.1 Հատուկ բաժին
Enactment organisation
Արդարադատության նախարար
Enactment date
13.07.2007
Signing organisation
Արդարադատության նախարար
Signing date
13.07.2007
Effective date
14.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 հուլիսի 2007 թ.
ք. Երևան

N 158-Ա հրամանից

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԽԱՉԻԿ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ 04.04.2002 Թ. ՏՐՎԱԾ ԹԻՎ 01ԱN00099 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 12.07.2007 թ. եզրակացությունը.


Հրամայում եմ`

 

1. 2007 թվականի հուլիսի 12-ից ուժը կորցրած ճանաչել Խաչիկ Լևոնյանին 04.04.2002 թ. տրված թիվ 01ԱN00099 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին` ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:  

 

Գ. Դանիելյան

ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Հ/հ

Ազգանունը, անունը

Լիցենզիայի համարը

Լիցենզիայի գործողության
դադարեցման ամսաթիվը

1

Լևոնյան Խաչիկ

01Ա N 00099

12.07.2007 թ.

2

Ջանջուղազյան Աշոտ

01Ա N 00166

12.07.2007 թ.

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation