Գլխավոր տեղեկություն
Համար
N 96-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.04.15/14(332) Հոդ.166
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.03.2009
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 10609150

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

30 մարտի 2009 թ.
ք. Երևան

  N 96-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 198-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի 2009 թվականի մարտի 26-ի եզրակացությունը

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկի՝

1) «1. Միջատասպան պատրաստուկներ (ինսեկտիցիդներ)» բաժինը լրացնել

1.136

Քլորպիրիֆոս Սամբա

քլորպիրիֆոս

տողով.

2) «Մոլախոտասպան պատրաստուկներ (հերբիցիդներ)» բաժինը լրացնել

8.071

Գլիֆոսատո Սամբա

գլիֆոսատ

8.072

ՄՑՊԱ 28

ՄՑՊԱ նատրիումական աղ

տողերով:

 

 Նախարար Ա. Գրիգորյան