Գլխավոր տեղեկություն
Համար
N 185-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2009-11.07.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.04.15/14(332) Հոդ.167
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.03.2009
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 ապրիլի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11009149

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 մարտի 2009 թ.
ք. Երևան

  N 185-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ 2009 Թ. ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 9-րդ կետը և Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2009 թ. ընդունելության քննությունները կազմակերպելու նպատակով

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2009 թ. առկա ուսուցման ընդունելության կանոնները»՝ համաձայն հավելվածի։

2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությանը (Ռ. Գասպարյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (Մ. Գրիգորյան). սահմանված կարգով սույն կանոնները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին։

 

ՀՀ կրթության և գիտության

նախարար`

Ս. Սեյրանյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության և գիտության նախարարի

2009 թ. մարտի 16-ի

N 185-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2009 Թ. ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Սույն Կանոնները հաստատված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ՝ Նախարարի) կողմից` հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 9-րդ կետը, 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ բուհեր) 2009 թվականին ընդունելությունը կատարում են` ըստ ՀՀ կառավարության հաստատած (27.11.2008 թ. թիվ 1439-Ն) մասնագիտությունների ցանկի:

2. Պետական բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:

3. Սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդները ՀՀ բուհեր կարող են ընդունվել համաձայն սույն Կանոնների (ընդհանուր հիմունքներով) կամ «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության կանոնների»:

4. Սույն Կանոնների համաձայն` ընդունելությունը բուհերում կատարվում է՝

1) պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (այսուհետ` անվճար)՝ ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի չափաքանակների (ընդունված արական սեռի ներկայացուցիչները օգտվում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնությունից),

2) բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (այսուհետ` վճարովի)՝ ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության սահմանած, տեղերի չափաքանակների (ընդունված արական սեռի ներկայացուցիչները օգտվում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնությունից),

3) բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (այսուհետ` վճարովի ԱՏ)՝ ըստ մասնագիտությունների բուհերի ներկայացրած հայտերի հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հատկացված տեղերի (ընդունված արական սեռի ներկայացուցիչները չեն օգտվում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնությունից),

4) անվճար ուսուցմամբ սովորողները օգտվում են պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցման կարգից,

5) ընդունվածները օգտվում են «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու» կարգի դրույթներից: Վճարովի ուսուցմամբ սովորողները կարող են օգտվել բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման կարգից:

5. Ընդունելության քննությունների (միասնական, կենտրոնացված և ներբուհական) կազմակերպման և վերահսկման նպատակով, ՀՀ կրթության և գիտության նախարարի (այսուհետ՝ Նախարար) հրամանով, ստեղծվում է Հանրապետական ընդունող հանձնաժողով (այսուհետ՝ ՀԸՀ) և ՀՀ կրթության և գիտության նախարարության լիազոր ներկայացուցիչների խումբ: ՀՀ կրթության և գիտության նախարարության լիազոր ներկայացուցիչը վերահսկում է ընդունելության քննությունների անցկացման գործընթացը, անհրաժեշտության դեպքում ուղղորդում է քննական կենտրոնի ղեկավարի, ԳԹԿ ներկայացուցչի և կազմակերպիչների աշխատանքը:

6. «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների պետական բուհեր ընդունելության գրավոր քննությունները կազմակերպվում և անցկացվում են միասնական քննությունների համակարգով:

7. ՀԸՀ-ի, բուհերի ընդունող հանձնաժողովների, առարկայական քննական հանձնաժողովների և ընդունելությանն առնչվող մյուս ծառայությունների գործառույթներն ու փոխհարաբերությունները սահմանվում են ՀՀ պետական բուհերի 2009թ. ընդունելության կանոնակարգով:

 

II. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

8. Ընդունելության քննությունները կազմակերպվում են Նախարարի կողմից հաստատված և ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստացած առարկայական ծրագրերով, գիտելիքների գնահատման չափանիշներով և հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր օգտագործման երաշխավորված դասագրքերով:

9. Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննություններն ու մրցույթը կազմակերպվում են համապատասխան բուհերում: Քննություններն անց են կացվում տվյալ բուհի մշակած և Նախարարի հաստատած մասնագիտական ծրագրերով և գնահատման չափանիշներով:

10. Ընդունելությանը մասնակցելու համար բոլոր դիմորդները լրացնում են ընդունելության մեկ դիմում-հայտ` իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրելով մասնագիտություններ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն լրացրած դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ կամ մի քանի բուհերի` մինչև երկու անվճար և մինչև վեց վճարովի, ինչպես նաև ժամկետային զինվորական ծառայությունից առանց տարկետման իրավունքի ուսուցման (ԱՏ)` (վճարովի հայտերի նույն հերթականությամբ) մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները: Դիմում հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո ընդունելության քննությունների Հաշվիչ կենտրոնի ղեկավարը դիմում հայտերի բազան էլեկտրոնային կրիչով հանձնում է ՀԸՀ նախագահին:

1) 2008-2009թթ. շրջանավարտները «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների միասնական քննություններին մասնակցելու համար դիմում-հայտ լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, իսկ նախորդ տարիների շրջանավարտները իրենց բնակության վայրի` այդ նպատակով հաստատված ուսումնական հաստատությունում:

Որպես ընդունելության մրցութային միավոր 2008-2009թթ. պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության համար սահմանված «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու», «Մաթեմատիկա» առարկաների համար հիմք են ընդունվում տվյալ առարկաների միասնական քննության արդյունքները,

2) միասնական քննությունների արդյունքները ԳԹԿ-ի տնօրենը քննությունների ավարտից հետո էլեկտրոնային կրիչով հանձնում է ՀԸՀ նախագահին,

3) դիմորդը, ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտություններին համապատասխան հայտագրում է միայն կենտրոնացված («Հայոց լեզու, գրականություն»,«Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն լեզուների բանավոր քննությունները), ստեղծագործական մրցույթ (գրավոր)) և ներբուհական կարգով հանձնվող քննությունների առարկայացանկը (առանց միասնական քննությունների),

4) 2008-2009թթ. միասնական քննություններին մասնակցած, բայց պետական բարձրագույն ուսումնական հաստատություն չընդունված դիմորդները կարող են «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից ստացած գնահատականները պահպանել միայն հաջորդ տարվա համար: Պահպանելով գնահատականը՝ դիմորդը կարող է նաև վերահանձնել այն և մրցույթին մասնակցել ավելի բարձր գնահատականով: Անբավարար գնահատական ստանալու դեպքում դիմորդը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից,

5) 2008թ. միասնական քննություններին մասնակցած, բայց բուհ չընդունված դիմորդները կարող են «Հայոց լեզու, գրականություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից ստացած գնահատականները օգտագործել 2009թ. ՀՀ պետական բուհերի ընդունելության մրցույթի ժամանակ,

6) 18 տարին լրացած, 2009թ. միասնական քննություններին մասնակցած, բայց ժամկետային զինվորական ծառայության անցնելու պատճառով ՀՀ պետական բուհերի ընդունելության մրցույթին չմասնակցած արական սեռի շրջանավարտները կարող են «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից ստացած գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո` տվյալ տարվա համար,

7) չի թույլատրվում դիմորդի կողմից ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: Հաշվիչ կենտրոնի բազայում նույն դիմորդի մեկից ավելի հայտերի առկայության դեպքում տվյալ դիմորդը զրկվում է ընդունելության քննություններին մասնակցելու իրավունքից:

11. Դիմորդները ընտրած մասնագիտությունների կրկնվող առարկաների քննությունները հանձնում են միայն մեկ անգամ:

12. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

13. Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չներկայացած դիմորդներին չի թույլատրվում մասնակցել տվյալ առարկայի քննությանը: Հարգելի պատճառով (փաստաթղթով հաստատված) քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում 5-օրյա ժամկետում այն հանձնել, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունը չի ավարտվել: «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների միասնական քննությունը հայտագրած, բայց հարգելի պատճառով չներկայացած դիմորդները այն հանձնում են մինչև կենտրոնացված քննությունների սկիզբը` ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած օրը:

 

III. ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

 

14. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և բարձր միավորները: Մինչև ութ միավորի դեպքում` գնահատականը ամբողջացվում է (կլորացվում է, oրինակ` 7.5 միավորը հավասարեցվում է 8.0 միավորի) հօգուտ դիմորդի` ապահովելով դրական միավորի վաստակումը: Ութից բարձր միավորները գնահատվում են տասնորդական մասի պահպանմամբ` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան:

15. «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների միասնական քննությունների գնահատականները համարժեքացվում են 20 միավորային համակարգին:

16. «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների գրավոր քննությունների արդյունքների բողոքարկումը իրականացվում է 2009թ. միասնական քննությունների կազմակերպման և անցկացման ընթացակարգով:

17. Բանավոր` կենտրոնացված քննության գնահատականը դիմորդին հայտնում են քննության օրը՝ քննասենյակում: Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկելու առարկայական քննական հանձնաժողովի նախագահին՝ առանց քննասենյակից դուրս գալու:

18. Բոլոր մասնագիտությունների համար դիմորդները (հանրակրթական, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական-տեխնիկական (հիմնական ընդհանուր կրթության հիմքով) ուսումնական հաստատությունում կամ միասնական կարգով քննություն են հանձնում հայոց լեզվից, գրականությունից (գրավոր).

ա) 2009թ. ՀՀ պետական բուհերի ընդունելության «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», (ինչպես նաև «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» և «Մաթեմատիկա») առարկայի մրցութային քննություն Է համարվում համապատասխան առարկայի միջնակարգ լրիվ ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող հաստատության շրջանավարտների հանձնած միասնական քննությունը,

բ) 2009թ. ՀՀ պետական բուհերի ընդունելության «Հայոց լեզու» առարկայի ոչ մրցութային քննություն է համարվում «Հայոց լեզու, գրականություն» առարկայի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող հաստատության շրջանավարտների հանձնած ավարտական քննությունը,

գ) և´ անվճար, և´ վճարովի ուսուցման մրցույթներին մասնակցելու համար դիմորդը կարող է մասնագիտությունների և քննությունների ցանկում մեկ աստղանիշով նշված հայոց լեզվի և գրականության, մաթեմատիկայի ոչ մրցութային քննության գնահատականը փոխանցել միջնակարգ կրթության ատեստատից, միջին մասնագիտական (հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով) կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական, տեխնիկական (հիմնական ընդհանուր կրթության հիմքով) ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերից (սույն կարգի 30-րդ կետը),

դ) ռուսական կրթությամբ շրջանավարտները ընդունելության քննությունները կարող են հանձնել ռուսերեն լեզվով (բացառությամբ հայերեն և օտար լեզուների քննությունների):

19. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում հայոց լեզվից, գրականությունից գնահատական չունեցող դիմորդները (Ա և Ա+Բ տարբերակները չհանձնած) հայոց լեզու, գրականություն (գրավոր) քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից միասնական (գրավոր), իսկ ռուսաց լեզվից և գրականությունից գնահատական չունեցողները՝ որևէ օտար լեզվից՝ միասնական գրավոր (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն), ընդ որում`

1) «030700-Միջազգային հարաբերություններ», «030600–Լրագրություն», «031000-Հայոց լեզու և գրականություն», «051000-Մանկավարժություն և հոգեբանություն», «051100-Մանկավարժություն և մեթոդիկա», «051300-Սոցիալական մանկավարժություն», «051500-Հատուկ կրթության մանկավարժություն և հոգեբանություն», «032300-Թարգմանչական գործ» մասնագիտությունների դեպքում հայոց լեզվի, գրականության գրավոր միասնական քննությունը պարտադիր է,

2) «031100- Լեզվաբանություն, ռուսաց լեզու»,« 032400-Ռուսաց լեզու և գրականություն» (ԵրՊԼՀ-ում), «031200- Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն` ռուսաց լեզու» (ԵՊՀ) մասնագիտությունների համար սահմանված Հայոց լեզու, գրականություն (գրավոր) առարկայի փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել օտար լեզվից (բանավոր),

3) «032400-Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության համար սահմանված «Հայոց լեզու, գրականություն» (գրավոր) քննության փոխարեն դիմորդները կարող են միասնական քննություն հանձնել օտար լեզվից (գրավոր):

20. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում օտար լեզվից գնահատական չունեցող դիմորդներն այդ լեզվի գրավոր քննության փոխարեն կարող են միասնական քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), ընդ որում՝

1) «030700-Միջազգային հարաբերություններ», «031200-Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)», «031300-Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն)», «030800-Արևելագիտություն (արաբագիտություն, իրանագիտություն, թուրքագիտություն)», «032300-Թարգմանչական գործ», «080000-Տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությունների խմբի, «200400- Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում»(ԵՊՏՀ), «311102-Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում», «311112-Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում», «311105-Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն (գյուղարտադրության և պարենամթերքի)», «311103-Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ», «311107-Ագրոբիզնես և շուկայաբանություն», «310111-Ագրոպարենային համակարգի խորհրդատվություն և տեղեկատվություն», «310112-Ապահովագրական գործ (ագրոպարենային համակարգի)» մասնագիտությունների համար օտար լեզվի գրավոր միասնական քննությունը պարտադիր է, եթե ցանկով այլ քննություն նախատեսված չէ:

21. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնել նշված երեք՝ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» մրցութային քննություններից երկուսը: Երևանի պետական համալսարանի «Կենսաինֆորմատիկա» մասնագիտության դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնել նշված երեք՝ «Կենսաբանություն», «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» մրցութային քննություններից երկուսը:

22. Կետ 21-ում նշված մասնագիտությունների համար մրցույթն անց է կացվում դիմորդի կողմից դիմում-հայտում նշված քննությունների հերթականությամբ: Հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում դիմում-հայտում առաջինը նշած առարկայի քննական գնահատականին:

23. Դիմորդը անվճար և վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտությունների մրցույթներին մասնակցում է մրցութային քննություններից ստացած դրական միավորների գումարով, տասնորդական մասի պահպանմամբ: Այն մասնագիտությունների համար, որոնք ընդունելության քննությունների ցանկում նշված են որպես ոչ մրցութային, դիմորդը մրցույթին մասնակցում է այդ առարկաներից դրական միավոր ստանալու պայմանով:

24. ՀՀ պետական բուհերում մրցույթն անցկացվում է մասնագիտությունների համապատասխան ուղղվածությամբ՝ ըստ մասնագիտությունների, մասնագիտությունների խմբերի, ֆակուլտետների (դեպարտամենտների):

25. Անվճար և վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անց են կացվում մեկ փուլով:

26. Մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել վճարովի լրացուցիչ տեղերի մրցույթին (ԱՏ)` հայտագրած վճարովի հայտերի հերթականությամբ, դիմում-հայտում համապատասխան նշման դեպքում:

27. Դիմորդը ընդունելության մրցույթին մասնակցում է հայտագրած մասնագիտության համար մրցութային քննություններից հավաքած դրական միավորների գումարով.

1) ընդունելության մրցույթն անցկացվում է անվճար ուսուցման առաջին հայտի գերակայությամբ,

2) առաջին հայտի մրցույթով չանցած դիմորդների համար անվճար և վճարովի ուսուցման մրցույթն անց է կացվում դիմում-հայտում լրացված մասնագիտությունների հայտերի հերթականությանը համապատասխան,

3) դիմում-հայտում նշված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին,

4) վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում, այդ տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների և քննությունների ցանկում երկու աստղանիշերով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական, կարող են դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի այդ առարկաների ավարտական քննությունների գնահատականը կամ տարեկան գնահատականը (սույն կանոնների 30-րդ կետը),

5) բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ` վճարովի ԱՏ մրցույթով ընդունված արական սեռի ներկայացուցիչները չեն կարող օգտվել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետով նախատեսված` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու արտոնություններից:

28. ՀՀ սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքների ու դպրոցների ներկայացրած հայտերի հիման վրա մանկավարժական մասնագիտություններին հատկացված (ՀՊՄՀ, ԵրՊԼՀ, ԳՊՄԻ, ՎՊՄԻ, Գորիսի պետական համալսարան) անվճար տեղերի մինչև 50%-ի չափով կազմակերպվում է մանկավարժական կադրերի նպատակային ընդունելություն:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչական ֆակուլտետում կազմակերպվում է նպատակային ընդունելություն անվճար տեղերի մինչև 30%-ի չափով, համայնքների ներկայացմամբ` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հայտերի հիման վրա, մարզադպրոցներում մարզիչներ աշխատելու համար:

1) ՀՊԱՀ-ի «Անասնաբուժություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Ագրոէկոլոգիա», «Անասնաբուծություն» մասնագիտություններին հատկացված անվճար տեղերի մինչև 50%-ի չափով կազմակերպվում է նպատակային ընդունելություն` համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության և մարզպետարանների ներկայացրած հայտերի,

2) նպատակային ընդունելության հայտեր ներկայացրած դիմորդները ընդունվելուց հետո, մինչև հրամանագրումը, գործուղող և ընդունող կողմերի հետ սահմանված կարգով կնքում են պայմանագիր, որը վավերացվում է համապատասխան պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:

29. Մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում՝

1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,

2) արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին,

3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,

4) ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 1439-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական բուհերի առկա ուսուցմամբ 2009/2010 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,

5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,

6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

30. Պետական բուհերի այն մասնագիտությունների գծով, որոնց քննությունների անվանացանկում առարկաները նշված են մեկ (նաև անվճար ուսուցման մրցույթին մասնակցելու համար) և երկու աստղանիշով, վճարովի ուսուցման թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար`

1) 1999-2000 և հետագա ուսումնական տարիների շրջանավարտ դիմորդների համար մրցութային և ոչ մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատի, միջին մասնագիտական (հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով) կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական (հիմնական ընդհանուր կրթության հիմքով) ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի պետական ավարտական քննական գնահատականները,

2) 1998-1999 ուստարվա շրջանավարտների համար՝ միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական տեխնիկական և միջին մասնագիտական հաստատությունների ավարտական պետական քննական գնահատականները, իսկ քիմիայից և կենսաբանությունից՝ տարեկան գնահատականները (նաև նախորդ տարիների շրջանավարտների համար),

3) հայոց լեզվից և մաթեմատիկայից՝ 1996 թվականին և դրանից հետո հանձնված քննությունների գնահատականները,

4) մինչև 1997-1998 (ներառյալ) ուսումնական տարվա շրջանավարտ դիմորդների միջնակարգ կրթության ատեստատի քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի (20 միավորային համակարգով չգնահատված) տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին՝

«3»-ը համարժեք է 13 միավորի,

«4»-ը համարժեք է 17 միավորի,

«5»-ը համարժեք է 20 միավորի,

5) 1999-2000 և հետագա ուստարիների այն շրջանավարտները, ովքեր դպրոցում բնագիտական առարկաներից չեն ընտրել հայտագրած մասնագիտությանը համապատասխանող առարկան (ֆիզիկա, կենսաբանություն և քիմիա), այն հանձնում են կենտրոնացված կարգով,

6) 1998-1999 ուստարվա այն շրջանավարտները, ովքեր դպրոցում չեն ընտրել ֆիզիկայի ավարտական քննությունը, համապատասխան մասնագիտությունների գծով այն հանձնում են միասնական կարգով:

31. Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հաստատում է ՀԸՀ-ը: Մրցույթով անցած դիմորդների պաշտոնական ցուցակները հանձնվում են բուհերին՝ հրամանագրման:

32. Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները (բացի արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտություններից), ամփոփվում են մինչև ս/թ օգոստոսի 1-ը:

 

IV. ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

33. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում.

1) անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)՝ ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի,

2) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնացած դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով,

3) եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղեր հատկացված մասնագիտություններ, բուհ են ընդունվում մրցույթից դուրս՝ ուսումնառության վարձը պարտադիր վճարելու պայմանով:

34. Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում, սահմանված կարգով, ՀԸՀ որոշմամբ ընդունվում են անվճար համակարգ`

ա) 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար, բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրված եզրակացության համաձայն, տվյալ մասնագիտությամբ սովորելը և հետագայում աշխատելը հակացուցված չէ,

բ) առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:

35. Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս ընդունվում են ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:

36. ՀԸՀ-ն որոշում է ընդունում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով աշխարհի առաջնությունների հաղթողներին, ինչպես նաև` տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին համապատասխան մասնագիտությունների գծով, առանց ընդունելության քննությունների, բուհ ընդունելու մասին` ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին:

37. ՀԸՀ-ն որոշում է ընդունում մրցույթի արդյունքներով անվճար, վճարովի և վճարովի ԱՏ ուսուցման համակարգում թափուր տեղերը վերաբաշխելու, ինչպես նաև անվճար ու վճարովի ԱՏ համակարգի պահուստային տեղերը բաշխելու վերաբերյալ:

 

V. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

38. Ընդունելության քննությունների փաստաթղթերը հանձնելիս դիմորդը վճարում է 1500 դրամ` փաստաթղթերի ընդունման և ձևակերպման համար: Կենտրոնացված և ներբուհական քննությունների համար դիմորդը վճարում է 1500 դրամ` յուրաքանչյուր քննության համար: Անկախ քննություններին մասնակցելուց և արդյունքից՝ վճարած գումարը չի վերադարձվում.

1) սույն կանոնների 33-36-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից,

2) ՀԸՀ-ն առանձին սոցիալական խմբերի քաղաքացիների կարող է ազատել քննությունների վճարից («Հայոց լեզու, գրականություն»,«Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների միասնական քննությունների վճարից կարող է ազատել ԳԹԿ-ն):

39. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2009 թ. մայիսի 11-ից մինչև հունիսի 1-ը ժամը 1800-ն:

40. Օտարերկրյա քաղաքացիների և 2009 թվականի գարնանային զորակոչից զորացրված դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև հուլիսի 10-ը, իսկ քննություններն անցկացվում են 2009թ. հունիսի 2-ից մինչև հուլիսի 26-ը:

41. Կենտրոնացված և ներբուհական քննությունները կազմակերպվում են հուլիսի 15-ից հուլիսի 26-ը: Դիմորդի քննությունների ժամանակացույցը կախված չէ փաստաթղթերը հանձնելու օրից:

42. Դիմորդները քննություններին և ըստ մասնագիտությունների մրցույթին մասնակցելու դիմում-հայտերը և փաստաթղթերը հանձնում են դիմում-հայտում նշվող առաջին հայտի բուհում: Քննությունների համար սահմանված վճարը դիմորդները մուծում են առաջին հայտի բուհում:

43. «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների մրցութային համարվելու դեպքում` ԳԹԿ-ի կողմից տրված վկայագիրը դիմորդը բուհ ընդունվելու դեպքում համապատասխան բուհ է ներկայացնում մրցույթի ավարտից հետո:

44. Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների համար դիմորդները փաստաթղթերը հանձնում են համապատասխան բուհ:

45. Դիմում-հայտի հետ ներկայացվում են`

ա) 2008-2009 ուստարվա շրջանավարտները ներկայացնում են տնօրենի կողմից հաստատված լուսանկարով տեղեկանք դպրոցից` ավարտական դասարանում սովորելու վերաբերյալ: 2008-2009 ուստարվա շրջանավարտները միջնակարգ կրթության ատեստատը ներկայացնում են մինչև հուլիսի 10-ը (ինչպես նաև 2009 թվականի գարնանային զորակոչից զորացրված դիմորդները և օտարերկրյա քաղաքացիները), միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակները),

բ) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),

գ) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից՝ ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

դ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական (ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթի հետ միասին), փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),

ե) զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,

զ) սույն կանոնների 33-36-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու, ծնողական խնամքից զրկվելու մասին),

է) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,

ը) փաստաթղթերի ընդունման և ձևակերպման համար 1.500 դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

46. Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելն արգելվում է:

47. Քննություններին և մրցույթին մասնակցելու դիմում-հայտը փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ: