«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 օգոստոսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11409298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
11 օգոստոսի 2009 թ. |
N 69-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ԹԻՎ 172-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը.
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի հուլիսի 8-ի «Աճուրդի անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» N 172-Ն հրամանի 1-ին կետով հաստատված Աճուրդի անցկացման կանոնակարգում (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) կանոնակարգի 2.6 կետից հանել «` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից հաստատված սակագներով (այսուհետև` հաստատված սակագներով)» բառերը,
2) կանոնակարգի 2.8 կետից հանել «` հաստատված սակագներով» բառերը,
3) ուժը կորցրած ճանաչել կանոնակարգի 3.5 և 3.6 կետերը:
Վարչության պետ` |
Կ. Կիրակոսյան |