Գլխավոր տեղեկություն
Համար
N 90-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.09.01/25(343) Հոդ.290
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
21.07.2009
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 օգոստոսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11509296

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 հուլիսի 2009 թ.
ք. Երևան

N 90-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 32-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ պայմանավորված Երևան քաղաքի իրավական կարգավիճակի փոփոխությունը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 3-րդ կետի, 3-րդ մասի, 5-րդ մասի 1-ին պարբերության և 6-րդ մասի 1-ին պարբերության պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2007 թվականի փետրվարի 9-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 32-Ն հրամանի 1-ին կետով հաստատված «Օրինակելի կանոնադրություն սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի» N 2 հավելվածի.

1) 1-ին, 8-րդ կետերում և 11-րդ կետի ը) ենթակետում «համայնքի» բառից հետո լրացնել «, իսկ Երևանում` վարչական շրջանի» բառերը.

2) 2-րդ կետում «ղեկավարը» բառից հետո լրացնել «, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը» բառերը.

3) 10-րդ կետում «ղեկավարին» բառից հետո լրացնել «, իսկ Երևանում ___ վարչական շրջանի ղեկավարին և Երևանի քաղաքապետին» բառերը.

4) 11-րդ կետի բ) ենթակետում «ղեկավարին» բառից հետո լրացնել «, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետին» բառերը.

5) 11-րդ կետի գ) և ժ) ենթակետերում «ղեկավարին» բառից հետո լրացնել «, իսկ Երևանում` վարչական շրջանի ղեկավարի միջոցով Երևանի քաղաքապետին» բառերը.

6) 11-րդ կետի թ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) ապահովում է համայնքի ղեկավարի, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետի, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավարի որոշումների, կարգադրությունների, ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում համայնքի ղեկավարին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետին, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավարին:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

 

Գ. Պետրոսյան