Գլխավոր տեղեկություն
Համար
N 02/1508
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.12.30/21(63)
Ընդունող մարմին
Պետական եկամուտների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2000
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2001

124.02/1508.05.12.00

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

05 դեկտեմբերի 2000 թ.

N 02/1508

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70 ՀՈԴՎԱԾԻ, 96 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 117 ՀՈԴՎԱԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքի 70 հոդվածը, 96 հոդվածի 2-րդ կետը և 117 հոդվածը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել

ա). (ենթակետն ուժը կորցրել է 25.12.08 N 200-Ն)

բ) հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ մաքսային մարմինների անհամաձայնության դեպքում տրվող մերժման եզրակացության ձևը (կցվում է)

 (1-ին կետը փոփ. 25.12.08 N 200-Ն)

2. Սահմանել, որ մաքսային ձևակերպումը, ներառյալ փաստաթղթերի լրացումը, հայերեն լեզվից բացի կարող է իրականացվել անգլերեն լեզվով:

3. (կետն ուժը կորցրել է 25.12.08 N 200-Ն)

4. ՀՀ ՊԵՆ մաքսային վարչությանը` մինչև 2001 թվականի հունվարի 1-ը ապահովել մաքսային ձևակերպման, ներառյալ փաստաթղթերի լրացման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքում անգլերեն լեզվի կիրառումը:

5. (կետն ուժը կորցրել է 25.12.08 N 200-Ն)

6. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել մաքսային վարչության պետի վրա:

7. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

 

Ա. Մանուկյան

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարարի
5 դեկտեմբերի 2000 թ.
թիվ 02/1508 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ

(Կարգն ուժը կորցրել է 25.12.08 N 200-Ն)

Ձև

 

Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների նախարարի
5 դեկտեմբերի 2000 թ.
թիվ 02/1508 հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Մ Ե Ր Ժ Մ Ա Ն  Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

(Հիմք` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 96 հոդված)

 

1. Մաքսային մարմնի ստորաբաժանման

անվանումը

2. Հայտարարատուի

տվյալները

3. Հիմնավորում. (մերժման պատճառները)

 
 
 
 
 
 
 
 

4. Մերժումը բողոքարկելու համար` այս եզրակացությունը ստանալուց հետո տասն

օրվա ընթացքում կարելի է դիմել_______________________________

__________________________________________ կամ դատարան

 (վերադաս մաքսային մարմնի անվանումը և հասցեն)

5. Մերժման ամսաթիվը

 

 

 

_____________200 թ

6. Տեսուչի

ազգանուն,

ստորագրություն

և կնիք

______________

______________

                Կ.Տ.

7. Մերժող մաքսային

մարմնի ստորաբաժանման

ղեկավարի

 

 

______________

   ստորագրություն

 

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

28 դեկտեմբերի 2000 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12400169