ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 հունիսի 2009 թ. |
թիվ 511-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Մխիթար Գոշ Հ.Գ.Դ.» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության N 750 լիցենզիան «Միջազգային կրթության ժամանակակից համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանմամբ վերաձևակերպելու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007թ. օգոստոսի 13-ի N 750-Ա/Ք հրամանում փոփոխություն կատարելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ, 8-րդ հոդվածի 2-րդ մասերով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հիմք ընդունելով նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության առաջարկությունը
Հրամայում եմ`
1. «Մխիթար Գոշ Հ.Գ.Դ.» համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության N 750 լիցենզիան վերաձևակերպել «Միջազգային կրթության ժամանակակից համալսարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանմամբ, և այդ կապակցությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007թ. օգոստոսի 13-ի N 745-Ա/Ք հրամանում «Մխիթար Գոշ Հ.Գ.Դ.» համալսարան» բառերը փոխարինել «Միջազգային կրթության ժամանակակից համալսարան» բառերով:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը և հսկողությունը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար` |
Ա. Աշոտյան |