Գլխավոր տեղեկություն
Համար
N 127-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2009-13.08.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.06.15/19(337) Հոդ.225
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
27.05.2009
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հունիսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 32209217

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

27 մայիսի 2009 թ.
ք. Երևան

N 127-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ, 49-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածների պահանջներով՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարների կիրառման հրահանգը»՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի մարտի 28-ի «Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների կիրառման հրահանգը հաստատելու մասին» N 198-Կ հրամանը։

3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

 

Կոմիտեի նախագահ՝

Ե. Զախարյան

 

 

Հավելված


Հաստատված է

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

27 մայիսի 2009 թ.

N 127-Ն հրամանի

 

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ կադաստրի պետական կոմիտե) աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցված ծառայությունների դիմաց գանձվող վճարների կիրառման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկով սահմանված վճարները գանձվում են դիմումների հետ միասին` կանխավճարի տեսքով:

 

II. ՉԱՓԱԳՐՈՒՄ

 

3. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ գանձվում են չափագրման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկով սահմանված վճարները, երբ՝

1) անշարժ գույքի նկատմամբ գրանցված չէ սեփականության կամ օգտագործման իրավունքը՝ մինչև հանրապետությունում իրավունքների պետական գրանցման համակարգի ներդրումը՝ 1998 թվականի մարտի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի N 465 որոշման պահանջի համաձայն.

2) իրավունքների պետական գրանցում ստացած անշարժ գույքը ենթարկվել է փոփոխությունների, որի դեպքում չափագրման համար գանձվող վճարի չափը հաշվարկվում է միայն փոփոխված մակերեսի համար, բացառությամբ սույն հրահանգի 2-րդ բաժնի 3-րդ կետի 3) ենթակետում նշված դեպքերի.

3) բաժանվում է իրավունքների պետական գրանցում ստացած գույքը՝ ընդ որում չափագրման համար սահմանված վճարները գանձվում են միայն առանձնացվող միավորի (ների) մակերեսների համար: Իրավունքների պետական գրանցում ստացած մեկ կամ մի քանի միավոր անշարժ գույքի միավորման դեպքերում չափագրման վճարներ չեն գանձվում.

4) սեփականատիրոջ, օգտագործողի դիմումի հիման վրա, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում: Եթե չափագրումը չի իրականացվում պետական գրանցման համար, ապա տրամադրվում է անշարժ գույքի միավորի համար սահմանված հատակագիծ, որի համար գանձվում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի 1-ին Չափագրում բաժնով սահմանված համապատասխան վճարը:

4. Անհատական բնակելի տների, ամառանոցների, բնակելի նշանակության այլ շինությունների, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար չափագրման մակերեսը հաշվարկվում և չափագրման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկով սահմանված վճարները հաշվարկվում են շենքերի ու շինությունների արտաքին մակերեսներով:

5. Բազմաբնակարան շենքերի բնակարանների, ինչպես նաև շենքերի և շինությունների ծավալներում գտնվող հասարակական ու արտադրական նշանակության տարածքների մակերեսների չափագրման դիմաց գանձվող վճարի չափը հաշվարկվում է նրանց ներքին մակերեսով:

6. Եթե անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նպատակով դիմումն ընդունելուց հետո կատարվել է չափագրում, սակայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքները չեն ստացել պետական գրանցում, ապա գանձվում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի չափագրման համար սահմանված վճարը: Դիմումատուի պահանջով տրամադրվում է անշարժ գույքի միավորի համար սահմանված հատակագիծ, որի համար գանձվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի 2-րդ Կամերալ աշխատանքներ բաժնի 2.1 կետով սահմանված վճարը: Իրավունքների պետական գրանցման համար նոր դիմում ներկայացնելիս անշարժ գույքի չափագրման համար վճարներ չեն գանձվում:

7. Համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից հանութագրման եղանակով իրականացված քարտեզը (հատակագիծը) և լիցենզիայի պատճենը դիմումի հետ ներկայացվելու դեպքում, հողամասերի չափագրման համար վճար չի գանձվում, իսկ շինությունների համար չափագրման համար վճարը գանձվում է ընդհանուր կարգով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի փետրվարի 12-ի «Անշարժ գույքի օբյեկտի կազմում կամ ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի նկատմամբ վարձակալության (ենթավարձակալության), գրավի, օտարման և այլ գործառույթների իրականացման և իրավունքների պետական գրանցման մասին» N 90-Կ հրամանով հաստատված հրահանգով սահմանված նախօրոք պետական գրանցում ստացած ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ չափագրման համար սահմանված վճարներ չեն գանձվում:

9. Չափագրման համար սահմանված վճարները գանձվում են միայն սույն հրահանգի II. բաժնով նախատեսված դեպքերում:

 

III. ԿԱՄԵՐԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի 2-րդ Կամերալ աշխատանքներ բաժնի 2.1 կետով նախատեսված աշխատանքների համար վճարները գանձվում են սեփականության, օգտագործման, վարձակալության, գրավի իրավունքների պետական գրանցման վկայականները լրացնելու և առանձին հատակագիծ կազմելու համար: Կամերալ աշխատանքների համար նախատեսված վճարները գանձվում են իրավունքների պետական գրանցման բոլոր դեպքերի համար:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկով 2-րդ Կամերալ աշխատանքներ բաժնի 2.2 կետով (A3, A4 ֆորմատի յուրաքանչյուր լրացուցիչ ներդիրի (հատակագիծ) համար) աշխատանքների համար վճարներ են գանձվում այն դեպքերում, երբ անշարժ գույքի սեփականության (օգտագործման), վարձակալության և գրավի իրավունքների գրանցման վկայականներ կազմելու (պետական գրանցման) համար պահանջվում են լրացուցիչ թերթեր:

12. Կադաստրային (արխիվային) գործում պահվող անշարժ գույքի սեփականության (օգտագործման), վարձակալության և գրավի իրավունքների գրանցման վկայականների օրինակների և դրանց լրացուցիչ ներդիրների համար գումարներ չեն գանձվում:

 

IV. ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

13. Անշարժ գույքի գնահատման աշխատանքների դիմաց սահմանված վճար գանձվում է միայն այն դեպքերում, երբ սեփականատերը կամ օգտագործողը ինքն է դիմում գույքը գնահատելու համար:

14. Կառուցապատված հողամասերի գնահատման դեպքում վճարը հաշվարկվում է հողի և շենք-շինությունների համար առանձին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկով 3-րդ Կադաստրային գնահատում բաժնի որպես 3.1 և 3.2 կետերի հանրագումար:

 

V. ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

15. Տեղեկատվության տրամադրման ժամանակ գանձվում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի 4-րդ Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում բաժնով սահմանված վճարները:

16. Գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է գույքի միավորի համար` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի 4-րդ բաժնի 4.16-4.31 կետերով սահմանված տեղեկատվության տրամադրման դեպքերի:

17. Անշարժ գույքի պետական միասնական տեղեկատվական բանկի շտեմարանից անձին անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի 4-րդ բաժնի 4.6-4.12, 4.14 և 4.16 կետերով սահմանված տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Տեղեկատվական կենտրոն ստորաբաժանման կողմից:

18. Կադաստրային քարտեզներում բազային (Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի 4-րդ բաժնի 4.17 կետ) է հանդիսանում անշարժ գույքը պատկերող շերտը, որը բաղկացած է երկու ենթաշերտերից (հողամասեր, շենքեր և շինություններ): Կադաստրային քարտեզներում թեմատիկ (Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի 4-րդ բաժնի 4.18 կետ) են հանդիսանում անշարժ գույքի որակական բնութագրերը պատկերող շերտերը: Թեմատիկ շերտերն են՝ հողերի նպատակային նշանակության, շենքերի և շինությունների նպատակային նշանակության, անշարժ գույքի սեփականության սուբյեկտների, կոմունիկացիաների և այլն: Յուրաքանչյուր թեմատիկ շերտ բաղկացած է երկու և ավելի ենթաշերտերից: Մեկ գույնով տպագրության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի 4-րդ բաժնի 4.19 կետում բերված վճարների համար կիրառվում է 0.4 գործակից:

 

VI. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

 

19. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ գանձվում են պետական գրանցման վճար, կամերալ աշխատանքների վճար և չափագրում իրականացնելու դեպքում` նաև չափագրման վճար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանի համաձայն:

20. Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ գանձվում է միայն պետական գրանցման վճար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանի համաձայն։

21. Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքը հաստատող մեկ փաստաթղթով մեկից ավելի իրավունք միաժամանակ գրանցվելու դեպքում գանձվում է մեկ` առավել մեծ գումարի չափ ունեցող պետական գրանցման վճարը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանի համաձայն:

22. Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքը հաստատող մեկից ավելի փաստաթղթերով իրավունքի պետական գրանցման դեպքում յուրաքանչյուր իրավահաստատող փաստաթղթով պետական գրանցման համար գանձվում է համապատասխան չափ ունեցող պետական գրանցման վճարը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանի համաձայն:

 

VII. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

23. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար ժամկետները հաշվարկվում են օրերով` ընդ որում հաշվարկը սկսվում է դիմումի ներկայացման օրվանից: Ծառայություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի 6-րդ բաժնում սահմանված ժամկետներում, սակայն պատվիրատուին են տրամադրվում ժամկետի ավարտի օրը: Եթե ծառայության մատուցման ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ծառայությունները մատուցվում են հաջորդ աշխատանքային օրը:

24. Պատվիրատուի պահանջով իրականացվող չափագրության և կամերալ աշխատանքները կատարվում են պետական գրանցման համար սահմանված ժամկետներում, իսկ կադաստրային գնահատման աշխատանքները` տեղեկատվության տրամադրման համար սահմանված ժամկետներում:

 

VIII. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

25. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող անշարժ և շարժական գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկում ներառված բոլոր աշխատանքների իրականացման և ծառայությունների մատուցման դեպքերում սահմանված վճարները գանձվում են դրանց 50%-ի չափով:

 

IX. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

 

26. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի համաձայն որպես կանխավճար գանձված, բայց ծառայություններ չմատուցված գումարները վերադարձվում են պատվիրատուի դիմումի համաձայն դիմումը ներկայացնելուց հետո 10 օրվա ընթացքում` դիմումում նշված ֆինանսական կամ բանկային կազմակերպությանը անկանխիկ վճարման միջոցով:

27. Գումարի վերադարձման դիմումը մուտք լինելու օրվանից 3 օրվա ընթացքում կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային կամ Տեղեկատվական կենտրոն ստորաբաժանումները գրությամբ (նաև էլեկտրոնային փոստով) դիմում են կոմիտեի աշխատակազմի ղեկավարին` հավաստելով, որ գանձված գումարների դիմաց ծառայություններ չեն մատուցվել, իսկ մասնակիորեն մատուցված լինելու դեպքում հավաստում են մասնակի չմատուցված ծառայությունների մասին: Գրությանը կից ներկայացվում է նաև գումարը հետ պահանջող անձի դիմումի պատճենը, որտեղ հստակ պետք է լրացված լինեն դիմումը ներկայացնողի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները) և այն ֆինանսական կամ բանկային կազմակերպության տվյալները, որտեղից դիմումատուն հետ է ստանալու գումարը:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.12.2011, N 335-Ն 01.01.2012, N 127-Ն
29.06.2009, N 154-Ն 13.08.2009, N 127-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան