124.02/1054.15.09.00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
15.09.2000 թ. |
|
N 02/1054 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածը`
Հրամայում եմ
Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքի կիրառման վերաբերյալ» հրահանգը:
Նախարար |
Գ. Պողոսյան |
Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար` Լ. Բարխուդարյան 15.09.2000 թ. |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»
1. Սույն հրահանգը ընդունվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական օգնության և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) նախատեսված` Ամերիկայի Միացյալ նահանգների օգնության ծրագրերի շրջանակներում հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 5 հոդվածին համապատասխան և նպատակ ունի կանոնակարգել օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու հետ կապված հարաբերությունները:
2. Օրենքով սահմանված արտոնությունները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական օգնության և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրին (այսուհետ` համաձայնագիր) վերաբերվող` Հայաստանի Հանրապետությունում իրականացվող այն ծրագրերի նկատմամբ, որոնք սահմանված կարգով համաձայնեցված են ՀՀ կառավարության կամ ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի հետ:
3. Օրենքով սահմանված արտոնություններից օգտվում են`
3.1. Համաձայնագրի շրջանակներում մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության ծրագրեր (այսուհետ` ծրագրեր) իրականացնող`
ա) Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը,
բ) Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնավոր կազմակերպությունները և ֆիզիկական անձինք.
գ) Համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորվող (այդ թվում` դրամաշնորհների տեսքով)` ծրագրեր իրականացնող անձինք, բացառությամբ` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք:
(3.1 կետը լրաց. 02.04.01 N 02/318)
3.2. Հայաստանի Հանրապետությունում ներկա գտնվող օտարերկրյա քաղաքացիները` սույն հրահանգի 6 կետում նշված դեպքերում և կարգով:
3.3. Ծրագրեր իրականացնողներին (սույն հրահանգի 3.1 ենթակետում նշված) ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող` ձեռնարկատիրական գործունեություն վարող` օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված անձինք` ծրագրի շրջանակներում մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մասով:
4. Օրենքի համաձայն ծրագրերի իրականացման հետ կապված վերգետնյա տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն մուտքը ազատվում է ճանապարհային վճարներից, իսկ օդային տրանսպորտի մուտքը ընդունման և սպասարկման վճարներից:
5. Օրենքով սույն հրահանգի 3.1 կետում նշված անձանց համար սահմանվել են հետևյալ արտոնությունները.
5.1. սույն հրահանգի 3.1 ենթակետում նշված`
ա) անձանց կողմից ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ապրանքների ներմուծումը ազատվում են ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից, մաքսատուրքից և մաքսավճարից,
բ) անձանց կողմից ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից:
5.2. սույն հրահանգի 3.1 ենթակետի ա) և բ) կետերում նշված անձինք ազատվում են`
ա) շահութահարկից,
բ) ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտներից` աղբյուրի մոտ պահվող հարկը (շահութահարկը, եկամտահարկը) պահելու պարտավորությունից,
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եկամուտներ վճարելիս` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկելու և բյուջե փոխանցելու պարտավորությունից:
(5.2 կետը փոփ. 02.04.01 N 02/318)
6. Սույն հրահանգի 3.2 ենթակետում նշված անձինք օրենքի համաձայն ազատվում են եկամտահարկից ծրագրերի շրջանակներում ստացվող եկամուտների մասով:
7. Սույն հրահանգի 3.3 ենթակետում նշված անձինք օրենքի համաձայն ազատվում են մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) գծով ավելացված արժեքի հարկից, իսկ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնող անձինք` ակցիզային հարկից:
8. Սույն հրահանգում նշված արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում հրահանգի 2 կետում նշված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքների կատարումը հիմնավորող սահմանված կարգի փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր, համապատասխան բեռնամաքսային հայտարարագիր և այլն), ինչպես նաև հրահանգի 1 հավելվածում բերված տեղեկանքը` տրված ծրագիրը իրականացնող պատասխանատու անձի կողմից:
Սույն կետում նշված տեղեկանքը լրացվում է երեք բնօրինակից, որի մեկ օրինակը տրվում է ծրագրի շրջանակներում ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձանց (ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային մարմին), երկրորդ օրինակը` պահվում է ծրագիր իրականացնողի մոտ, իսկ երրորդ օրինակը` ներկայացվում է ՀՀ պետական եկամուտների նախարարություն` մինչև տեղեկանքի դուրս գրման ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:
9. Ծրագրեր իրականացնողների կողմից ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց, ինչպես նաև մաքսային մարմիններին տրված` սույն հրահանգի հավելված 1-ում բերված ձևի տեղեկանքները ժամանակագրական կարգով ենթակա են հաշվառման և հերթական համարներով համարակալման:
Տեղեկանքների բնօրինակները պետք է պահպանվեն` դրանք դուրսգրման օրվանից առնվազն երեք տարվա ընթացքում:
10. Օրենքի համաձայն` ԱԱՀ-ից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք (այդ թվում` ծրագրեր իրականացնողները և ծրագրեր իրականացնողներին ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք) այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացնում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Այդ անձանց կողմից հարկային հաշիվ լրացնելու դեպքում` հարկային հաշվում առանձնացված ԱԱհ-ի գումարը վճարվում է բյուջե` սահմանված ընդհանուր կարգով:
ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացվում են ապրանքների ձեռք բերման արժեքին (արտադրության և շրջանառության ծախքերին):
ԱԱՀ-ից ազատված և ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով ԱԱՀ-ի հաշվառումն իրականացվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
11. Ծրագիր իրականացնող անձինք Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս` այդ եկամուտների մասով կրում են հարկային գործակալի պարտավորություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սույն կետում նշված ֆիզիկական անձանց (բացառությամբ` 3.2 կետում նշված անձանց) ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում և այդ մասով հարկային պարտավորությունները որոշվում են օրենքով սահմանված կարգով: Այդ անձանց վճարած եկամուտների և գանձված (պահված) հարկի վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, ծրագրեր իրականացնողների կողմից տեղեկություններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն` ՀՀ հարկային տեսչության 16.11.98թ. թիվ 01/56 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման մասին» հրահանգի 6 հավելվածում բերված ձևով: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը ստացված տեղեկությունները սահմանված կարգով վերահասցեագրում է ֆիզիկական անձանց սպասարկող համապատասխան տարածքային հարկային մարմիններին:
12. Սույն հրահանգի 1 հավելվածում բերված տեղեկանքի առկայությունը պարտադիր է սույն հրահանգի սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո մատակարարված (ներմուծված) ապրանքների կամ մատուցված ծառայությունների համար:
Հավելված 1. |
Տեղեկանք N ____
____ __________ 2000 թ.
Սույնով հաստատվում է, որ ________________________________________________________ (ծրագիր իրականացնող կազմակերպության (կամ դրա մասնաճյուղի, ներկայացուցչության) ________________________________________________________ անվանումը կամ ֆիզիկական անձի անուն, ________________________________________________________ ազգանունը, իրավաբանական կամ բնակության վայրի հասցեն, առկայության դեպքում` ՀՎՀՀ-ն)
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական օգնության և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրին վերաբերվող __________________ ________________________________________________________ (ծրագրի անվանումը կամ համառոտ բովանդակությունը) ______________________________________________ շրջանակներում, ներմուծում է________________________________________________ ____________________________________ հազ. դրամ ընդհանուր արժեքով ________________________________________________________ (ապրանքների անվանումը)
Ձեռք է բերում ապրանքներ (մատուցվում են ծառայություններ) ________________________________________________________ (ապրանքներ մատակարարողի, ծառայությունների մատուցողի անվանումը (անուն, ազգանունը) ________________________________________________________ իրավաբանական հասցեն (բնակության վայրը), ՀՎՀՀ-ն) ________________________________________________________ (ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման ________________________________________________________ հիմքերը (տեղեկանքը, հաշվարկա-վճարային փաստաթղթերը) ________________________________________________________ (մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը) ________________________________________________________ (մատակարարվող ապրանքների քանակը կամ մատուցվող ծառայությունների ծավալը և դրանց ընդհանուր արժեքը)
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է վերը նշված ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
Կ. Տ. կամ դրոշմակնիք (առկայության դեպքում` կնիք) |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
27 սեպտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 124000089
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.11.2013, N 470-Ն | 11.02.2014, N 02/1054 | |
18.03.2013, N 104-Ն | 12.05.2013, N 02/1054 | |
02.04.2001, N 02/318 | 24.06.2001, N 02/1054 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|