«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հունիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 32209222
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
10 հունիսի 2009 թ. |
N 139-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 99-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» N 99-Ն հրամանով հաստատված Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ համաձայնեցման։
3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
4. Սույն հրամանով հաստատված Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկի 1-ին Բաժնի 1.1., 1.3., 2-րդ Բաժնի 2.2., 4-րդ Բաժնի 4.2. կետի 1), 3) ենթակետերը, 4.3. կետի 1), 3), 4), 5) ենթակետերը, 4.4. կետի 1) ենթակետը, 4.5. կետի 1), 2), 3), 4), 5), 6), 7) ենթակետերը, 4.6. կետի 1), 2), 3) ենթակետերը, 5-րդ Բաժնի 5.1. կետի 4) ենթակետը, 5.2. կետի 1), 3) ենթակետերը, 5.3. կետի 1), 3) ենթակետերը, 5.5. Բաժնի 1), 2), 3), 4), 5), 6), 7) ենթակետերը, 5.6. կետի 1), 2), 3) ենթակետերը, 5.11 կետը տարածվում են սույն թվականի հունիսի 11-ից ծագած հարաբերությունների վրա։
5. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
Կոմիտեի նախագահ՝ |
Ե. Զախարյան |
Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարարության հետ |
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թ. հունիսի 10-ի N 139-Ն հրամանով |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 99-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» N 99-Ն հրամանով հաստատված Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Ց Ա Ն Կ
ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ
|
1. ՉԱՓԱԳՐՈՒՄ |
|
1.1 |
Շենքերի և շինությունների չափագրում մինչև 300 քմ-ը ներառյալ յուրաքանչյուր 1քմ-ը. |
20 դրամ |
1.2 |
Շենքերի և շինությունների չափագրում 300 քմ-ից ավելի յուրաքանչյուր |
30 դրամ |
1.3 |
Հողամասերի չափագրում՝ մինչև 1200 քմ-ը ներառյալ յուրաքանչյուր 1քմ-ը. |
3 դրամ |
1.4 |
Հողամասերի չափագրում 1200 քմ-ից ավելի յուրաքանչյուր 1քմ-ը. |
4 դրամ |
1.5 |
Գյուղատնտեսական նշանակության, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային ֆոնդի հողերի չափագրում՝ յուրաքանչյուր |
20 դրամ |
|
2. ԿԱՄԵՐԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
|
2.1 |
Անշարժ գույքի սեփականության (օգտագործման), վարձակալության, գրավի իրավունքի գրանցման վկայականի կազմում (A3, A4 ֆորմատի). |
1000 դրամ |
2.2 |
Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականության (օգտագործման), վարձակալության, գրավի իրավունքի գրանցման վկայականի կազմում (A3, A4 ֆորմատի). |
500 դրամ |
2.3 |
Լրացուցիչ յուրաքանչյուր A3, A4 ֆորմատի ներդիրի կազմում. |
600 դրամ |
3. ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ | ||
3.1 |
Շենքերի և շինությունների յուրաքանչյուր միավորի գնահատման և գնահատման ամփոփ հաշվարկի տրամադրման համար. |
1000 դրամ |
3.2 |
Հողամասերի յուրաքանչյուր միավորի գնահատման և գնահատման ամփոփ հաշվարկի տրամադրման համար. |
1000 դրամ |
|
4. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՎՈՐԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ | |
4.1 |
Բազմաբնակարան շենքերի բնակարանների միավորի և (կամ) բազմաբնակարան շենքի շինությունների uեփականատերերին ընդհանուր բաժնային uեփականության իրավունքով պատկանող տարածքների, ինչպես նաև շենքի պահպանման և uպաuարկման համար անհրաժեշտ հողամաuերի, որոնք չեն հանդիuանում այլ անձանց uեփականություն և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար. |
|
1) |
մինչև 160 քմ մակերեսով Երևան քաղաքի տարածքում |
7000 դրամ |
2) |
160 քմ և ավելի մակերեսով Երևան քաղաքի տարածքում |
20000 դրամ |
3) |
մինչև 160 քմ մակերեսով Երևան քաղաքից դուրս |
7000 դրամ |
4) |
160 քմ և ավելի մակերեսով Երևան քաղաքից դուրս |
10000 դրամ |
4.2 |
Բնակելի նշանակության անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար. |
|
1) |
մինչև 200 քմ մակերեսով շինությամբ Երևան քաղաքի տարածքում |
7000 դրամ |
2) |
200 քմ և ավելի մակերեսով շինությամբ Երևան քաղաքի տարածքում |
30000 դրամ |
3) |
մինչև 300 քմ մակերեսով շինությամբ Երևան քաղաքից դուրս |
7000 դրամ |
4) |
300 քմ և ավելի մակերեսով շինությամբ Երևան քաղաքից դուրս |
20000 դրամ |
4.3 |
Չկառուցապատված հողամասերի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար. |
|
1) |
մինչև 1000 քմ ներառյալ մակերեսով Երևան քաղաքի տարածքում |
7000 դրամ |
2) |
1000 քմ-ից ավելի մակերեսով Երևան քաղաքի տարածքում |
20000 դրամ |
3) |
մինչև 1200 քմ ներառյալ մակերեսով Երևան քաղաքից դուրս |
7000 դրամ |
4) |
1200 քմ-ից ավելի մակերեսով Երևան քաղաքից դուրս |
10000 դրամ |
5) |
ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի բնակավայրերում պետական գնման պայմանագրով նախատեսված բնակարանային ֆոնդի կառուցապատման համար օտարվող հողամասերի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար. |
1000 դրամ |
4.4 |
Հասարակական և (կամ) արտադրական շենքերի, շինությունների (բացառությամբ գյուղատնտեսական արտադրական նշանակության անշարժ գույքի), ինչպես նաև բնակելի շենքերում` նախագծով նախատեuված ընդհանուր oգտագործման շինություններ (տարածքներ) չհանդիuացող ոչ բնակելի անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար Երևան քաղաքի տարածքում. |
|
1) |
մինչև 100 քմ մակերեսով շինությամբ |
10000 դրամ |
2) |
100 քմ-ից մինչև 200 քմ մակերեսով շինությամբ |
15000 դրամ |
3) |
200 քմ-ից մինչև 500 քմ մակերեսով շինությամբ |
20000 դրամ |
4) |
500 քմ-ից մինչև 1000 քմ մակերեսով շինությամբ |
25000 դրամ |
5) |
1000 քմ-ից մինչև 5000 քմ մակերեսով շինությամբ |
30000 դրամ |
6) |
5000 քմ-ից մինչև 10000 քմ մակերեսով շինությամբ |
65000 դրամ |
7) |
10000 քմ և ավելի մակերեսով շինությամբ |
80000 դրամ |
4.5 |
Հասարակական և (կամ) արտադրական շենքերի, շինությունների (բացառությամբ գյուղատնտեսական արտադրական նշանակության անշարժ գույքի), ինչպես նաև բնակելի շենքերում` նախագծով նախատեuված ընդհանուր oգտագործման շինություններ (տարածքներ) չհանդիuացող ոչ բնակելի անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար Երևան քաղաքից դուրս. |
|
1) |
մինչև 100 քմ մակերեսով շինությամբ |
7000 դրամ |
2) |
100 քմ-ից մինչև 200 քմ մակերեսով շինությամբ |
10000 դրամ |
3) |
200 քմ-ից մինչև 500 քմ մակերեսով շինությամբ |
15000 դրամ |
4) |
500 քմ-ից մինչև 1000 քմ մակերեսով շինությամբ |
20000 դրամ |
5) | 1000 քմ-ից մինչև 5000 քմ մակերեսով շինությամբ |
25000 դրամ |
6) |
5000 քմ-ից մինչև 10000 քմ մակերեսով շինությամբ |
35000 դրամ |
7) |
10000 քմ և ավելի մակերեսով շինությամբ |
50000 դրամ |
4.6 |
Գյուղատնտեսական արտադրական նշանակության անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար. |
|
1) |
մինչև 1000 քմ մակերեսով շինությամբ |
10000 դրամ |
2) |
1000 քմ-ից մինչև 5000 քմ մակերեսով շինությամբ |
15000 դրամ |
3) |
5000 քմ և ավելի մակերեսով շինությամբ |
20000 դրամ |
4.7 |
Գյուղատնտեսական նշանակության հողամասի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար. |
1000 դրամ |
4.8 |
Գյուղատնտեսական նշանակության հողամասի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ այլ տեղեկանք տրամադրելու համար. |
500 դրամ |
4.9 |
Սերվիտուտի առկայության վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար. |
1000 դրամ |
4.10 |
Հիփոթեքի կամ այլ իրավունքների և սահմանափակումների առկայության վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար. |
1000 դրամ |
4.11 |
Անշարժ գույքի միավորի մակերեսների վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար. |
1000 դրամ |
4.12 |
Անշարժ գույքի միավորի կազմում՝ հողամասի և (կամ) շենքեր, շինությունների կադաստրային արժեքի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար. |
1000 դրամ |
4.13 |
Ընդհանուր սեփականության դեպքում, սեփականատերերի թվի, բաժնեմասի չափերի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար. |
1000 դրամ |
4.14 |
Անավարտ (կիսակառույց) շինությունների ավարտվածության աստիճանի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար. |
1000 դրամ |
4.15 |
Շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար. |
1000 դրամ |
4.16 |
Անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար. |
1000 դրամ |
4.17 |
Կադաստրային գործի փաստաթղթերի քսերոպատճենի յուրաքանչյուր էջի համար. |
50 դրամ |
4.18 |
ՀՀ անշարժ գույքի պետական միասնական տեղեկատվական շտեմարանից անձին պատկանող անշարժ գույքի(երի) վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար՝ մեկ անձի հաշվարկով. |
1000 դրամ |
4.19 |
Կադաստրային քարտեզներում արտահայտված տեղեկատվության տրամադրման համար. |
|
4.20 |
Թեմատիկ շերտերում արտահայտված տեղեկատվության տրամադրման համար (1շերտ) յուրաքանչյուր համայնք, |
500 դրամ |
4.21 |
Կադաստրային քարտեզների պատճենների յուրաքանչյուր օրինակի տրամադրման համար (գունավոր տպագրություն). |
5000 դրամ |
4.22 |
Կադաստրային քարտեզների պատճենի տրամադրում էլեկտրոնային կրիչով` յուրաքանչյուր պատճեն. |
500 դրամ |
4.23 |
Կադաստրային քարտեզների քսերոպատճենների յուրաքանչյուր թերթի տրամադրման համար. |
|
4.24 |
1:10 000-1:1 000 000 մասշտաբների տեղագրական գունավոր քարտեզների տրամադրման համար յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթը. |
6000 դրամ |
4.25 |
1: 500-1 : 10 000 մասշտաբների տեղագրական սև-սպիտակ հատակագծերի տրամադրման համար յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթը. |
2000 դրամ |
4.26 |
1: 10 000-1: 1 000 000 մասշտաբների տեղագրական քարտեզների և 1: 500- |
1000 դրամ |
4.27 |
Յուրաքանչյուր գեոդեզիական կետի կոորդինատի (աբսցիս, օրդինատ, բարձրություն) տրամադրման համար. |
1000 դրամ |
4.28 |
Անշարժ գույքի միավորի (հողամաս, շենք, շինություն) յուրաքանչյուր շրջադարձային կետի կամ անկյան կոորդինատի (աբսցիս, օրդինատ) տրամադրման համար. |
100 դրամ |
4.29 |
1: 500-1: 1 000 000 մասշտաբի տեղագրական հատակագծերի և քարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի տրամադրման համար. |
4000 դրամ |
4.30 |
Օդալուսանկար ցանկացած մասշտաբի (18x18 կամ 23x23սմ) ռաստերային ֆորմատով տրամադրման համար. |
1500 դրամ |
4.31 |
Տիեզերական նկար 1մ-ից պակաս թույլատրելիության ռաստերային ֆորմատով, 1կմ2 տրամադրման համար. |
12000 դրամ |
4.32 |
Տիեզերական նկար 1մ-ից ավելի թույլատրելիություն ունեցող, ռաստերային ֆորմատով, 1կմ2 տրամադրման համար. |
3000 դրամ |
4.33 |
Աշխարհագրական օբյեկտի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար. |
1000 դրամ |
4.34 |
Անշարժ գույքի միավորման և/կամ բաժանման վերաբերյալ համապատասխան հատակագիծ տրամադրելու համար. |
20000 դրամ |
|
5. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ | |
5.1
|
Բազմաբնակարան շենքերի բնակարանների միավորի և (կամ) բազմաբնակարան շենքի շինությունների uեփականատերերին ընդհանուր բաժնային uեփականության իրավունքով պատկանող տարածքների, ինչպես նաև շենքի պահպանման և uպաuարկման համար անհրաժեշտ հողամաuերի, (որոնք չեն հանդիuանում այլ անձանց uեփականություն) նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար. |
|
1) |
մինչև 160 քմ մակերեսով Երևան քաղաքի տարածքում |
10000 դրամ |
2) |
160 քմ և ավելի մակերեսով Երևան քաղաքի տարածքում |
30000 դրամ |
3) |
մինչև 160 քմ մակերեսով Երևան քաղաքից դուրս |
10000 դրամ |
4) |
160 քմ և ավելի մակերեսով Երևան քաղաքից դուրս |
15000 դրամ |
5.2 |
Բնակելի նշանակության անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար. |
|
1) |
մինչև 200 քմ մակերեսով շինությամբ Երևան քաղաքի տարածքում |
10000 դրամ |
2) |
200 քմ և ավելի մակերեսով շինությամբ Երևան քաղաքի տարածքում |
40000 դրամ |
3) |
մինչև 300 քմ մակերեսով շինությամբ Երևան քաղաքից դուրս |
10000 դրամ |
4) |
300 քմ և ավելի մակերեսով շինությամբ Երևան քաղաքից դուրս |
30000 դրամ |
5.3 |
Չկառուցապատված հողամասերի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար. |
|
1) |
մինչև 1000 քմ ներառյալ մակերեսով Երևան քաղաքի տարածքում |
10000 դրամ |
2) |
1000 քմ-ից ավելի մակերեսով Երևան քաղաքի տարածքում |
40000 դրամ |
3) |
մինչև 1200 քմ ներառյալ մակերեսով Երևան քաղաքից դուրս |
10000 դրամ |
4) |
1200 քմ-ից ավելի մակերեսով Երևան քաղաքից դուրս |
15000 դրամ |
5.4 |
Հասարակական և (կամ) արտադրական շենքերի, շինությունների (բացառությամբ գյուղատնտեսական արտադրական նշանակության անշարժ գույքի), ինչպես նաև բնակելի շենքերում` նախագծով նախատեuված ընդհանուր oգտագործման շինություններ (տարածքներ) չհանդիuացող ոչ բնակելի անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար Երևան քաղաքի տարածքում. |
|
1) |
մինչև 100 քմ մակերեսով շինությամբ |
30000 դրամ |
2) |
100 քմ-ից մինչև 200 քմ մակերեսով շինությամբ |
50000 դրամ |
3) |
200 քմ-ից մինչև 500 քմ մակերեսով շինությամբ |
60000 դրամ |
4) |
500 քմ-ից մինչև 1000 քմ մակերեսով շինությամբ |
70000 դրամ |
5) |
1000 քմ-ից մինչև 5000 քմ մակերեսով շինությամբ |
80000 դրամ |
6) |
5000 քմ-ից մինչև 10000 քմ մակերեսով շինությամբ |
150000 դրամ |
7) |
10000 քմ և ավելի մակերեսով շինությամբ |
160000 դրամ |
5.5 |
Հասարակական և (կամ) արտադրական շենքերի, շինությունների (բացառությամբ գյուղատնտեսական արտադրական նշանակության անշարժ գույքի), ինչպես նաև բնակելի շենքերում` նախագծով նախատեuված ընդհանուր oգտագործման շինություններ (տարածքներ) չհանդիuացող ոչ բնակելի անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար Երևան քաղաքից դուրս. |
|
1) |
մինչև 100 քմ մակերեսով շինությամբ |
15000 դրամ |
2) |
100 քմ-ից մինչև 200 քմ մակերեսով շինությամբ |
25000 դրամ |
3) |
200 քմ-ից մինչև 500 քմ մակերեսով շինությամբ |
35000 դրամ |
4) |
500 քմ-ից մինչև 1000 քմ մակերեսով շինությամբ |
45000 դրամ |
5) |
1000 քմ-ից մինչև 5000 քմ մակերեսով շինությամբ |
55000 դրամ |
6) |
5000 քմ-ից մինչև 10000 քմ մակերեսով շինությամբ |
65000 դրամ |
7) |
10000 քմ և ավելի մակերեսով շինությամբ |
75000 դրամ |
5.6 |
Գյուղատնտեսական արտադրական նշանակության անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար. |
|
1) |
մինչև 1000 քմ մակերեսով շինությամբ |
15000 դրամ |
2) |
1000 քմ-ից մինչև 5000 քմ մակերեսով շինությամբ |
25000 դրամ |
3) |
5000 քմ և ավելի մակերեսով շինությամբ |
30000 դրամ |
5.7 |
Գյուղատնտեսական նշանակության հողամասերի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար. |
2000 դրամ |
5.8 |
Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման համար. |
1000 դրամ |
5.9 |
Գյուղատնտեսական նշանակության հողամասերի միավորի նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման համար. |
500 դրամ |
5.10 |
Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների կամ նախկինում գույքագրման մարմինների կողմից տրված սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի կրկնօրինակ տալու համար. |
7000 դրամ |
5.11 |
Միջազգային կազմակերպությունների վարկերի և դրամաշնորհների, պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցված և քաղաքացիներին փոխանցված բազմաբնակարան շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին հանձնված նախկին պետական բնակարանային ֆոնդի նկատմամբ համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման, Շիրակի և Լոռու մարզերի բնակավայրերում պետական գնման պայմանագրով նախատեսված բնակարանային ֆոնդի կառուցապատման համար ձեռքբերված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների վարկերի և դրամաշնորհների, պետական բյուջեի միջոցների հաշվին Շիրակի և Լոռու մարզերում կառուցված բնակելի ֆոնդի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի նվիրատվության‚ առուվաճառքի‚ պայմանագրի հիման վրա քաղաքացիների սեփականության իրավունքի պետական գրանցման համար՝ |
2000 դրամ |
5.12 |
Շարժական գույքի գրավի կամ Լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում կատարելու համար. |
2000 դրամ |
5.13 |
Անշարժ գույքի հասցեների գրանցում կատարելու և (կամ) գրանցված հասցեների փոփոխություն կատարելու համար. |
2000 դրամ |
6. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում.
Բաժնում սահմանված տեղեկանքները տրամադրվում են.
4.1-ից 4.7 կետերում նշված տեղեկանքները |
- 2-րդ օրը |
4.8-4.17 և 4.33 կետերում նշված տեղեկանքները |
- 2-րդ օրը |
4.18 կետում նշված տեղեկանքը |
- 5 -րդ օրը |
4.19-4.32 կետերում նշված տեղեկանքները |
- 2 -րդ օրը |
4.34 կետում նշված հատակագիծը |
- 4-րդ օրը |
Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցում և վկայականի տրամադրում.
Պետական գրանցումը և վկայականի տրամադրումն իրականացվում է.
Բնակելի նշանակության անշարժ գույքի և գյուղատնտեսական նշանակության հողերի համար |
- 3-րդ օրը |
Հասարակական և (կամ) արտադրական շենքերի, շինությունների, ինչպես նաև բնակելի շենքերում` նախագծով նախատեuված ընդհանուր oգտագործման շինություններ (տարածքներ) չհանդիuացող ոչ բնակելի և գյուղատնտեսական արտադրական անշարժ գույքի համար |
- 4 -րդ օրը |
Շարժական գույքի համար |
- 2-րդ օրը |
7. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկերում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում գտնվող անշարժ և շարժական գույքի նկատմամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկում» սահմանված վճարները գանձվում են դրանց 50%-ի չափով: Սույն ցանկի 5-րդ Բաժնի 5.8 և 5.9 կետերում նշված գրանցման վճարներից ազատվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում գույքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու լիազորություններ ունեցող իրավասու մարմինները:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|