ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 դեկտեմբերի 2008 թ. |
N 1919-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ «ՍՏՈՄԱ ՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և «Ստոմա Ստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 19.12.2008 թ. N 13146 դիմումը`
Հրամայում եմ`
1. «Գյումրու մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի հուլիսի 21-ին բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000182 լիցենզիան վերաձևակերպել «Ստոմա Ստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անունով:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) ապահովել լիցենզիայում անվանափոխության վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար |
Հ. Քուշկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|