Գլխավոր տեղեկություն
Համար
N 642-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.09.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.09.03/21.1 Հոդ.262
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
13.07.2009
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հուլիսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11809248

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հուլիսի 2009 թ.

N 642-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ԴՈՏԱՑԻԱՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 17-ի N 1033-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 13.1, 13.3, 14-րդ և 34-րդ կետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 8-րդ կետի 3-րդ ենթակետով

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2010 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2008 թվականի հաշվարկային ցուցանիշների տրամադրման ձևերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու կարգը համաձայն հավելվածի:

 

Նախարար

Տ. Դավթյան

 

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2009 թվականի հուլիսի 13-ի

N 642-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2010 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի ԵՎ գույքահարկի գծով 2008 թվականի հաշվարկային ցուցանիշների տրամադրման ձԵՎերը լրացնելու ԵՎ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու

 

1. Սույն կարգի նպատակն է կանոնակարգել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2010 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի և գույքահարկի գծով 2008 թվականի հաշվարկային ցուցանիշների (այսուհետև` ելակետային տվյալներ) տրամադրման ձևերը լրացնելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետև` լիազորված մարմին) ներկայացնելու գործընթացը:

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն իր կողմից հաշվառվող 2008 թվականի հողի հարկի գծով ելակետային տվյալները մինչև 2009 թվականի օգոստոսի 11-ը լիազորված մարմին է ներկայացնում սույն կարգի N 2 հավելվածում բերված N 1-ՀՀ-ամփոփ ձևով:

3. Տեղական ինքնակառավարման մարմինները իրենց կողմից հաշվառվող 2008 թվականի գույքահարկի գծով ելակետային տվյալները ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից սահմանված ժամկետում իրենց մարզի մարզպետարանին են տրամադրում սույն կարգի N 3 հավելվածում բերված N 2-ԳՀ ձևով:

4. Տեղական ինքնակառավարման մարմինները 2008 թվականի հողի հարկի գծով ելակետային տվյալները ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից սահմանված ժամկետում իրենց մարզի մարզպետարան են տրամադրում սույն կարգի N 4 հավելվածում բերված N 2-ՀՀ ձևով, բացառությամբ սույն կարգի N 5 հավելվածում նշված` 2009 թվականի հունիսի 1-ի դրությամբ հողի հարկ վճարողների հաշվառող մարմին չհանդիսացող համայնքների, որոնց մասով ելակետային տվյալները սույն կարգի 2-րդ կետում նշված ժամկետներում լիազորված մարմին է ներկայացնում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

5. Սույն կարգի իմաստով ելակետային տվյալ է համարվում նաև դրանք հաշվառող մարմինների կողմից սույն կարգին համապատասխան տրամադրված տեղեկատվությունն այն մասին, որ իրենց կողմից այդ հարկերի գծով հաշվառման ենթակա որևէ տվյալ առկա չէ:

6. Մարզպետարաններն ուսումնասիրում են տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված ելակետային տվյալների համապատասխանությունը սույն կարգով սահմանած ներկայացման ձևերին և լրացնելու կարգին: Եթե ուսումնասիրության արդյունքում մարզպետարանը որևէ համայնքի գծով հայտնաբերում է անհամապատասխանություն, ապա այդ մասին նա անհապաղ պաշտոնապես տեղեկացնում է տվյալ համայնքի ղեկավարին:

7. Եթե մարզպետարանի հայտնաբերած խախտումը տվյալ տեղական ինքնակառավարման մարմինը մինչև ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից սույն կարգի 8-րդ կետի համաձայն սահմանված ժամկետի ավարտը չի վերացնում, ապա այդ ժամկետը լրանալուց հետո երեք օրվա ընթացքում մարզպետարանը տվյալ տեղական ինքնակառավարման մարմնից ստացված ելակետային տվյալները վերադարձնում է վերջինիս` նշելով վերադարձման հիմքը:

8. Մարզպետարաններն ամփոփում են իրենց մարզի տարածքի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված ելակետային տվյալները և սույն կարգի N 1 և N 2 հավելվածներում բերված համապատասխանաբար` N 1-ԳՀ-ամփոփ և N 1-ՀՀ-ամփոփ ձևերով ներկայացնում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` վերջինիս կողմից սահմանված ժամկետում:

9. ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը մարզպետարաններից ստացված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների գծով սույն կարգի 8-րդ կետում նշված ամփոփ ձևերը լիազորված մարմին ներկայացնում է մինչև 2009 թվականի օգոստոսի 22-ը:

10. Սույն կարգով և ժամկետներում մարզպետարաններին ելակետային տվյալներ տրամադրած տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ճշգրտել դրանք: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճշգրտված ելակետային տվյալների մարզպետարաններում ստացման, ինչպես նաև մարզպետարանների կողմից կազմված ճշգրտված ելակետային տվյալների գծով ամփոփ ձևերը (որոնցում արտացոլվում են միայն ըստ առանձին համայնքների ճշգրտված ելակետային տվյալները) ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ստացման ժամկետները սահմանում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը:

11. Ելակետային տվյալները հաշվառող մարմնի կողմից սույն կարգին համապատասխան տրամադրված ելակետային տվյալները կարող է փոփոխել միայն այդ մարմինը (այսինքն` համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն)։

12. Ճշգրտված ելակետային տվյալները ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից լիազոր մարմին են ներկայացվում սույն կարգի 2-8-րդ կետերով նախատեսված ընթացակարգով մինչև 2009 թվականի սեպտեմբերի 1-ը:

13. Սույն կարգի N 2 և N 4 հավելվածներում բերված N 1-ՀՀ-ամփոփ և N 2-ՀՀ ձևերի 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր համայնքի գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2008 թվականի համար հաշվարկված հողի հարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի գծով 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, 2008 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների, ինչպես նաև օրենքով (կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար) սահմանված հողի հարկի արտոնությունների տարեկան գումարների):

14. Սույն կարգի N 1 և N 3 հավելվածներում բերված N 1-ԳՀ-ամփոփ և N 2-ԳՀ ձևերի`

ա) 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր համայնքի գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` այդ համայնքի բյուջե 2008 թվականին վճարման ենթակա գույքահարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի գծով 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, 2008 թվականին հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների, ինչպես նաև օրենքով և համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնությունների տարեկան գումարների).

բ) 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար` համայնքի ավագանու կողմից կազմակերպությունների համար սահմանված գույքահարկի արտոնությունների և համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնությունների տարեկան գումարները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

 

Ձև N 1-ԳՀ-ամփոփ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող գույքահարկի գծով 2008 թվականի ելակետային տվյալների մասին

 

հազար դրամներով

N

Մարզի և համայնքների անվանումները

Կազմակեր-
պությունների
գույքահարկ

Ֆիզիկա-կան անձանց գույքա-հարկ

Համայնքի ավագանու կողմից կազ-մակերպու-թյունների համար սահմանված գույքահարկի արտոնու-թյուններ

Համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնու-թյուններ

Ա

Բ

1

2

3

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը` ըստ մարզի

-

-

-

-

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

 

Ձև N 1-ՀՀ-ամփոփ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի գծով 2008 թվականի ելակետային տվյալների մասին

 

(հազար դրամներով)

NN

Մարզի և համայնքների
անվանումները

Կազմակերպու-թյունների
հողի հարկ

Ֆիզիկական անձանց հողի հարկ

Ա

Բ

1

2

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

2

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը` ըստ մարզի

-

-

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

 

Ձև N 2-ԳՀ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող գույքահարկի գծով 2008 թվականի ելակետային տվյալների մասին

 

հազար դրամներով

Մարզի և համայնքի
անվանումները

Կազմակեր-
պությունների
գույքահարկ

Ֆիզիկական անձանց գույքահարկ

Համայնքի ավագանու կողմից կազմա-կերպություն-ների համար սահմանված գույքահարկի արտոնու-թյուններ

Համայնքի ավագանու կողմից ֆիզիկական անձանց համար սահմանված գույքահարկի արտոնություններ

Ա

1

2

3

4

 

 

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ_____________

_______________

ստորագրություն

Ա.Հ.Ա.

   

Կ.Տ.

 

«___» _____________ 2009 թ.

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 4

 

Ձև N 2-ՀՀ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի գծով 2008 թվականի ելակետային տվյալների մասին

 

(հազար դրամներով)

Մարզի և համայնքների անվանումները

Կազմակերպությունների հողի հարկ

Ֆիզիկական անձանց հողի հարկ

Ա

1

2

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ_____________

_______________

ստորագրություն

Ա.Հ.Ա.

   

Կ.Տ.

 

«___» _____________ 2009 թ.

 

 

Հավելված N 5

ՀՀ ֆինանսների նախարարի

2009 թվականի հուլիսի 13-ի

N 642-Ն հրամանի

 

2009 թ. հունիսի 1-ի դրությամբ հողի հարկ վճարողներին հաշվառող մարմին չհանդիսացող համայնքների ցանկը
(վերնագիրը խմբ. 10.08.09 N 732-Ն)

 

Հ/հ

Մարզի, համայնքի անվանումը

Համայնքի կոդը

 

Ա

1

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

05

1

Ազատ

05-006

2

Այրք

05-011

3

Արեգունի

05-015

4

Արծվաշեն

05-017

5

Գեղամասար

05-023

6

Գեղաքար

05-026

7

Գետիկ

05-028

8

Դարանակ

05-029

9

Թթուջուր

05-037

10

Կութ

05-057

11

Մարտունի

05-063

12

Շատվան

05-073

13

Ջաղացաձոր

05-076

14

Վերին Շորժա

05-088

15

Վանևան

05-083

16

Տորֆավան

05-089

17

Փամբակ

05-091

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

09

18

Ագարակ

09-008

19

Ալվանք (Ալդարա)

09-009

20

Աղվանի

09-012

21

Աճանան (Խալաջ)

09-042

22

Անտառաշատ

09-014

23

Առաջաձոր

09-016

24

Արծվանիկ

09-018

25

Գեղանուշ

09-025

26

Գեղի

09-026

27

Գուդեմնիս

09-029

28

Դավիթ Բեկ

09-030

29

Տավրուս

09-032

30

Եղեգ

09-033

31

Եղվարդ

09-034

32

Լեհվազ

09-037

33

Լեռնաձոր

09-038

34

Լիճք

09-039

35

Խդրանց

09-043

36

Ծավ

09-048

37

Կաղնուտ

09-050

38

Կարճևան

09-051

39

Կուրիս

09-053

40

Ձորաստան

09-058

41

Ճակատեն

09-061

42

Նոր Աստղաբերդ

09-106

43

Ներքին Խոտանան

09-064

44

Ներքին Հանդ

09-065

45

Նռնաձոր

09-066

46

Նորաշենիկ

09-067

47

Շիկահող

09-072

48

Շինուհայր

09-073

49

Շվանիձոր

09-074

50

Շրվենանց

09-075

51

Չափնի

09-079

52

Սևաքար

09-087

53

Սյունիք

09-082

54

Սրաշեն

09-086

55

Վարդավանք

09-094

56

Վերին Խոտանան

09-095

57

Վահրավար

09-088

58

Վանեք

09-091

59

Վարդանիձոր

09-092

60

Տանձավեր

09-098

61

Տաշտուն

09-100

62

Ուժանիս

09-104

63

Քաջարան

09-109

64

Օխտար

09-113

(հավելվածը խմբ. 10.08.09 N 732-Ն)