ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
8 մայիսի 2009 թ. |
N 09-110-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 08.05.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Ռաֆ-Արար» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0751 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝ «ԳԵՎՈՐԳ, ԳԱԳԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐ» ՍՊ ընկերությանը, «ԱՐ-ԳՈ ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերությանը և անհատ ձեռնարկատեր Կորյուն Խաչատրյանին տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ` | Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
/08.05.2009 թ. հր. N 08-110-Լ/
Հ/ Հ |
Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը /ՀՎՀՀ/ |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի |
Այլ տեղեկություններ |
1 |
«Ռաֆ-Արար» ՍՊԸ |
ք. Սևան, Նալբանդյան |
ԱԳN0751 |
29.02.08թ. |
08616026 |
747 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է |
|
2 |
«Գևորգ, Գագիկ |
ք. Գյումրի, |
ԱԳN0833 |
08.05.09թ. |
05535869 |
828 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում | |
3 |
«Ար-Գո Ռիելթի» ՍՊԸ |
ք. Երևան, Ա. Խաչատրյան |
ԱԳN0834 |
08.05.09թ. |
00099652 |
829 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում | |
4 |
Կորյուն Խաչատրյան /ԱՁ/ |
ք. Երևան, |
ԱԳN0835 |
08.05.09թ. |
32514472 |
830 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|