«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 սեպտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10208288
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 սեպտեմբերի 2008 թ. ք. Երևան |
N 145-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել, որ 2008 թվականի հոկտեմբերի 15-ից հետո մահացած անձանց ժառանգներին Երևան քաղաքում ժառանգության իրավունքի վկայագրերը տրվում են ժառանգության բացման վայրի նոտարական տարածքի նոտարների կողմից:
(1-ին կետը խմբ. 18.04.09 N 64-Ն)
2. Ժառանգության ընդունման համար անձը պարտավոր է գրավոր դիմել ժառանգության բացման վայրի նոտարին։
3. Միևնույն նոտարական տարածքում աշխատող նոտարներից նույն ժառանգատուի գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալիս է այն նոտարը, որին առաջինն է տրվել ժառանգություն ընդունելու մասին դիմումը։
Անկախ տվյալ նոտարական տարածքում աշխատող նոտարների քանակից, միևնույն նոտարական տարածքում կարող է վարվել միայն ժառանգական գործերի հաշվառման և գրանցման մեկ ընդհանուր մատյան։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հոկտեմբերի 15-ից։
Գ. Դանիելյան |
Հավելված | |
|
(Հավելվածն ուժը կորցրել է 18.04.09 N 64-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.06.2010, N 98-Ն | 11.07.2010, N 145-Ն | |
18.04.2009, N 64-Ն | 25.05.2009, N 145-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|