ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
1 |
2 |
3 |
1. Տեղական ինքնակառավարման մասին | ԱԺ պատգամավորներ Վ. Զատիկյան Ս. Միքայելյան Ռ. Գևորգյան Հ. Հակոբյան 17.09.1999 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին | ԱԺ պատգամավոր Ֆ. Խառատյան 25.07.1999 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
3. Նորմատիվային պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին | Կառավարություն 22.10.1999 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
4. Ստանդարտացման մասին | Կառավարություն 22.10.1999 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
5. Ֆիրմային անվանումների մասին | Կառավարություն 22.10.1999 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ | Կ. Դեմիրճյան |
25 հոկտեմբերի 1999 թվականի, քաղ. Երևան Ն-011-2 |