Գլխավոր տեղեկություն
Համար
N 09-27-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.02.16/6(324) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
02.02.2009
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

2 փետրվարի 2009 թ.
ք. Երևան

N 09-27-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 02.02.2009 թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ`

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Մեյք Մոդերն» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0740 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Էյ Ընդ Դի Թրեյդինգ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0742 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Գագվագ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0738 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա։

Կոմիտեի նախագահ` Մ. Վարդանյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(02.02.2009թ. հր. N 09-27-Լ)

Հ/Հ Ֆիզիկական անձ անուն, ազգանուն) իրավաբա-նական անձ (անվանումը և գործունե-ության իրակա-նացման վայրը)  Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործու-նեության տեսակը Գործունե-ության իրակա-նացման վայրը Գործո-ղության ժամկետը Տեղեկութ-յուններ գրանցա-մատյանում լիցենզիայի վերաձևա-կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղե-կութ-յուններ
1 «Մեյք Մոդերն» ՍՊԸ ք. Երևան, Բաղրամյան 70, բն. 84, հեռ. 562– 425, 4-888-385 ԱԳ 0740 30.01.08թ. 00253292 736 Ռիելթորական գործունե-ություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել Է դիմումի -համաձայն  
2. «էյ Ընդ Դի Թրեյդինգ» ՍՊԸ ք. Երևան, Վարդանանց 22, բն. 138, հեռ. 3– 182-838 ԱԳ 0742 30.01.08թ. 01557719 738 Ռիելթորական գործունե-ություն ՀՀ Անժւսմկ. Դադարեցվել է դիմումի համաձայն  
3 «Գագվագ» ՍՊԸ Շիրակի մ-զ, Գուսանագյուղ հ-ք, /ք. Թալին, Շահումյան 12, բն. 31/ հեռ. 02492-32-60, 4– 669-697 ԱԳ 0738 30.01.08թ. 05530074 734 ԱԳ Գնահատում ՀՀ Անժամկ. Կասեցվել Է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով