Գլխավոր տեղեկություն
Համար
N 1011-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.12.24/18(40) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.11.2008
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

3 նոյեմբերի 2008 թ.

ք. Երևան

թիվ 1011-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«Համասփյուռ կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. «Համասփյուռ կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 156 լիցենզիայի գործողութունը կասեցնել մինչև 2009 թ. սեպտեմբերի 1-ը:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:

 

Նախարար՝ 

Ս. Սեյրանյան