Գլխավոր տեղեկություն
Համար
N 1076-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.02.06/5(323) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
29.12.2008
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

29 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 1076-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐԱՄ ԶԱԶՅԱՆ Ա/Ձ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ N ՀՀ 07 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 5-րդ կետը, 33-րդ հոդվածը և Արամ Զազյան Ա/Ձ-ի 16.12.2008 թ. դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. ԱրաՄ Զազյան Ա/Ձ-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 14.08.2008 թ. տրամադրված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման N ՀՀ 07 լիցենզիան վերաձևակերպել որպես գործունեության իրականացման վայր նշված Արմավիրի մարզ, գյուղ Աղավանատան պահեստ (Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի N 2491334 վկայականի նշված վայրում) փոխարեն նշել ք. Երևան, Կենտրոն համայնք, Տիգրան Մեծի 29ա շենք), N 1/1 (Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի N 2623079 վկայականի նշված վայրում)։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով սույն հրամանը ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, ինչպես նաև դատական կարգով՝ օրենքով սահմանված ժամկետներում։

  

Նախարար 

Տ. Դավթյան