Գլխավոր տեղեկություն
Համար
N 1274-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.10.22/36(310) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.09.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 սեպտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 1274-Ա

                                                                                            

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասը և «Երիտասարդական վերնիսաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 25.08.2008 թ. N 8464 դիմումը,

 

Հրամայում եմ`

 

1. Ընդունել ի գիտություն, որ «Երիտասարդական վերնիսաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (2004 թվականի մարտի 9-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ-XX-000481 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Վարդանանց 14/1 հասցեն տեղափոխվել է ք. Երևան, Ամառանոցային փող., 123 հասցե։

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։

 

Նախարար

Հ. Քուշկյան