Գլխավոր տեղեկություն
Համար
N 693-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.08.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.08.15/24(342) Հոդ.280
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
27.07.2009
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 օգոստոսի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 11809286 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 հուլիսի 2009 թ.
ք. Երևան

N 693-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 730-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևը և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի N 194-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 730-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) հրամանի «Օրինակելի ձև» N 1 հավելվածի

ա. «Համայնքի բյուջեի եկամուտները» 1-ին հատվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր աղյուսակով.

 

Տ ե ղ ե կ ու թ յ ու ն ն ե ր

 

գույքահարկի ԵՎ հողի հարկի, հողերի ԵՎ այլ գույքի վարձակալության վարձավճարների գծով առանձին ցուցանիշների վերաբերյալ



«


(հազար դրամով)

Տողի
NN

Եկամտատեսակները

ապառքը տարեսկզբի դրությամբ

ապառքը տարեվերջի դրությամբ

տվյալ տարվա հաշվարկային գումարը

1

2

3

1

Գույքահարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների համար

 

 

 

2

Հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողերի համար

 

 

 

3

Գույքահարկ փոխադրամիջոցների համար

 

 

 

4

Հողերի վարձակալության վարձավճարներ

 

 

x

5

Այլ գույքի վարձակալության վարձավճարներ

 

 

x

»:

 

բ. «Համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները» 5-րդ հատվածի N 8100 տողի 2-րդ սյունակում «(տող 8110+ տող 8160)» բառերը փոխարինել «(տող 8110+ տող 8160), (տող 8010 - տող 8200)» բառերով,

2) հրամանի ««Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևի առանձին հատվածների լրացման ցուցումներ» N 2 հավելվածի

ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

 ««Տեղեկություններ գույքահարկի և հողի հարկի, հողերի և այլ գույքի վարձակալության վարձավճարների գծով առանձին ցուցանիշների վերաբերյալ» աղյուսակի [1] և [2] սյունակներում լրացվող` համապատասխան եկամտատեսակի գծով ապառքների վերաբերյալ ցուցանիշները ներկայացվում են այն բյուջետային տարվա տարեսկզբի և տարեվերջի դրությամբ, որի համար սույն հրամանի համաձայն կազմվում է համայնքի բյուջեի նախագիծը: Այդ ցուցանիշները կանխատեսումային են, սակայն այն դեպքում, երբ համայնքի բյուջեի նախագիծը համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացվում ծրագրային բյուջետային տարին սկսվելուց հետո, ապա աղյուսակի «ապառքը տարեսկզբի դրությամբ» [1] սյունակում լրացվում են փաստացի ցուցանիշները: Գույքահարկի և հողի հարկի «տվյալ տարվա հաշվարկային գումարը» [3] սյունակում լրացվող համապատասխան տեղեկությունները ներկայացնում են տվյալ հարկատեսակի գծով հարկային պոտենցիալը` տվյալ տարվա համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված, վճարման ենթակա հողի հարկը/գույքահարկը` առանց հողի հարկի/գույքահարկի գծով տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների ([1] սյունակ), ինչպես նաև այդ հարկերի գծով տվյալ տարվա ընթացքում հաշվարկված/հաշվարկվելիք տույժերի և տուգանքների գումարները:

«Տեղեկություններ գույքահարկի և հողի հարկի, հողերի և այլ գույքի վարձակալության վարձավճարների գծով առանձին ցուցանիշների վերաբերյալ» աղյուսակի [1], [2] և [3] սյունակներում տեղեկությունները լրացվում են ամփոփ` կազմակերպությունների և ֆիզիկական անձանց մասով:»:

բ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«8198-րդ տողը լրացվում է այն դեպքում, երբ ֆոնդային մասից վարչական մաս միջոցներն ուղղելու տարում ֆոնդային մասի միջոցների վերականգնումը վարչական մասի միջոցների հաշվին ամբողջապես չի իրականացվել:

Համայնքի ղեկավարի կողմից համայնքի տվյալ տարվա բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները սահմանելիս օրինակելի ձևի N 8197 տողում «X» նշանը դրվում է միայն տարեկան ցուցանիշներին վերաբերող սյունակներում»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

Նախարար

Տ. Դավթյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան