ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 սեպտեմբերի 2008 թ. |
N 1302-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 2 ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ.» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 2 ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և «Վանաձորի թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության 09.09.2008 թ. N 9038 դիմումը՝
Հրամայում եմ`
1. «Վանաձորի թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը 2004 թվականի մայիսի 25-ին բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000554 լիցենզիան վերաձևակերպել «Վանաձորի թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության անունով։
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։
Նախարար |
Հ. Քուշկյան |