«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 դեկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 32908397
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
24 դեկտեմբերի 2008 թ. |
N 19-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-164-Ն օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Գույքի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված «Կազմակերպությունների կողմից, հարկային մարմնի պահանջով, հայտարարագրման ենթակա գույքի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու» կարգի և ժամկետների 4-րդ կետը
Հրամայում եմ`
Սահմանել կազմակերպության կողմից, հարկային մարմնի պահանջով, հայտարարագրման ենթակա գույքի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու ծանուցագրի ձևը` համաձայն հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտներիկոմիտեի նախագահ՝ |
Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի N 19-Ն հրամանի |
Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Կազմակերպությունների կողմից, հարկային մարմնի պահանջով, հայտարարագրման ենթակա գույքի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու մասին ____________________________________________________________ (տեղեկություններ ներկայացնող կազմակերպության անվանումը)
____________________________________________________________ (ՀՎՀՀ-ն և գտնվելու վայրը)
Սույն ծանուցագրով պահանջվում է ներկայացնել տեղեկություններ`
1. __________________________________________________________ (լրացվում է պահանջվող տեղեկության բովանդակությունը) 2. __________________________________________________________ (լրացվում է պահանջվող տեղեկության բովանդակությունը) 3. __________________________________________________________ (լրացվում է պահանջվող տեղեկության բովանդակությունը)
Կ. Տ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.12.2011, N 2941-Ն | 26.01.2012, N 19-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|