Գլխավոր տեղեկություն
Համար
N 19-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2009-26.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.01.15/2(320) Հոդ.25
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
24.12.2008
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 դեկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 32908397

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

24 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 19-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-164-Ն օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Գույքի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված «Կազմակերպությունների կողմից, հարկային մարմնի պահանջով, հայտարարագրման ենթակա գույքի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու» կարգի և ժամկետների 4-րդ կետը

 

Հրամայում եմ`

 

Սահմանել կազմակերպության կողմից, հարկային մարմնի պահանջով, հայտարարագրման ենթակա գույքի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու ծանուցագրի ձևը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ՝

Գ. Խաչատրյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

2008 թվականի դեկտեմբերի 24-ի

N 19-Ն հրամանի

 

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

 

ք. ___________________

___ _______________ 20 թ.

 

Կազմակերպությունների կողմից, հարկային մարմնի պահանջով, հայտարարագրման ենթակա գույքի

հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու մասին

____________________________________________________________

(տեղեկություններ ներկայացնող կազմակերպության անվանումը)

 

____________________________________________________________

(ՀՎՀՀ-ն և գտնվելու վայրը)

 

Սույն ծանուցագրով պահանջվում է ներկայացնել տեղեկություններ`

 

1. __________________________________________________________

(լրացվում է պահանջվող տեղեկության բովանդակությունը)

2. __________________________________________________________

(լրացվում է պահանջվող տեղեկության բովանդակությունը)

3. __________________________________________________________

(լրացվում է պահանջվող տեղեկության բովանդակությունը)

 

__________________

(ստորագրություն)

_____________________

(լրացվում է ՀՀ ԿԱ ՊԵԿ ծանուցագիրն

ուղարկող պաշտոնատար անձի

անունը, ազգանունը)

 

Կ. Տ.