«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հունվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11209001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
29 դեկտեմբերի 2008 թ. |
թիվ 20-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՎԱՄԲ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 1854-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի համաձայն.
Հրամայում եմ`
1. Սահմանել պետական մարմինների անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերի ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված և մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը պետական մարմին չհանդիսացող կազմակերպություններին հատկացված համարանիշերը օգտագործվում են մինչև տրանսպորտային միջոցն առաջին անգամ հաշվառումից հանելը։
3. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված ցանկում չընդգրկված պետական մարմիններին հատկացվում են 260 ՏՏ 60-999 ՏՏ 60 համարանիշերը։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Ոստիկանության գեներալ-մայոր |
Ա. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ ոստիկանության պետի 2008 թ. |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՎԱՄԲ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ
Հ/հ |
Պետական մարմնի անվանումը |
Հատկացվող համարանիշերը |
1 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
001 ԼԼ 01 |
2 |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար |
050 ՍՍ 55 |
3 |
Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներ և Հայաստանի Հանրապետության մարզպետներ |
001 ԼԼ 55-999 ԼԼ 55 |
4 |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն |
001 ԼԼ 03-999 ԼԼ 03 |
5 |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ |
001 ԼԼ 11-015 ԼԼ 11 |
6 |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
001 ՏՏ 07-070 ՏՏ 07 |
7 |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
050 ԼԼ 60-079 ԼԼ 60 |
8 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն |
001 ՏՏ 03-999 ՏՏ 03 |
9 |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն |
001 ՏՏ 04-500 ՏՏ 04 |
10 |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն |
001 ԼԼ 60-049 ԼԼ 60 |
11 |
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն |
080 ԼԼ 60-129 ԼԼ 60 |
12 |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
130 ԼԼ 60-179 ԼԼ 60 |
13 |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
180 ԼԼ 60-209 ԼԼ 60 |
14 |
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
210 ԼԼ 60-239 ԼԼ 60 |
15 |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
240 ԼԼ 60-259 ԼԼ 60 |
16 |
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն |
260 ԼԼ 60-279 ԼԼ 60 |
17 |
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
280 ԼԼ 60-299 ԼԼ 60 |
18 |
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն |
300 ԼԼ 60-319 ԼԼ 60 |
19 |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն |
001 ԼԼ 70-050 ԼԼ 70 |
20 |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն |
320 ԼԼ 60-349 ԼԼ 60 |
21 |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն |
350 ԼԼ 60-379 ԼԼ 60 |
22 |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն |
380 ԼԼ 60-409 ԼԼ 60 |
23 |
Երևանի քաղաքապետարան |
001 ԼՍ 01-999 ԼՍ 01 |
24 |
Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ |
001 ՏՏ 01-100 ՏՏ 01 |
25 |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
001 ՏՏ 02-500 ՏՏ 02 |
26 |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե |
001 ՏՏ 05-555 ՏՏ 05 |
27 |
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով |
001 ՏՏ 60-019 ՏՏ 60 |
28 |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
020 ՏՏ 60-099 ՏՏ 60 |
29 |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
100 ՏՏ 60-119 ՏՏ 60 |
30 |
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն |
120 ՏՏ 60-159 ՏՏ 60 |
31 |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
160 ՏՏ 60-179 ՏՏ 60 |
32 |
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով |
180 ՏՏ 60-199 ՏՏ 60 |
33 |
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ |
200 ՏՏ 60-219 ՏՏ 60 |
34 |
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով |
220 ՏՏ 60-239 ՏՏ 60 |
35 |
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
240 ՏՏ 60-259 ՏՏ 60 |
36 |
Հայաստանի Հանրապետության դատախազություն |
001 ՏՕ 01-300 ՏՕ 01 |
37 |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ |
001 ՏԼ 01-050 ՏԼ 01 |
38 |
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան |
001 ՕՏ 01-30 ՕՏ 01 |
39 |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ |
001 ՈՈ 01-999 ՈՈ 01 |
40 |
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատ |
001 PP 01-020 PP 01 |
41 |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն |
001-999 ՈՍ 01-99, |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.12.2010, N 7-Ն | 09.01.2011, թիվ 20-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|