Գլխավոր տեղեկություն
Համար
N 83-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.07.15/18(136) Հոդ.165
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.03.2009
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 մարտի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 10609139

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 մարտի 2009 թ.
ք. Երևան

  N 83-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 6-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով`

 

Հրամայում եմ՝

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին կից կոլեգիայի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 6-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը`

հրամանով հաստատված N 1 հավելվածի գյուղատնտեսության նախարարին կից կոլեգիայի կազմը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Մ. Գրիգորյան        ՀՀ գյուղատնտեսության նախարարի գլխավոր խորհրդական»:

 

 Նախարար Ա. Գրիգորյան