«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 ապրիլի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10209155
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 մարտի 2009 թ. |
N 49-Ն |
ՀՐԱՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 290 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի հուլիսի 1-ի «Իրավական ակտերի պետական գրանցման գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 290 հրամանի 3-րդ կետով հաստատված՝ (իրավական ակտերի պետական գրանցամատյանում իրավական ակտերն ընդունող մարմինների դասիչները) թիվ 17-րդ հավելվածը լրացնել նոր 701-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝
«701. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»։
Գ. Դանիելյան |