Գլխավոր տեղեկություն
Համար
N 187-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.07.16/9(15) Հոդ.139
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2009
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ստորագրման ամսաթիվ
23.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 մարտի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12409114

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

23 փետրվարի 2009 թ.

N 187-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը՝

 

Հրամայում եմ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001թ. ապրիլի 16-ի «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/456 հրամանում կատարվող փոփոխություններն ու լրացումները՝ համաձայն հավելվածի:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ՝ 

Գ. Խաչատրյան

 

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարության հետ 

27 փետրվարի 2009 թ.

 N 147-Ն հրաման

Հավելված

Հայաստանի Հանրապետության 

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

23 փետրվարի 2009 թ.

 N 187-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հրամանով հաստատված հրահանգում՝

1. Հրահանգի 1-ին կետում «պարզեցված հարկ» բառերը փոխարինել «արտոնագրային վճարներ» բառով:

2. Հրահանգի 6.1 կետում «վճարված» բոլոր բառերը փոխարինել «վճարվող» բառով:

3. Հրահանգի 6.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6.5. Խաղատներում, շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները):

Խաղատուն է համարվում այն խաղասրահը, որտեղ անց է կացվում կենդանի խաղ (խաղեր) և (կամ) շահագործվում են քսանից ավելի մեքենայացված խաղեր:

Շահումով խաղ է համարվում ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն: Մեքենայացված խաղ է համարվում ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատի կամ նման այլ սարքավորման միջոցով իրականացվող խաղ, որին մասնակցում է միայն խաղացողը: Կենդանի խաղ է համարվում ցանկացած խաղ, որին բացի խաղացողից մասնակցում է նաև խաղարկողը, կամ որին միաժամանակ մասնակցելու հնարավորություն է ընձեռված մի քանի խաղացողների` առանց խաղարկողի մասնակցության (բացառությամբ` մեքենայացված խաղերի):»:

4. Հրահանգի 9-րդ կետում`

1) «ա» ենթակետը «հերոսի» բառից հետո լրացնել «կամ մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի» բառերը.

2) լրացնել «զ» և «է» ենթակետեր հետևյալ բովանդակությամբ`

«զ) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության դեպքերում` գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման վերցված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի 5 տոկոսի և հատուցման գումարի տարբերությունը.

է) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների անհատույց օգտագործման դեպքերում, գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքը, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում անհատույց օգտագործման վերցված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի 5 տոկոսը.»:

5. Հրահանգի 12.2 կետում`

1) «ա» և «բ» ենթակետերի առաջին պարբերություններում «տարածքում» բառից հետո լրացնել «և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը.

2) վերջին պարբերությունից առաջ լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

«Փոխհատուցման վճարներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետության առաջնությունների և մարզային առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության կողմից կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի և ֆիզկուլտուրային-առողջարարական մասսայական միջոցառումների մասնակիցների գիշերավարձի ու սննդի օրական վճարները, ինչպես նաև ազգային հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքների մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարները: Ընդ որում` համախառն եկամտից նվազեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության առաջնությունների և մարզային առաջնությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի կողմից կազմակերպվող և անցկացվող միջազգային մրցաշարերի և ֆիզկուլտուրային-առողջարարական մասսայական միջոցառումների, ազգային հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքների մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարման ու Հայաստանի Հանրապետության առաջնությունների և մարզային առաջնությունների մրցանակակիրների և նրանց մարզիչների պարգևատրման չափերը հաստատելու մասին» N 692-Ն որոշմամբ հաստատված չափերը չգերազանցող գումարների սահմաններում գիշերավարձի և սննդի օրական վճարների գումարները` անկախ փաստաթղթերով հիմնավորված լինելու հանգամանքից, իսկ այդ չափերը գերազանցող գիշերավարձի և սննդի օրական վճարների գումարները` միայն փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում:»:

6. Հրահանգը լրացնել 12.26 կետով հետևյալ բովանդակությամբ`

«12.26. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային վարչարարության օժանդակության նպատակով անցկացվող վիճակահանության արդյունքում տրամադրվող պարգևավճարները և բոնուսները:»:

7. Հրահանգի 13-րդ կետի`

1) «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«դ) գանձապետական պարտատոմսերի և պետական այլ արժեթղթերի, Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացված եկամուտները.».

2) «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«զ) գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից, Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացված եկամտի չափով.»:

8. Հրահանգի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«17. Համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար անձնական նվազեցման չափով, որը ըստ տարիների կազմել է. մինչև 2007թ. (ներառյալ)` 20,0 հազ. դրամ, 2008թ.` 25,0 հազ. դրամ, 2009թ.` 30,0 հազ. դրամ:»:

9. Հրահանգի 19.3 և 19.4 կետերի առաջին պարբերությունները «վճարելիս» բառից հետո լրացնել «(աշխատանքի վարձատրության ու դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` հաշվարկելիս)» բառերով:

10. Հրահանգի 20-րդ կետը «ստացված» բառից հետո լրացնել «(աշխատանքի վարձատրության ու դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` հաշվարկված)» բառերով:

11. Հրահանգի 22-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս եկամտահարկի պահումը (գանձումը) իրականացվում է յուրաքանչյուր վճարման դեպքում, իսկ յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատանքի վարձատրության ու դրան հավասարեցված այլ վճարումներից եկամտահարկի պահումը (գանձումը) իրականացվում է սույն հրահանգի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից:»:

12. Հրահանգի 23-րդ կետը լրացնել «ե» և «զ» ենթակետերով հետևյալ բովանդակությամբ`

«ե) եկամուտները վճարվում են նոտարներին` իրենց կողմից մատուցված ծառայությունների դիմաց.

զ) նրանք հանդիսանում են հանձնակատար և հանձնարարության պայմանագրի շրջանակներում այլ անձանցից ստացված գումարները վճարում են հանձնարարողին, կամ` նրանք հանդիսանում են կոմիսիոներ և կոմիսիոն պայմանագրի շրջանակներում այլ անձանցից ստացված գումարները վճարում են կոմիտենտին, կամ` նրանք հանդիսանում են գործակալ և գործակալության պայմանագրի շրջանակներում այլ անձանցից ստացված գումարները վճարում են պրինցիպալին.»:

13. Հրահանգի 23.1 կետի առաջին պարբերությունը «վճարելիս» բառից հետո լրացնել «(աշխատանքի վարձատրության ու դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` հաշվարկելիս)» բառերով:

14. Հրահանգի 23.2 կետում`

1) «ա» ենթակետը «ենթակետով» բառից հետո լրացնել «, իսկ ֆիզիկական անձանցից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից` 19.3 կետով (վերջին պարբերություն)» բառերով.

2) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) մյուս բոլոր եկամուտներից` սույն հրահանգի 19.3 կետում (առաջին պարբերություն) նշված դրույքաչափերով (բացառությամբ` սույն հրահանգի 26-րդ կետում նշված դեպքերի):

Տվյալ ամսում աշխատանքի վարձատրության ու դրան հավասարեցված վճարումների յուրաքանչյուր հաշվարկի և այլ եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարվող եկամուտների) յուրաքանչյուր վճարման դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի և եկամտահարկի հաշվարկ` ելնելով այդ ամսում նշված եկամուտների ընդհանուր գումարից և անձնական նվազեցման չափից:

 

Օրինակ 8. Կազմակերպությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2009թ. փետրվարի 4-ին հաշվարկում է հունվար ամսվա աշխատավարձ` 70,0 հազ. դրամ գումարով, որից հարկվող եկամուտը հաշվարկվում է հետևյալ կարգով.

-

համախառն եկամուտ`

 70,0 հազ. դրամ,

-

պարտադիր սոցիալական ապահովության վճար` 

 2,1 հազ. դրամ,

-

անձնական նվազեցում`

 30,0 հազ. դրամ,

-

հարկվող եկամուտ (70,0-2,1-30,0)`

 37,9 հազ. դրամ:

Հարկվող եկամտից եկամտահարկը կազմում է 3,79 հազ. դրամ (37,9x10%):

2009 թ. փետրվարի 6-ին հարկային գործակալի կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում է հունվար ամսվա պարգևատրում` 50,0 հազ. դրամ գումարով և կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով հունվար ամսվա համար հարկային գործակալի կողմից այդ քաղաքացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով.

-

համախառն եկամուտ (70,0+50,0)`

 120,0 հազ. դրամ,

-

պարտադիր սոցիալական ապահովության վճար`

 3,6 հազ. դրամ,

-

 անձնական նվազեցում`

 30,0 հազ. դրամ,

-

հարկվող եկամուտ (120,0-3,6-30,0)`

 86,4 հազ. դրամ,

-

 հարկ (8,0+(86,4-80,0)x20%)`

 9,28 հազ. դրամ:

Հաշվանցելով աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի գումարը, որոշվում է պարգևատրման գումարից պահվող եկամտահարկի գումարը` 5,49 հազ. դրամ (9,28-3,79):

 

Օրինակ 9. Կազմակերպությունը քաղաքացիաիրավական պայմանագրով իր մոտ աշխատանք կատարող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2009 թ. փետրվարի 6-ին` 2009թ. հունվարի 21-ի կատարողական ակտի համաձայն, հաշվարկում և վճարում է 2008թ. սեպտեմբերի 9-ից մինչև 2009թ. հունվարի 9-ը կատարած աշխատանքի դիմաց վարձատրություն` 250,0 հազ. դրամ գումարով, որից հարկվող եկամուտը հաշվարկվում է հետևյալ կարգով.

-

համախառն եկամուտ`

 250,0 հազ. դրամ,

-

 անձնական նվազեցում`

 30,0 հազ. դրամ,

-

հարկվող եկամուտ (250,0-30,0)`

 220,0 հազ.դրամ:

Հարկվող եկամտից եկամտահարկը կազմում է 36,0 հազ. դրամ (8,0+(220,0-80,0)x20%):»:

15. Հրահանգի 24.1 կետի «ա» ենթակետում «վճարվում» բառը փոխարինել «հաշվարկվում» բառով:

16. Հրահանգի 24.2 կետում`

1) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված այլ վճարումներից` սույն հրահանգի 19.3 ենթակետով սահմանված դրույքաչափերով (առանց սույն հրահանգով սահմանված նվազեցումները կատարելու):

 

Օրինակ 14. Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունը այլ երկրներում չունի առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղ, ներկայացուցչություն): Օտարերկրացին աշխատանքային պայմանագրի համաձայն հանդիսանում է այդ կազմակերպության վարձու աշխատող և հրամանով գործուղվում է Գերմանիա (իր մշտական բնակության վայր)` որպես կազմակերպության լիազոր ներկայացուցիչ:

Տվյալ դեպքում օտարերկրացու համար հաշվարկվող աշխատավարձը համարվում է հայաստանյան աղբյուրներից եկամուտ և առևտրային կազմակերպությունը եկամտահարկը պահում է հաշվարկված աշխատավարձի ամբողջ գումարից (առանց անձնական նվազեցումը կատարելու)` սույն հրահանգի 19.3 կետում նշված դրույքաչափերով:

Նույն օրինակում, եթե առևտրային կազմակերպությունը Գերմանիայում ունենար առանձնացված ստորաբաժանում (մասնաճյուղ, ներկայացուցչություն) և օտարերկրացին աշխատանքային պայմանագրի համաձայն հանդիսանար այդ առանձնացված ստորաբաժանման վարձու աշխատող, ապա օտարերկրացու համար հաշվարկված աշխատավարձը չէր համարվի հայաստանյան աղբյուրներից եկամուտ և հարկման ենթակա չէր լինի:

Հարկային գործակալի կողմից օտարերկրացու համար տվյալ ամսում աշխատանքի վարձատրության ու դրան հավասարեցված վճարումների յուրաքանչյուր հաշվարկի դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի և եկամտահարկի հաշվարկ` ելնելով այդ ամսում նշված եկամուտների ընդհանուր գումարից:

 

Օրինակ 15. Հարկային գործակալը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող օտարերկրացուն 2009թ. մարտի 2-ին հաշվարկում է փետրվար ամսվա աշխատավարձ` 70,0 հազ. դրամ գումարով, որը հանդիսանում է հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտ և եկամտահարկը կազմում է 7,0 հազ. դրամ (70,0x10%):

2009թ. մարտի 6-ին հարկային գործակալի կողմից այդ օտարերկրացուն հաշվարկվում է փետրվար ամսվա պարգևատրում` 50,0 հազ. դրամ գումարով և կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով փետրվար ամսվա համար հարկային գործակալի կողմից այդ օտարերկրացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից (70,0+50,0=120,0 հազ. դրամ): Հարկը կազմում է 16,0 հազ. դրամ (8,0+(120,0-80,0)x20%), որից 9,0 հազ. դրամը (16,0-7,0)` պարգևատրման գումարից:».

2) «գ» ենթակետում «13 կետով» բառերը փոխարինել «12.2 և 13 կետերով» բառերով:

17. Հրահանգի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«25. Վարձու աշխատողների արձակուրդային գումարների հարկումը կատարվում է հետևյալ կերպ.

ա) այն դեպքում, երբ ձևակերպվում է վարձու աշխատողի հերթական կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նախորդ տարվա չօգտագործված արձակուրդը, ապա հաշվարկված արձակուրդային գումարը ներառվում է նրա համախառն եկամտի մեջ որպես այն ամիսների ստացված եկամուտ, որ ամիսներին նա գտնվում է արձակուրդում:

 

Օրինակ 18. Կազմակերպության վարձու աշխատողը (Հայաստանի Հանրապետության քաղաքացին) օգտագործում է հերթական արձակուրդը և գնում արձակուրդ 2009 թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 25-ը: Արձակուրդային գումարը հաշվարկվել է 65,0 հազ. դրամի չափով:

Արձակուրդ գնալիս վարձու աշխատողի արձակուրդային գումարները 2009թ. հունվար ամսվա եկամտահարկը հաշվարկելիս հաշվի են առնվում հետևյալ ձևով`

- 2009թ. հունվար ամսվա աշխատավարձին (օրինակ` 70,0 հազ. դրամ) գումարվում է հունվար ամսվանը բաժին ընկնող արձակուրդային գումարը (օրինակ` 7,0 հազ. դրամ) և աշխատողի հունվար ամսվա համախառն եկամուտը կազմում է 77,0 հազ. դրամ (70,0+7,0),

- հաշվարկվում են հունվար ամսվա նվազեցումները` 32,31 հազ. դրամ (անձնական նվազեցում` 30,0 հազ. դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճար` 2,31 հազ. դրամ),

- հաշվարկվում է 2009թ. հունվար ամսվա հարկվող եկամուտը, որպես համախառն եկամտի և նվազեցումների տարբերություն` 44,69 հազ. դրամ (77,0-32,31),

- 2009 թ. հունվար ամսվա եկամուտներից եկամտահարկը կազմում է 4,47 հազ. դրամ (44,69x10%), որը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մինչև 2009թ. փետրվարի 20-ը (ներառյալ),

- 2009 թ. փետրվար ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարից` 58,0 հազ. դրամից (65,0-7,0) կատարվում են փետրվար ամսվա նվազեցումներ` 31,74 հազ. դրամ (անձնական նվազեցում` 30,0 հազ. դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճար` 1,74 հազ. դրամ) գումարի չափով և 2009թ. փետրվար ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարից պահվող եկամտահարկը կազմում է 2,63 հազ. դրամ ((58,0-31,74)x10%):

Վարձու աշխատողի արձակուրդից վերադառնալուց հետո 2009թ. փետրվար ամսվա համար աշխատավարձը հաշվարկելիս կատարվում է աճողական կարգով 2009թ. փետրվար ամսվա հարկվող եկամտի և եկամտահարկի հաշվարկ` ելնելով այդ ամսվա համար հաշվարկված արձակուրդայինի և աշխատավարձի գումարներից`

- 2009 թ. փետրվար ամսվա աշխատավարձին (օրինակ` 12,0 հազ. դրամ) գումարվում է փետրվար ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարը (65,0-7,0=58,0 հազ. դրամ) և աշխատողի փետրվար ամսվա համախառն եկամուտը կազմում է 70,0 հազ. դրամ (58,0+12,0),

- հաշվարկվում են փետրվար ամսվա նվազեցումները` 32,1 հազ. դրամ (անձնական նվազեցում` 30,0 հազ. դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճար` 2,1 հազ. դրամ),

- հաշվարկվում է 2009թ. փետրվար ամսվա հարկվող եկամուտը, որպես համախառն եկամտի և նվազեցումների տարբերություն` 37,9 հազ. դրամ (70,0-32,1),

- 2009 թ. փետրվար ամսվա եկամտահարկը կազմում է 3,79 հազ. դրամ (37,9x10%), որը մինչև 2009թ. մարտի 20-ը (ներառյալ) ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,

- 2008 թ. փետրվար ամսվա աշխատավարձից պահվող եկամտահարկի գումարը կազմում է 1,16 հազ. դրամ (3,79-2,63):

Նույն օրինակում, եթե վարձու աշխատողը արձակուրդ է գնում 2008թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2009թ. հունվարի 25-ը և մինչև արձակուրդ գնալը օրենքով սահմանված ժամկետում վարձու աշխատողին վճարվում է հաշվարկված արձակուրդային գումարը (65,0 հազ. դրամ), ապա արձակուրդ գնալիս վարձու աշխատողի արձակուրդային գումարները 2008թ. դեկտեմբեր ամսվա եկամտահարկը հաշվարկելիս հաշվի են առնվում հետևյալ ձևով`

- 2008 թ. դեկտեմբեր ամսվա աշխատավարձին (օրինակ` 70,0 հազ. դրամ) գումարվում է 2008թ. դեկտեմբեր ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարը (օրինակ` 7,0 հազ. դրամ) և աշխատողի 2008թ. դեկտեմբեր ամսվա համախառն եկամուտը կազմում է 77,0 հազ. դրամ (70,0+7,0),

- հաշվարկվում են 2008թ. դեկտեմբեր ամսվա նվազեցումները` 27,31 հազ. դրամ (անձնական նվազեցում` 25,0 հազ. դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճար` 2,31 հազ. դրամ),

- հաշվարկվում է 2008թ. դեկտեմբեր ամսվա հարկվող եկամուտը, որպես համախառն եկամտի և նվազեցումների տարբերություն` 49,69 հազ. դրամ (77,0-27,31) և 2008թ. դեկտեմբեր ամսվան վերաբերող եկամուտներից եկամտահարկը կազմում է 4,97 հազ. դրամ (49,69x10%),

- 2009 թ. հունվար ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարից` 58,0 հազ. դրամից (65,0-7,0) կատարվում են 2009թ. հունվար ամսվա նվազեցումներ` 26,74 հազ. դրամ (անձնական նվազեցում` 25,0 հազ. դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճար` 1,74 հազ. դրամ) գումարի չափով և 2009 թ. հունվար ամսվան վերաբերող արձակուրդային գումարից պահվող եկամտահարկը կազմում է 3,13 հազ. դրամ ((58,0-26,74)x10%),

- 2008 թ. դեկտեմբեր ամսին վճարված եկամուտները` 155,0 հազ. դրամ (97,0+58,0) և այդ եկամուտներից պահված եկամտահարկի ընդհանուր գումարը 8,1 հազ. դրամ (4,97+3,13) եկամտահարկի գումարը արտացոլվում են 2008թ. 4-րդ եռամսյակի համար սահմանված ձևի «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամուտների, պահված եկամտահարկի» հաշվարկում, իսկ պահված եկամտահարկի գումարը (8,1 հազ. դրամ) ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մինչև 2009թ. հունվարի 5-ը (ներառյալ):

Վարձու աշխատողի արձակուրդից վերադառնալուց հետո 2009թ. հունվար ամսվա համար աշխատավարձը հաշվարկելիս կատարվում է աճողական կարգով 2009 թ. հունվար ամսվա հարկվող եկամտի և եկամտահարկի հաշվարկ` ելնելով այդ ամսվա համար հաշվարկված արձակուրդայինի և աշխատավարձի գումարներից`

- 2009 թ. հունվար ամսվա աշխատավարձին (օրինակ` 12,0 հազ. դրամ) գումարվում է 2009թ. հունվար ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարը (65,0-7,0=58,0 հազ. դրամ) և աշխատողի հունվար ամսվա համախառն եկամուտը կազմում է 70,0 հազ. դրամ (58,0+12,0),

- հաշվարկվում են 2009թ. հունվար ամսվա նվազեցումները` 32,1 հազ. դրամ (անձնական նվազեցում` 30,0 հազ. դրամ և պարտադիր սոցիալական ապահովության վճար` 2,1 հազ. դրամ),

- հաշվարկվում է 2009թ. հունվար ամսվա հարկվող եկամուտը, որպես համախառն եկամտի և նվազեցումների տարբերություն` 37,9 հազ. դրամ (70,0-32,1) և 2009թ. հունվար ամսվա եկամտահարկը կազմում է 3,79 հազ. դրամ (37,9x10%),

- 2009 թ. հունվար ամսվա աշխատավարձը (32,0 հազ. դրամ) և դրան վերաբերող եկամտահարկի գումարը (3,79-3,13=0,66 հազ. դրամ) արտացոլվում են 2009 թ. 1-ին եռամսյակի համար սահմանված ձևի «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամուտների, պահված եկամտահարկի» հաշվարկում, իսկ պահված եկամտահարկի գումարը (0,66 հազ. դրամ) ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մինչև 2009թ. փետրվարի 20-ը (ներառյալ).

բ) այն դեպքում, երբ արձակուրդում գտնվող աշխատողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ են կանչում աշխատանքի, ապա եկամտահարկը հաշվարկելիս`

- մինչև արձակուրդ գնալը արձակուրդային գումարները հաշվի են առնվում «ա» ենթակետով սահմանված կարգով,

- արձակուրդից հետ կանչելու օրվանից փաստացի աշխատած օրերի համար աշխատավարձը գումարվում է այն ամսվա եկամուտներին (եթե արձակուրդից հետ կանչելու օրերը վերաբերում են երկու ամիսներին, ապա` ըստ այդ ամիսների), որ օրերի համար տրվել է աշխատավարձը,

- արձակուրդից հետ կանչելուց եկամտահարկը հաշվարկվում է` ելնելով այդ ամսվա համար «ա» ենթակետով սահմանված կարգով հաշվարկված արձակուրդայինի և աշխատավարձի ընդհանուր գումարից (անկախ աշխատողին չօգտագործված արձակուրդի օրերի համար արձակուրդ գնալու իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանելու հանգամանքից):»:

18. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 25.1 կետով`

«25.1. Վարձու աշխատողներին վճարված ապահովագրական նպաստների (բացառությամբ` հղիության ու ծննդաբերության նպաստների) գումարները ներառվում են նրա համախառն եկամտի մեջ որպես այն ամիսների ստացված եկամուտներ, որ ամիսների համար են հաշվարկվել այդ նպաստները, սակայն հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում արտացոլվում են դրանց վճարման ամսվան վերաբերող սյունակում` աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումներին համապատասխանող տողում:

 

Օրինակ 19. Կազմակերպությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2009 թ. փետրվարի 1-ին հաշվարկում է հունվար ամսվա աշխատավարձ 70,0 հազ. դրամ գումարով, որից հարկվող եկամուտը հաշվարկվում է հետևյալ կարգով`

-

 համախառն

եկամուտ` 70,0 հազ. դրամ,

-

պարտադիր սոցիալական ապահովության վճար`

 2,1 հազ. դրամ,

-

 անձնական նվազեցում`

 30,0 հազ. դրամ,

-

հարկվող եկամուտ (70,0-(2,1+30,0))`

 37,9 հազ. դրամ:

Հարկվող եկամտից եկամտահարկը կազմում է 3,79 հազ. դրամ (37,9x10%):

2009 թ. փետրվարի 6-ին կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում է հունվար ամսվա համար հիվանդության նպաստ` 50,0 հազ. դրամ գումարով և կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով հունվար ամսվա համար կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով`

-

 համախառն եկամուտ (70,0+50,0)`

 120,0 հազ. դրամ,

-

 պարտադիր սոցիալական ապահովության վճար`

 2,1 հազ. դրամ,

-

անձնական նվազեցում`

 30,0 հազ. դրամ,

-

հարկվող եկամուտ (120,0-(2,1+30,0))`

 87,9 հազ. դրամ,

-

եկամտահարկ (8,0+(87,9-80,0)x20%)`

 9,58 հազ. դրամ:

Հաշվանցելով աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի գումարը, որոշվում է նպաստի գումարից պահվող եկամտահարկի գումարը` 5,79 հազ. դրամ (9,58-3,79):

Եկամտահարկի եռամսյակային հաշվարկում հունվար ամսվա համար հաշվարկված աշխատավարձի գումարը (70,0 հազ. դրամ) և աշխատավարձից պահված եկամտահարկի գումարը (3,79 հազ. դրամ) արտացոլվում է 2009 թ. 1-ին եռամսյակի հաշվարկի հունվար ամսվան վերաբերող սյունակում, իսկ հիվանդության նպաստի գումարը (50,0 հազ. դրամ) և դրանից պահված եկամտահարկի գումարը (5,79 հազ. դրամ)` փետրվար ամսվան վերաբերող սյունակում` փետրվար ամսվա համար հաշվարկված աշխատավարձի և դրանից պահված եկամտահարկի հանրագումարներով:»:

19. Հրահանգի 26-րդ և 27-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«26. Սույն հրահանգի 23-րդ կետի «ա» և 24-րդ կետի «ա» ենթակետերով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները եկամտահարկը վճարում են 11% դրույքաչափով (առանց հաշվի առնելու սույն հրահանգով նախատեսված նվազեցումները):

Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները ազատվում են սույն կետի առաջին պարբերությունում նշված դրույքաչափով եկամտահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, եթե`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ձեռքբերումը հիմնավորվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնով, կամ`

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ձեռքբերումը հիմնավորվել է կրճատ հաշիվ-ապրանքագրով, կամ`

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ձեռքբերումը չի հիմնավորվել երկկողմանի փաստաթղթերով կամ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշիվ-ապրանքագրերով (այսինքն` ձեռքբերման մասով առկա է միակողմանի գնման ակտ) և այդ ձեռքբերման մասով հարկային մարմնին 5 աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և ձևով ներկայացվել է տեղեկություն (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասով), և այդ տեղեկության հավաստիությունը հարկային մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է:

 

Օրինակ 20. Կազմակերպությունը 2009 թ. փետրվարի 20-ին շուկայում առանց հիմնավորող փաստաթղթի ձեռք է բերել ապրանք, որի դիմաց վճարել է 20,0 հազ. դրամ և չի ներկայացրել որևէ տեղեկություն հարկային մարմնին:

Տվյալ դեպքում կազմակերպությունը հանդիսանում է հարկային գործակալ և պարտավոր է կատարել եկամտահարկի պահում գնված ապրանքի արժեքից 11% դրույքաչափով (20,0x11%=2,2 հազ. դրամ), որը ենթակա է փոխանցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 2009թ. մարտի 20-ից ոչ ուշ:

27. Հարկային գործակալը եկամտի վճարման աղբյուրի մոտ պահված (գանձված) եկամտահարկը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցում ֆիզիկական անձանց եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ, բացառությամբ եթե`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ձեռքբերումը չի հիմնավորվել երկկողմանի փաստաթղթով կամ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնով կամ կրճատ հաշիվ-ապրանքագրով (այսինքն` ձեռքբերման մասով առկա է միակողմանի գնման ակտ) և այդ ձեռքբերման մասին հարկային մարմնին 5 աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և ձևով ներկայացվել է տեղեկություն (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասով), որի հավաստիությունը հարկային մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով չի հիմնավորվել`

այս դեպքում սույն հրահանգի 26-րդ կետում նշված դրույքաչափով հաշվարկված եկամտահարկը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե այդ տեղեկությունը չհիմնավորված համարվելու վերաբերյալ հարկային մարմնից գրավոր տեղեկատվության ստացման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ.

բ) եկամուտները հանդիսանում են աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ` այս դեպքում սույն հրահանգի 19.3 կետի աղյուսակում նշված դրույքաչափերով պահված (գանձված) եկամտահարկը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցվում այդ եկամուտների հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ (իսկ մինչև 2009թ. հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջաններին վերաբերող աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` այդ եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ):»:

20. Հրահանգի 28-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին ներկայացնել սույն հրահանգի հավելված 1-ում բերված ձևով հաշվարկ` անցած եռամսյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված եկամուտների (աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` հաշվարկված) եկամուտների, պահված (հաշվարկված) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին:»:

21. Հրահանգի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«29. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են տարին մեկ` հաջորդ տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին ներկայացնել սույն հրահանգի հավելված 2-ում բերված ձևով անվանական տեղեկություններ` անցած տարում իրենց կողմից ֆիզիկական անձանց վճարած եկամուտների (այդ թվում` վճարված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների) գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների, այդ եկամուտներից պահված (գանձված) և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին: Անվանական տեղեկություններ չեն ներկայացվում սույն հրահանգի 9-րդ կետում նշված` եկամուտ չհամարվող տարրերի, ինչպես նաև սույն հրահանգի 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերում նշված նվազեցվող եկամուտների վերաբերյալ, իսկ նվազեցվող եկամուտներից տարբերվող եկամուտներ վճարելու դեպքում` եթե տվյալ ֆիզիկական անձին վճարված այդ եկամուտները (այսինքն` վճարված եկամուտների հաշվարկային մեծությունը) չեն գերազանցում սույն հրահանգի 17-րդ կետում նշված անձնական նվազեցման չափի 12-ապատիկը:»:

22. Հրահանգի 29.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«29.3. Որևէ եկամուտների (այդ թվում` տոկոսների) հարկումը հարկային մարմիններին չի տալիս այդպիսի եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց վերաբերյալ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու լրացուցիչ իրավասություն:»:

23. Հրահանգի 31-րդ կետում`

1) «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«դ) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքի կատարման օրվա դրությամբ: Բացառությամբ բռնագրավման, նվիրատվության կամ այլ ձևով պետությանը օտարման դեպքերի, հարկվող եկամուտը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն.».

2) կետը լրացնել «ե» ենթակետով հետևյալ բովանդակությամբ`

«ե) հարկվող եկամուտը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով (բացառությամբ` պետությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնման դեպքերի) եկամուտը որոշվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի 5%-ից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափով պակաս հատուցման դեպքում տարբերությունը դիտվում է որպես վարձակալին (փոխառուին) ներված պարտավորություն:»:

24. Հրահանգի 32-րդ կետում`

1) «ը» և «թ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ը) գովազդային և մարքետինգի (ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրություն, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացում) ծախսերը.

թ) ներկայացուցչական և հովանավորչական ծախսերը.».

2) «ժզ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Հարկվող եկամուտը որոշելիս առանց հիմնավորող փաստաթղթերի համախառն եկամուտը նվազեցվում է`

- Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքների կատարման դեպքում հատուցման գումարների չափով,

- 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած անհատ ձեռնարկատերերի համար, որոնց իրացումից հասույթը 2008 թվականի ընթացքում չի գերազանցել 50,0 մլն դրամը, 2008 թվականի ընթացքում ձեռք բերված ապրանքանյութական արժեքների, ինչպես նաև 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքանյութական արժեքների մնացորդների մասով կատարված ծախսերի չափով (սույն հրահանգի 33.4 կետին համապատասխան), եթե այդ ծախսերի մասով առկա է որևէ հաշվարկային փաստաթուղթ կամ բանկային փոխանցումը կամ կանխիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որևէ փաստաթուղթ (այդ թվում` միակողմանի գնման ակտ),

- Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված այն ծախսերի չափով (այսինքն` երբ ձեռքբերման մասով առկա է միակողմանի գնման ակտ), որոնց համար հարկային մարմնին 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և ձևով ներկայացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքների մասով) և այդ տեղեկությունների հավաստիությունը հարկային մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է` դրա վերաբերյալ հարկային մարմնից գրավոր տեղեկատվություն ստանալու հաշվետու ժամանակաշրջանում:»:

25. Հրահանգի 33.3 կետում`

1) «ե» ենթակետը «ներկայացուցչական» բառից հետո լրացնել «և հովանավորչական» բառերով.

2) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Հաշվետու տարում օրենքով սահմանված կարգով բացառապես ԱԱՀ վճարող չհամարվող անհատ ձեռնարկատերերի համար սույն կետում նշված ծախսերը հաշվի են առնվում ամբողջությամբ (բացառությամբ` օրապահիկի, դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքերում հատուցման գումարների): Օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող անհատ ձեռնարկատերերը ընթացիկ տարում ԱԱՀ վճարող համարվելու դեպքում սույն կետում նշված ծախսերը համախառն եկամտից նվազեցնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նորմաների (չափերի) սահմաններում:»:

26. Հրահանգի 33.4 կետի «դ» ենթակետը «վերաբերում են» բառից հետո լրացնել «(այդ ծախսերի գծով նվազեցումները կատարվում են նաև համախառն եկամտի բացակայության դեպքում)» բառերով:

27. Հրահանգի 36-րդ կետի չորրորդ պարբերությունում «50,0» թիվը փոխարինել «500,0» թվով:

28. Հրահանգի 36.1 կետի «գ» ենթակետից հետո առաջին պարբերության առաջին նախադասությունը «50%-ը)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարների հաշվարկման բազային վերաբերող եռամսյակում չեն հանդիսացել ԱԱՀ վճարող» բառերով:

29. Հրահանգի 36.2 կետում`

1) «գ» ենթակետում «50,0» թիվը փոխարինել «500,0» թվով.

2) «ե» ենթակետից հանել «և (կամ) պարզեցված հարկով» բառերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «զ» ենթակետով`

«զ) այն հարկատուն, որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող` այդ (նախորդ) տարվա տարեկան եկամուտների հաշվարկը ներկայացնելուց հետո, կամ հանդիսացել է բացառապես պարզեցված հարկ վճարող կամ բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող (անկախ ընթացիկ տարում ԱԱՀ վճարող կամ չվճարող համարվելու հանգամանքից):»:

30. Հրահանգի 36.3 կետի «բ» ենթակետից հանել «և (կամ) պարզեցված հարկով» բառերը:

31. Հրահանգի 36.4 կետի «գ» ենթակետից «հաստատագրված վճար վճարող» բառերից հետո հանել «կամ միայն պարզեցված հարկ վճարող կամ հաստատագրված վճար և պարզեցված հարկ վճարող» բառերը:

32. Հրահանգի 36.9 կետը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած անհատ ձեռնարկատերերի համար 2008 թվականի վճարման ենթակա եկամտահարկը, ինչպես նաև 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված անհատ ձեռտնարկատերերի համար վճարման ենթակա եկամտահարկը չեն կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համախառն եկամտի 2%-ից և ավելի` համախառն եկամտի 10%-ից (այդ գումարները համարվում են 2008 և 2009 թվականների համար եկամտահարկի վերջնական գումարներ): Այսինքն, եթե նշված անհատ ձեռնարկատերերի այդ տարիների համար ընդհանուր կարգով (հարկվող եկամտից համապատասխան դրույքաչափերով) հաշվարկված եկամտահարկի գումարը`

- փոքր է համախառն եկամտի 2%-ից, ապա տվյալ տարվա վճարման ենթակա եկամտահարկի գումարը կազմում է համախառն եկամտի 2%-ը և տարբերությունը որևէ ձևով ազդեցություն չունի հետագա տարիների եկամտահարկի գումարների հաշվարկի վրա, իսկ վճարված նվազագույն եկամտահարկի և փաստացի եկամտահարկի դրական տարբերություն առաջանալու դեպքում այդ տարբերությունը չի փոխանցվում հաջորդ տարիներ,

- գերազանցում է համախառն եկամտի 10%-ը, ապա տվյալ տարվա վճարման ենթակա եկամտահարկի գումարը կազմում է համախառն եկամտի 10%-ը և տարբերությունը որևէ ձևով ազդեցություն չունի հետագա տարիների եկամտահարկի գումարների հաշվարկի վրա:»:

33. Ուժը կորցրած ճանաչել հրահանգի 38-րդ կետը:

34. Հրահանգի 39.2 կետի «ա» ենթակետը «ներկայացուցչական ծախսերը» բառերից հետո լրացնել «, հովանավորչական ծախսերը» բառերը:

35. Հրահանգի 44-րդ կետում`

1) «գ» ենթակետում «250,000» թիվը փոխարինել «300,000» թվով.

2) ուժը կորցրած ճանաչել «ե» ենթակետը:

36. Հրահանգի 45-րդ կետի վերջին պարբերությունից հանել «կամ պարզեցված հարկ վճարող» բառերը:

37. Հրահանգի 47-րդ կետի վերջին պարբերությունը «ներկայացնելով» բառից հետո լրացնել «տարեկան» բառով:

38. Հրահանգի 48-րդ կետի օրինակ 42-ի առաջին պարբերությունում «Ռեզիդենտ» բառը փոխարինել «2008 թվականին ռեզիդենտ» բառերով:

39. Ուժը կորցրած ճանաչել հրահանգի 57-րդ կետի օրինակ 45-ը:

40. Հրահանգի հավելված 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հավելված 1

 

Կազմակերպության (անհատ
ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից
ֆիզիկական անձանց վճարված
(հաշվարկված) եկամուտների, պահված
եկամտահարկի

Փաստաթղթի հերթական համարը
N ________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

ՀԱՇՎԱՐԿ

(200_թ.___եռամսյակ)

Ճշտված
 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)  [1]                
Կազմակերպության անվանումը [2]  
Անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) անունը, ազգանունը [3]  
Գտնվելու (բնակության) վայրը [4]  
Հեռախոսը [5]  
Հաշվարկի ներկայացման ամսաթիվը [6]  

 

Չափի միավոր

Հազար դրամ

 

[1] տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն

 [2] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպական-իրավական ձևը

 [3] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը և ազգանունը

 [4] տողում նշվում է կազմակերպության գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) բնակության վայրը

 [5] տողում նշվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) աշխատանքային հեռախոսահամարը

 [6] տողում նշվում է հարկային մարմին հաշվարկի ներկայացման ամսաթիվը

 

ՀՀ քաղաքացիներին վճարված (հաշվարկված)
եկամուտների տեսակը

Եկամուտների գումարը՝
ըստ ամիսների [7]

Պահված հարկի գումարը՝ ըստ ամիսների [8]

Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ [9]            

30.900 դրամից ոչ ավելի

[9ա]            
աշխատողների թվաքանակ [9ա-1]      

x

x

x

113.400 դրամից ոչ ավելի [9բ]            
աշխատողների թվաքանակ [9բ-1]      

x

x

x

113.400 դրամից ավելի [9գ]            
աշխատողների թվաքանակ [9գ-1]      

x

x

x

Այլ աշխատանքի վարձատրություն 10]            
աշխատողների թվաքանակ [10-1]      

x

x

x

Ռոյալթի [11]            
Տոկոս [12]            
Շահաբաժին [13]      

x

x

x

Խաղատներում, շահումներով խաղերում շահում [14]      

x

x

x

Մրցույթների, մրցությունների մրցանակ [15]            
Վիճակախաղերի շահում [16]      

x

x

x

Նվիրատվություն, օգնություն [17]            
Ապահովագրական հատուցում [18]      

x

x

x

Գույքն օտարելու դիմաց վճարված եկամուտ [19]            
Վարձակալական վճար [20]            
Ապահովագրավճար [21]            
Առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում [22]            
Անհատ ձեռնարկատերերին վճարված եկամուտ [23]      

x

x

x

Այլ եկամուտներ [24]            
Ընդամենը [25]            

 

 [7] սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում` հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը

 [8] սյունակներում նշվում են [7] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) եկամտահարկի գումարը

 [9] տողում նշվում է [9ա], [9բ] և [9գ] տողերի հանրագումարը

 [9ա], [9բ], [9գ] տողերում նշվում են տվյալ ամսում վարձու աշխատողներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում` վճարված նյութական օգնության և ապահովագրական նպաստների /բացառությամբ` հղիության ու ծննդաբերության նպաստների/ գումարների, ինչպես նաև մինչև 01.01.2009 թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, որոնք վճարվել են 2009 թ. հունվարի 1-ից հետո) ու դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարները, իսկ [9ա-1], [9բ-1], [9գ-1] տողերում` տվյալ ամսում այդ եկամուտներին համապատասխանող վարձու աշխատողների փաստացի թվաքանակը (այլ ոչ թե` հաշվարկների կամ վճարումների թիվը)

 [10] տողում նշվում է տվյալ ամսում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարները, իսկ [10-1] տողում` տվյալ ամսում այդ եկամուտները ստացած ֆիզիկական անձանց փաստացի թվաքանակը (եթե ֆիզիկական անձը ստանում է [9] և [10] տողերում նշված եկամուտներ, ապա [10-1] տողը չի լրացվում /չի գումարվում/)

 [11]-[24] տողերում նշվում են տվյալ ամսում ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարը, ընդ որում՝ [17] տողը վերաբերում է վարձու աշխատող չհանդիսացող ֆիզիկական անձանց տրված նվիրատվության և օգնության գումարներին, [21] տողում չեն նշվում պարտադիր սոցիալական ապահովության վճարները, [22] տողում նշվում են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն վճարված եկամուտների և դրանցից հաշվարկված եկամտահարկի գումարները

 [25] տողում նշվում է [9]-[24] տողերի հանրագումարը

 նվազեցվող եկամուտները (բացառությամբ՝ [13], [14], [16] և [18] տողերում նշվածների) հաշվարկում չեն արտացոլվում

 

Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հայաստանյան աղբյուրներից վճարված (հաստատված) եկամուտների տեսակը Եկամուտների գումարը` ըստ ամիսների [26] Պահված հարկի գումարը` ըստ ամիսների [27]
Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ [28]            
30.900 դրամից ոչ ավելի [28ա]            
աշխատողների թվաքանակ [28ա-1]      

x

x

x

113.400 դրամից ոչ ավելի [28բ]            
աշխատողների թվաքանակ [28բ-1]      

x

x

x

113.400 դրամից ավելի [28գ]            
աշխատողների թվաքանակ [28գ-1]      

x

x

x

Այլ աշխատանքի վարձատրություն [29]            
աշխատողների թվաքանակ [29-1]      

x

x

x

Անհատ ձեռնարկատերերին վճարված եկամուտ [30]      

x

x

x

Պասիվ եկամուտներ՝              
- ռոյալթիներ [31]            
- տոկոսներ [32]            
- շահաբաժիններ [33]      

x

x

x

- խաղատներում, շահումներով խաղերում շահում [34]            
- մրցույթների, մրցությունների մրցանակներ [35]            
- վիճակախաղերի շահումներ [36]            
- նվիրատվություն, օգնություն [37]            
- ապահովագրական հատուցում [38]            
- գույքն օտարելուց արժեքի հավելաճ [39]            
- վարձակալական վճար [40]            
- փոխադրման (ֆրախտի) դիմաց վճարված եկամուտ [41]            
- ապահովագրավճար [42]            
Այլ եկամուտներ [43]            
Ընդամենը [44]            

 

 [26] սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում` հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը

 [27] սյունակներում նշվում են [26] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) հարկի գումարը

 [28] տողում նշվում է [28ա], [28բ] և [28գ] տողերի հանրագումարը

 [28ա], [28բ], [28գ] տողերում նշվում է տվյալ ամսում վարձու աշխատողներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում` նյութական օգնության և ապահովագրական նպաստների /բացառությամբ` հղիության ու ծննդաբերության նպաստների/ գումարների, ինչպես նաև մինչև 01.01.2009 թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, որոնք վճարվել են 2009 թ. հունվարի 1-ից հետո) ու դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարը, իսկ [28ա-1], [28բ-1], [28գ-1] տողերում`տվյալ ամսում այդ եկամուտները ստացած վարձու աշխատողների փաստացի թվաքանակը (այլ ոչ թե` հաշվարկների կամ վճարումների թիվը)

 [29] տողում նշվում է տվյալ ամսում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարները, իսկ [29-1] տողում` տվյալ ամսում այդ եկամուտները ստացած ֆիզիկական անձանց փաստացի թվաքանակը (եթե ֆիզիկական անձը ստանում է [28] և [29] տողերում նշված եկամուտներ, ապա [29-1] տողը չի լրացվում /չի գումարվում/)

 [30]-[43] տողերում նշվում են տվյալ ամսում ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարները, ընդ որում` [30] տողը վերաբերում է ՀՀ-ում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերին վճարված եկամուտներին, [37] տողը վերաբերում է վարձու աշխատող չհանդիսացող ֆիզիկական անձանց տրված նվիրատվության և օգնության գումարներին

 [44] տողում նշվում է [28]-[43] տողերի հանրագումարը

Մինչև 01.01.2009թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` 01.01.2009 թ-ից հետո փաստացի վճարված աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ

Վճարված եկամուտների գումարը`ըստ ամիսների [45]

Պահված հարկի գումարը`
ըստ ամիսների [46]

           

 [45] սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված` մինչև 01.01.2009թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկային մեծությունը (որը ներառված է նախորդ աղյուսակներում)

 [46] սյունակներում նշվում են [45] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) եկամտահարկի գումարը

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր, նոտար)

____________

(ստորագրություն)

_____________

(անուն, ազգանուն)

 

Կ.Տ.

 

Գլխ. հաշվապահ

____________

(ստորագրություն)

_____________

(անուն, ազգանուն)

 

Հաշվարկը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հաշվարկը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը, նոտարին):»: