ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
7 նոյեմբերի 2008 թ. |
N 418-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԴԱՆՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ N ՏԿՈՒ 00100 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին, 2-րդ և 10-րդ մասերին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2008 թվականի նոյեմբերի 3-ի N 14/6 եզրակացությունը և նկատի ունենալով, որ «ԴԱՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն առ 2008 թվականի հոկտեմբերի 10-ը չի վճարել տարեկան պետական տուրքը.
կասեցնել «ԴԱՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2007 թվականի հոկտեմբերի 10-ին տրամադրված N ՏԿՈՒ 00100 լիցենզիայի գործողությունը 2008 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև խախտման պատճառի վերացումը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Սարգսյան |