ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
21 նոյեմբերի 2008 թ. |
N 08-377-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 21.11.08 թ. կայացած նիստի).
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Ֆիրմա Ագատ» ՍՊ ընկերության կողմից անշարժ գույքի գնահատման հաշվետվությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները «Ֆիրմա Ագատ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0433 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Ռինոս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0645 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Բիլդափ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0724 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Բիլդափ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0722 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
5. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Երկնային Առյուծ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0720 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
6. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի պահանջների համաձայն, «Լայֆ-Վել» ՍՊ ընկերության անվանափոխման պատճառով վերաձևակերպել ընկերությանը 01.12.2005 թ. տրված «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիան «Ալիք ՄՓ» ՍՊԸ անվամբ։ «Լայֆ-Վել» ՍՊԸ անվամբ ԱԳ N 0582 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
7. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Փասիֆիք Ռիելթի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0637 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 22.04.2008 թ. 08-102-Լ հրամանով, համարել վերացված։
8. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա) «Սրվեղ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
բ) «Ֆարտունա» ՍՊ ընկերությանը և «Սարվան Ռիելթի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
9. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ` |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (21.11.2008թ. հր. N 08-377-L)
Հ/Հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանո ւն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկություններ |
1 |
«Ֆիրմա Ագատ» ՍՊԸ |
Երևան, |
ԱԳN0433 |
03.09.03 թ. |
01203745 |
433 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Կասեցվել է խախտման պատճառով |
|
2 |
«Փասիֆիք Ռիելթի» ՍՊԸ |
ք. Երևան Ն. Զարյան 22 |
ԱԳN0637 |
05.12.06 թ. |
00094118 |
635 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
|
22.04.2008թ. 08– 102-Լ հրամանով |
3 |
«Ռինոս» ՍՊԸ |
Երևան, |
ԱԳN0645 |
28.12.06 թ. |
04213239 |
643 |
Ռիելթորակւսն գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
4 |
«Բիլդափ» ՍՊԸ |
Երևան, Լեփսիուսի 18շ. բն, 28 |
ԱԳN0724 |
16.11.07 թ. |
01008542 |
720 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
5 |
«Բիլդափ» ՍՊԸ |
Երևան, Լեփսիուսի 18շ. բն, 28 հեռ. 580665 |
ԱԳN0722 |
16.11.07 թ. |
01008542 |
718 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
6 |
«Երկնային առյուծ» ՍՊԸ |
ք. Երևան, Դավիթաշեն 4 թ. 317, 31 |
ԱԳN0720 |
16.11.07 թ. |
01400831 |
716 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել Է դիմումի համաձայն |
|
7 |
«Լայֆ-Վել» ՍՊԸ |
ք. Երևան, |
ԱԳN0582 |
01.12.05 թ. |
00085142 |
581 |
Ռիելթորական գործունեության |
ՀՀ |
Անժամկ. |
Վերաձևակերպում |
|
8 |
«Ալիք ՄՓ» ՍՊԸ |
ք. Երևան |
ԱԳN0813 |
24.11.08 թ. |
00085142 |
808 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
|
Լիցենզիայի տրամադրում |
9 |
«Ֆարտունա» ՍՊԸ |
ք. Երևան, Նալբանդյան փ. 37շ, բն. 7, |
ԱԳN0814 |
24.11.08 թ. |
01515454 |
809 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
|
Լիցենզիայի տրամադրում |
10 |
«Սարվան Ռիելթի» ՍՊԸ |
ք. Գյումրի Մուսայելյան փ. 50/1 հեռ. |
ԱԳN0815 |
24.11.08 թ. |
05535448 |
810 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
|
Լիցենզիայի տրամադրում |
11 |
«Սրվեղ» ՍՊԸ |
Տավուշի մրզ. |
ԱԳN0816 |
24.11.08 թ. |
07614477 |
811 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
|
Լիցենզիայի տրամադրում |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|