Գլխավոր տեղեկություն
Համար
N 426-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.03.2009-25.04.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.05.16/12(189) Հոդ.144
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
25.04.2005
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.05.2010

 «Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11805175


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

25 ապրիլի 2005 թ.
ք. Երևան

N 426-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և  23-րդ հոդվածի 2-րդ մասով վերապահված իրավասությունների շրջանակներում,

 

Հրամայում եմ՝

 

Հաստատել Մեկ անձից գնումների կատարման հիմքերը և (կամ) փաստաթղթերը` համաձայն հավելվածի:

Նախարար

Վ. Խաչատրյան

 

Հավելված
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2005 թվականի ապրիլի 25-ի
N 426-Ն հրամանի

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1. Պատվիրատուն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մեկ անձից գնումներ կատարում է, եթե առկա են հետևյալ պայմանները`

ա) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն գնում կատարելու դեպքում`

1. հեղինակային և հարակից իրավունքներով պայմանավորված գնում կատարելու դեպքում` պատվիրատուի մոտ առկա է հեղինակային և հարակից իրավունքը հավաստող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը.

2. մրցակցության բացակայությամբ պայմանավորված գնում կատարելու դեպքում`

ա) պատվիրատուի մոտ առկա է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ վարվող կենտրոնացված ռեեստրից քաղվածք` տվյալ անձին, որպես շուկայում մրցակից չունենալու փաստը հիմնավորող փաստաթուղթ, կամ

բ) առկա է պատասխանատու ստորաբաժանման գրավոր եզրակացությունն այն մասին, որ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնման առարկայի տեխնիկական բնութագրերի առանձնահատկություններով պայմանավորված, այդ գնումը կարող է կատարվել միայն մեկ անձից, կամ

գ) գնման առարկան ներառված է մեկ անձից կատարվող գնումների անվանացանկում (կցվում է).

3. լիցենզիայով պայմանավորված գնում կատարելու դեպքում` պատվիրատուի մոտ առկա է տվյալ լիցենզիան տրամադրող պետական մարմնի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ անձը հանդիսանում է կնքվելիք գնման պայմանագրի առարկա հանդիսացող գործառույթի միակ լիցենզավորված անձ կամ համապատասխան իրավական ակտ, երբ անձին լիցենզիան տրամադրվել է օրենքի, միջազգային պայմանագրի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

բ) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով նախատեսված պայմաններով գնում կատարելու դեպքում` այդ գնումն իրականացնելու համար կնքվելիք գնման պայմանագրով նախատեսվելիք ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները պետք է ողջ ծավալով ձեռք բերվեն գնում կատարելու պահանջի ծագման օրվանից հաշված 25 աշխատանքային օրվա ընթացքում:

գ) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված պայմաններով գնում կատարելու դեպքում` լրացուցիչ գնում կատարելու անհրաժեշտությունը հնարավոր չէր կանխատեսել և սկզբնական գնման պայմանագրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական առանձնահատկություններից ելնելով, նույն անձից լրացուցիչ գնումներ կատարելու դեպքում, դրանց նախահաշվային արժեքը չի գերազանցի գնման նոր ընթացակարգի կիրառմամբ նույն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նախահաշվային արժեքը:


Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ

 

N

Գնման առարկայի անվանումը

1

2

1

Բնական գազ

2

Էլեկտրաէներգիա

3

Հեռախոսային կապ

4

Ոռոգման և խմելու ջուր

5

Տեխնիկական և արդյունաբերական ջուր

6

Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն

7

Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության հաղորդումների պատրաստում և հեռարձակում

8

Զանգվածային լրատվության միջոցների` դրանց հրատարակիչներից անմիջական ձեռքբերում

9

Բարձրագույն և հետբուհական ուսուցում, բացառությամբ 2007 թվականից սկսվող նոր ընդունելությունների

10

Լրացուցիչ կրթության ուսուցում, բացառությամբ 2007 թվականից սկսվող նոր ընդունելությունների

11

Հանրակրթական դպրոցների ուսուցում

12

Երաժշտական դպրոցների ուսուցում

13

Երեկոյան և հեռակա դպրոցների ուսուցում

14

Հատուկ ընդհանուր կրթության ուսուցում

15

Արտադպրոցական ուսուցում

16

Արհեստագործական ուսուցում

17

Միջին մասնագիտական ուսուցում

18

Տուն-ինտերնատների ծառայություն

19

Անշարժ գույքի վարձակալություն

20

Քրեակատարողական ծառայության կարիքների համար «Աջակցություն» դատապարտյալին» հիմնադրամի արտադրած ապրանքների, կատարած աշխատանքների և մատուցած ծառայությունների ձեռքբերում

21

Հիվանդանոցային բուժօգնություն

22

Ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն

23

Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն

24

Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ

25

Առողջապահական հարակից ծառայություններ

26

Պաշտոնական պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում

27

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման նպատակով ապրանքների և ծառայությունների ձեռքբերում

28

Դատական փորձագիտության ծառայություն

29

Անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների ծառայություն

30

Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համայնքների հիմնադրած կազմակերպություններից` հիմնադրամների սահմանած դեպքերում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում

31

Փոստային ծառայություն

32

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում նախագծահետազոտական, վերականգնողական, ամրակայման և վերաստեղծման աշխատանքներ

33

Բանկային ծառայություններ

34

Քաղաքացիական ծառայություն» շաբաթաթերթում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մրցույթների հայտարարությունների հրապարակում

35

Ավտոմեքենան արտադրած կամ վերջինիս պաշտոնական միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում

(Անվանացանկը լրաց. 17.08.05 N 872-Ն, 19.10.05 N 1099-Ն, փոփ. 03.07.06 N 665-Ն, լրաց. 01.02.07 N 86-Ն, 16.02.09 թիվ 106-Ն)