ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 նոյեմբերի 2008 թ. ք. Երևան |
թիվ 1026-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԵՐԵՎանի Շենգավիթի համայնքի «Շենգավիթի միջնակարգ դպրոց» կրթական հիմնարկ համայնքային ոչ առԵՎտրային կազմակերպության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34, 35 հոդվածներով, 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, նույն օրենքի 36 հոդվածի 8-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. ՀՀ Երևանի Շենգավիթի համայնքի «Շենգավիթի միջնակարգ դպրոց» կրթական հիմնարկ համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության 2005 թ. մարտի 11-ի N 324 լիցենզիայի գործողութունը կասեցնել մինչև խախտման պատճառների վերացումը:
2. ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին`
ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ «Շենգավիթի միջնակարգ դպրոց» կրթական հիմնարկում սովորողների շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով դպրոցի աշակերտների հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում ապահովելու ուղղությամբ:
3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
Նախարար՝ |
Ս. Սեյրանյան |