Գլխավոր տեղեկություն
Համար
N 1003-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.02.23/4.1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.07.2008
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 հուլիսի 2008 թ.
ք. Երևան

 N 1003-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.

 

Հրամայում եմ` 

 

1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.

 

Ա/Ձ Էրիկ Մկրտչյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Ֆարմասի Միրմո» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Գագիկ Գրիգորյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
Ա/Ձ Հայրիկ Սարգսյան բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
«Գավառի պոլիկլինիկա» ՊՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական) (դրական վերապահում)

 

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.

3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո։

 

Նախարար 

Հ. Քուշկյան

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ց Ա Ն Կ

(ՀՀ առողջապահության նախարարի 21.07.2008 թ. N 1003-Ա հրաման)

 

Հ/հ

Ֆիզ. անձ –
(անուն, ազգանուն)
իրավ. անձ –
(անվանումը)

Ֆիզ. անձ՝
բնակության վայրը
իրավ. անձ՝
գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Գրանց-ման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման
վայրը

Գործողու-
թյան ժամկետը

1

Ա/Ձ Էրիկ Մկրտչյան

Սյունիքի մարզ,
գ. Տեղ, Ս. Բարխուդարյան
փող., տուն 8

Ա-XX-000479

21.07.08

284

Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

Սյունիքի մարզ,
գ. Տեղ, Ս. Բարխու-դարյան փող., տուն 8

անժամ-կետ

2

«Ֆարմասի Միրմո» ՍՊԸ

ք. Երևան, Թումանյան 31, բն. 30

Կ-XX-001153

21.07.08

286

Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

ք. Երևան,
Մարգարյան 6/2

անժամ-կետ

3

Ա/Ձ Գագիկ Գրիգորյան

Գեղարքունիքի մարզ,
ք. Սևան, Սայաթ-
Նովայի 25, բն. 24

Ա-XX-00478

21.07.08

297

Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

ք. Սևան,
Նաիրյան 136

անժամ-կետ

4

«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ ՓԲԸ

ք. Երևան,
Ներսիսյան 7

Կ-XX-00

21.07.08

310

Բժշկական օգնություն և սպասարկում
(Տուբերկուլոզային (ֆտիզիատրիկ))

ք. Երևան,
Ներսիսյան 7

անժամ-կետ

5

Ա/Ձ Հայրիկ Սարգսյան

Արարատի մարզ,
գ. Կանաչուտ

Ա-XX-000293

21.07.08

287

Բժշկական օգնություն և սպասարկում
(Թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական))

ք. Էջմիածին, Սպանդարյան փող

անժամ-կետ

6

«Գավառի պոլիկլինիկա» ՊՓԲԸ

Գեղարքունիքի մարզ,
ք. Գավառ,
Շահումյան 14

Կ-XX-001221

21.07.08

295

Բժշկական օգնություն և սպասարկում
(Օրթոպեդիկ ստոմատոլոգիական, ատամնատեխնիկական լաբորատորիա, գինեկոլոգիական)

Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ,
Շահումյան 14

անժամ-կետ