Գլխավոր տեղեկություն
Համար
N 19-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.07.01/21(339) Հոդ.148
Ընդունող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ընդունման ամսաթիվ
09.03.2009
Ստորագրող մարմին
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 մարտի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 10809134

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

9 մարտի 2009 թ.
ք. Երևան

N 19-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 104, 105 ԵՎ 106.1 ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 232.1 հոդվածով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 104, 105 և 106.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար տուգանք նշանակելու մասին որոշման հատուկ համարակալված ձևը` համաձայն հավելվածի:

2. Էներգետիկայի պետական տեսչության պետ Զ. Գրիգորյանին`

1) 7-օրյա ժամկետում, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման,

2) հսկողություն իրականացնել սույն հրամանի 1-ին կետով հաստատված որոշման հատուկ համարակալված ձևի հաշվառման և կիրառման նկատմամբ:

 

Նախարար՝

Ա. Մովսիսյան

 

 

Հավելված

ՀՀ էներգետիկայի և

բնական պաշարների նախարարի

2009 թ. մարտի 9-ի

N 19-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

N 000000

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ N ______

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ես՝ Էներգետիկայի պետական տեսչության ____________________________________,

(տարածքային մարմնի ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ուսումնասիրելով ____________________________________________________

(խախտում կատարած կազմակերպության՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պաշտոնատար անձի անունը,

_______________________________________________________________

ազգանունը / էներգատեղակայանքի՝ սեփականատեր քաղաքացու անունը, ազգանունը, գտնվելու վայրը, լրիվ անվանումը)

 

կատարված տեխնիկական ստուգման վերաբերյալ ներկայացված նյութերը.

1. Ակտ-կարգադրագիր N _____ (___ ________ 20 թ.),

2.______________________________________________________________,

3.______________________________________________________________,

 

հաստատեցի _______________________________________________________

(նշել տեխնիկական ստուգման ժամանակ հայտնաբերված և ակտ-կարգադրագրում ներառված իրավախախտումները,

 

_______________________________________________________________,

ուսումնասիրության ընթացքում հաստատված հանգամանքները)

 

որոնց համար սահմանված է պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի _________ հոդվածով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի _________ հոդվածի համաձայն որոշեցի

______________________________________________________________ - ի

(իրավախախտում կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը / քաղաքացու անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

 

նկատմամբ նշանակել տուգանք __________________________________ դրամ:

(տուգանքի գումարի չափը)

 

Տուգանքը ենթակա է վճարման տուգանքների մուտքերի համար առանձնացված գանձապետական _______________ հաշվեհամարին:

(հաշվի համարը)

 

Տուգանքը՝ 15-օրյա ժամկետում չմուծելու դեպքում, կգանձվի օրենքով սահմանված կարգով:

 

Էներգետիկայի պետական տեսչության

տարածքային մարմնի ղեկավար

___________________

___________________

(ստորագրություն)

 (անունը, ազգանունը)

 

Որոշումը կարող է բողոքարկվել 10-օրյա ժամկետում՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 288-րդ հոդվածի:

 

Որոշումը՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 283-րդ հոդվածի, հայտարարվեց _______________________:

(ամիսը, ամսաթիվը)

 

Որոշումը կազմված է մեկ օրինակից, բնօրինակն ուղղվում է կատարման, պատճենի մեկ օրինակը հանձնվում է խախտում կատարող անձին, իսկ մյուսը՝ պահվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Էներգետիկայի պետական տեսչությունում:

 

Որոշումը ստացա ____________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը, ամիսը, ամսաթիվը)

_______________________________________________________________

(նշում՝ որոշումը ստանալուց հրաժարվելու կամ այն ուշ ստանալու մասին, անունը, ազգանունը,

պաշտոնը, ամիսը, ամսաթիվը, ստորագրությունը)

_______________________________________________________________

(նշում՝ որոշումը պատվիրված նամակով ուղարկելու մասին, ամսաթիվը, անդորրագրի համարը)