«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մայիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10209184
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 ապրիլի 2009 թ. |
N 69-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 41-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 73-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների տեսակները, լրակազմերը, ինչպես նաև կալանավորվածների և դատապարտյալների համար մեկ անձի հաշվարկով բնակելի տարածքները սահմանելու մասին» N 41-Ն հրամանի 2-րդ կետի՝
1) 3-րդ ենթակետում «50 մարդ» բառերը փոխարինել «100 մարդ» բառերով, իսկ «450 մարդ» բառերը՝ «400 մարդ» բառերով,
2) 4-րդ ենթակետից հանել (միայն կիսափակ տիպի ուղղիչ հիմնարկից տեղափոխվածների - տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկվածների համար) բառերը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Գ. Դանիելյան |