Գլխավոր տեղեկություն
Համար
N 09-114-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.05.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.06.01/18(336) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ընդունման ամսաթիվ
18.05.2009
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ստորագրման ամսաթիվ
18.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

18 մայիսի 2009 թ.
ք. Երևան

N 09-114-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 18.05.2009 թ. կայացած նիստի).

 

Հրամայում եմ`

 

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Լևարյուս» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0602 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Պրոգրես Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0673 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն անհատ ձեռնարկատեր Ժասմենա Դուլյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0387 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Էմ Ռոբ Կոնցեռն» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0672 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։

5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։

 

Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

/18.05.2009 թ. հր. N 09-114-Լ/


Հ/Հ

Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը)

Բնակության վայրը, գտնվելու վայրը

Լիցենզիայի համարը

Լիցենզիան տալու ամսաթիվը

Հարկ վճարողի հաշվառման համարը
/ՀՎՀՀ/

Գրանցման համարը

Գործունեության տեսակը

Գործունեության իրականացման վայրը

Գործողության ժամկետը

Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի
վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին

Այլ տեղեկու-
թյուններ

1

«ԼԵՎԱՐՅՈՒՍ» ՍՊԸ

ք. Կապան,
Թումանյան 18-1, հեռ. 0285–
620-30

ԱԳN0602

12.05.06թ.

09418253

598

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

Կասեցվել է
տարեկան պետական
տուրքը չվճարելու
պատճառով

 

2

«Պրոգրես Ռիելթի»  ՍՊԸ

ք. Երևան,
Բայրոնի 12, բն. 46

ԱԳN0673

17.05.07թ.

01557924

669

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

Կասեցվել է
տարեկան պետական
տուրքը չվճարելու
պատճառով

 

3

ժասմենա
Դուլյան /անհ.
ձեռն./

Երևան,
Բաղրամյան
77/3

ԱԳN0387

16.05.03թ.

2006031

387

Ռիելթորական գործունեություն

ՀՀ

Անժամկ.

Կասեցվել է
տարեկան պետական
տուրքը չվճարելու
պատճառով

 

4.

«էմ Ռոբ Կոնցեռն» ՍՊԸ

Երևան, Հ/ԱԱ–
3թաղ. 12, բն. 16, հեռ. 250-825

ԱԳN0672

17.05.07թ.

01839084

658

Անշարժ գույքի գնահատում

ՀՀ

Անժամկ.

Կասեցվել է
տարեկան պետական
տուրքը չվճարելու
պատճառով