Գլխավոր տեղեկություն
Համար
N 41-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.02.2009-12.11.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.09.02/21(107) Հոդ.170
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
09.03.2007
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.08.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 32007153

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

9 մարտի 2007 թ.
ք. Երևան

N 41-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության  2003 թվականի փետրվարի 13-ի N 202-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրության 8-րդ կետի իը) ենթակետով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության  բարձրագույն որակավորման հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Uույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրվանից:

 

Գլխավոր վարչության պետ`

Ա. Մովսեսյան

 

1. Կցել գործին
2. Ա. Բալտայանին
3. Ն. Ավանեսյանին

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

Ա. ԲԱԽՇՅԱՆ

 

ՔԱԳՎ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

ՔԱԳՎ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ

 

Լ. ՋԱՎԱԴՅԱՆ

 

ՔԱԳՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 

Ս. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՔԱԳՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ

 

Լ. ՍԱՖԱՐՅԱՆ ՔԱԳՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԲԱԺՆԻ ՊԵՏ-ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԻ Ժ)Պ

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2007 թվականի մարտի 9-ի
թիվ 41-Ն հրամանի

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) բարձրագույն որակավորման հանձնաժողովի (այսուհետ` ԲՈՀ) կանոնակարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության  2003 թվականի փետրվարի 13 «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լիազորություններ վերապահելու մասին» N 202-Ն որոշման (այսուհետ` կանոնադրություն) և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) հավելված 1-ի, հավելված 6-ի մաս 1-ին, մաս 2-րդ, մաս 3-րդ, «Անձնակազմերի վկայականների տրման պետական համակարգի ստեղծման և դրա կառավարման ձեռնարկ» ԴՈԿ 9379-AN)916, ԴՈԿ 9868 և ԴՈԿ 8335, Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-66 (JAR - 66) դրույթների հիման վրա և նպատակ ունի կանոնակարգել ԲՈՀ-ի աշխատանքները:

(1-ին կետը լրաց. 28.10.08 N 153-Ն)

2. ԲՈՀ-ը մշտական գործող մարմին է, որի նպատակն է` կազմակերպել ավիացիոն անձնակազմերի վկայականների տալը, երկարաձգումը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անձնակազմի մասնագիտական պատրաստության մակարդակի փորձագիտական գնահատումը:

Սույն կանոնակարգի իմաստով ավիացիոն անձնակազմերը հատուկ մասնագիտական պատրաստվածություն ու հավաստագիր )վկայական) ունեցող և օդանավերի թռիչքների անվտանգության  կամ ավիացիոն անվտանգության  ապահովման ուղղությամբ գործունեություն, ինչպես նաև օդային փոխադրումների և թռիչքների, ավիացիոն աշխատանքների  կազմակերպման, կատարման, ապահովման և սպասարկման, օդային տարածքի օգտագործման կազմակերպման, օդագնացության կազմակերպման  և սպասարկման ուղղությամբ գործունեություն իրականացնող անձինք են:

3. ԲՈՀ-ը ստեղծվում, վերակազմակերպվում  և նրա գործունեությունը դադարեցվում է Գլխավոր վարչության պետի հրամանով:

4. ԲՈՀ-ը իր գործունեությունն իրականացնում է «Ավիացիայի մասին» օրենքին, Գլխավոր վարչության կանոնադրությանը, սույն կանոնակարգի և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. ԲՈՀ-ը ունի իր հայերեն անվանմամբ կլոր կնիք:

6. ԲՈՀ-ը  կազմված է նախագահից, նախագահի երկու տեղակալներից, քարտուղարից և անդամներից, որոնց նշանակում է Գլխավոր վարչության պետը:

7. ԲՈՀ-ի  նախագահը հաշվետու է Գլխավոր վարչության պետին:

8. ԲՈՀ-ը ձևավորվում է Գլխավոր վարչության ստորաբաժանումների մասնագետներից:

9. ԲՈՀ-ի նախագահի որոշմամբ, Գլխավոր վարչության պետի համաձայնությամբ,  ԲՈՀ-ի աշխատանքներին մասնակցելու համար կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված  ավիաընկերությունների և գիտատեխնիկական կազմակերպությունների մասնագետները:

10. Ելնելով անհրաժեշտությունից կարող են կազմակերպվել ԲՈՀ-ի  արտագնա նիստեր: ԲՈՀ-ի արտագնա նիստերը գլխավորում է ԲՈՀ-ի նախագահի տեղակալը` ԲՈՀ-ի նախագահի հանձնարարությամբ:

11. Վկայականներում կատարվող նշումները հաստատվում են ԲՈՀ-ի նախագահի կամ նրա տեղակալի ստորագրությամբ և ԲՈՀ-ի կնիքով:

12. Վավերականությունը կորցրած նշումների վրա դրվում է համապատասխան դրոշմ:

13. ԲՈՀ-ի կազմում ընդգրկված ավիացիոն մասնագետները մինչև աշխատանքի անցնելը պետք է անցնեն սկզբնական պատրաստվածություն ըստ Գլխավոր վարչության պետի կողմից հաստատված ծրագրերի և դրա արդյունքում ստանան համապատասխան որակավորում մասնագիտացված ավիաուսումնական կենտրոններում:

14. Եթե ԲՈՀ-ի անդամը չի կատարել սույն կարգով  սահմանված իր պարտականությունները` նա կարող է ենթարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգապահական տույժի:

 

II. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

15. ԲՈՀ-ի նիստերը կազմակերպվում են ավիաընկերությունների և)կամ ավիացիոն մասնագետների (այսուհետ` հայտատու) կողմից համապատասխան վկայականներ ստանալու և որակավորում անցնելու հայտը ներկայացնելուց հետո: Հայտը ԲՈՀ-ում քննարկվում է և 3 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին:

16. Տեսական գիտելիքների մակարդակի ստուգումը իրականացվում է քննությունների միջոցով, որոնք կազմակերպվում են Գլխավոր վարչության թռիչքամեթոդական աշխատասենյակում: Խորհրդատվություններն ու քննություններն անցկացվում են ԲՈՀ-ի նախագահի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն:

17. Քննությունների ընդունումը կատարվում է ԲՈՀ-ի քննական հանձնաժողովի կողմից:

18. Քննական հանձնաժողովը ձևավորվում է ԲՈՀ-ի անդամներից, ԲՈՀ-ի նախագահի կարգադրությամբ:

19. Քննությունները ընդունում են գրավոր, բանավոր և)կամ տեստային եղանակով` ըստ ԲՈՀ-ի նախագահի որոշման: Քննության հանձնման համար յուրաքանչյուր քննվողին հատկացվում է 35 րոպե, որից 20-ը նախապատրաստվելուն և 15-ը պատասխանելուն, տեստային առաջադրանքի դեպքում քննվողին յուրաքանչյուր տեստի համար հատկացվում է 20 րոպե:

20. Քննություններին  հայտատուների  ներկայացուցչի  ներկայության ցանկության դեպքում հարցը համաձայնեցվում է ԲՈՀ-ի նախագահի հետ:

21. Քննող հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր տարին մեկ անգամ կազմվում և ավիաընկերություններին է առաքվում համապատասխան հարցաշարեր, որոնք նաև հատկացվում են անհատական հայտ ներկայացնողներին` հայտը ԲՈՀ-ի կողմից ընդունելուց հետո: Անհրաժեշտության դեպքում քննող հանձնաժողովի կողմից հարցաշարերում կատարվում են փոփոխություններ, որոնք հաստատվում են ԲՈՀ-ի նախագահի կողմից և դրանք լրացուցիչ առաքվում են ավիաընկերություններին:

22. Ավիացիոն մասնագետների որակավորման և թույլտվությունների մասին ԲՈՀ-ի որոշումները ուղարկվում են հայտատու ավիաընկերությունների ղեկավարներին և հիմք են հանդիսանում ավիացիոն մասնագետների որակավորման վերաբերյալ ավիաընկերությունների ղեկավարների համապատասխան հրամանների համար:

23. ԲՈՀ ներկայացվող հայտը ուժի մեջ է 3 ամսվա ընթացքում:

24. Քննող հանձնաժողովի անդամները, առնվազն 5 տարին մեկ անգամ, անցնում են որակավորման ավիացիոն անձնակազմերի բարձրագույն դասընթացներ, համապատասխան ավիացիոն ուսումնական կազմակերպություններում:

25. ԲՈՀ-ի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունները պահվում են հինգ տարի ԲՈՀ-ի քարտուղարի մոտ, որից հետո արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ԲՈՀ-Ի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

26. ԲՈՀ-ը քննարկում է վկայականների և դրանցում կատարվող որակավորման նիշերի տրման թեկնածուների դիմումները և առողջական վիճակի պիտանիության մասին մասնագիտացված ավիաբժշկական կազմակերպությունների կողմից տրված եզրակացությունները:

27. ԲՈՀ-ը կազմակերպում և անցկացնում է վկայական ստանալու, կարգի շնորհման, կարգի համապատասխանության և կարգի բարձրացման, ինքնուրույն աշխատանքի թույլտվության, վկայականների երկարաձգման համար թեկնածուների մոտ տեսական գիտելիքների մակարդակի, օդանավավարության, ինքնաթիռավարության տեխնիկայի, թռիչքի ժամանակ գործնական աշխատանքի, օդային երթևեկության կառավարման ուղղությամբ հմտությունների, գիտատեխնիկական գործունեության տեսակների, օդանավում ուղևորների սպասարկման ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափորոշիչների համապատասխանության վերաբերյալ քննություններ  ավիացիոն անձնակազմերի հետևյալ անդամների նկատմամբ`

 

1) թռիչքային անձնակազմ.

 

ա) օդաչու- սիրողական (ինքնաթիռ, դիրիժաբլ, ուղղաթիռ կամ վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ),

բ) առևտրային ավիացիայի օդաչու (ինքնաթիռ, դիրիժաբլ, ուղղաթիռ կամ վերամբարձ ուժի մեծացման համակարգով ինքնաթիռ, դիրիժաբլ, ուղղաթիռ կամ օդանավ),

գ) բազմանդամ անձնակազմի օդաչու (ինքնաթիռ),

դ) ավիաընկերության գծային օդաչու (ինքնաթիռ, դիրիժաբլ, ուղղաթիռ կամ վերամբարձ ուժի մեծացման համակարգով ինքնաթիռ, ուղղաթիռ կամ օդանավ),

ե) օդաչու-սավառնորդ,

զ) ազատ օդապարիկի օդաչու,

է) շտուրման,

ը) բորտինժեներ.

թ) բորտռադիստ,

ժ) բորտօպերատոր,

ժա) բորտուղեկցորդ։

 

2) ավիացիոն այլ անձնակազմ.

 

ա) օդանավերի տեխնիկական սպասարկում (տեխնիկ, ինժեներ, մեխանիկ),

բ) օդային երթևեկության կարգավար,

գ) թռիչքների ապահովման աշխատակից)թռիչքային կարգավար,

դ) ավիացիոն կայանի օպերատոր:

 

(27-րդ կետը լրաց. 20.01.09 N 5-Ն)

28. ԲՈՀ-ը Գլխավոր վարչության պետի հանձնարարությամբ քննարկում և հաստատում է քաղաքացիական ավիացիայի  ավիացիոն ուսումնական կազմակերպությունների ծրագրերը և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն:

30. ԲՈՀ-ը մասնակցում է ավիացիոն անձնակազմերի պատրաստման ծրագրերի մշակմանը և դրանց նկատմամբ իրականացնում վերահսկողություն:

31. Այն մասնագետների նկատմամբ, որոնք դրսևորել են թռիչքային վարպետություն և թռիչքի հատուկ պայմաններում  հմուտ և գրագետ գործողություններ, սակայն չեն բավարարում ստաժի և թռիչքաժամի որակավորման պահանջներին` կարգի բարձրացման համար, ԲՈՀ-ը կարող է որոշում կայացնել ժամկետից շուտ կարգը բարձրացնելու վերաբերյալ:

32. ԲՈՀ-ը քննարկում է համապատասխան փաստաթղթերը և տալիս է եզրակացություն` կարգի իջեցման, վկայականը հետ վերցնելու, թռիչքային աշխատանքում վերականգնելու, օդանավերի նոր տեսակների վրա վերաուսուցման հարցերի վերաբերյալ:

33. ԲՈՀ-ը քննարկում է ԲՈՀ-ի արտագնա քննող հանձնաժողովների որոշումների վերաբերյալ բողոքները քաղաքացիական ավիացիայի մասնագետների որակավորման հարցերի վերաբերյալ և պարզաբանում է սույն կանոնակարգի և ավիացիոն անձնակազմին ներկայացվող որակավորման պահանջները:

34. ԲՈՀ-ը քննարկում է այլ պետության կողմից տրված քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անձնակազմի վկայականների ճանաչելու վերաբերյալ հարցերը:

35. Այլ պետությունների քաղաքացիներ-ավիացիոն մասնագետներին ԲՈՀ-ը տալիս է վկայականներ սույն կանոնակարգի և ԻԿԱՕ-ի հավելված 1-ի պահանջներին համապատասխան:

36. ԲՈՀ-ը ուսումնասիրում է ԻԿԱՕ-ի փորձի և չափորոշիչների որակավորման պահանջները, քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անձնակազմերի որակավորման և վկայականներ տալու հարցերը և դրա հիման վրա առաջարկություն է ներկայացնում Գլխավոր վարչության պետին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անձնակազմերի որակավորման և վկայականների տրման ընթացակարգերը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

37. ԲՈՀ-ը կազմակերպում է ավիացիոն անձնակազմերի վկայականների պատրաստումը և դրանց տրման վերաբերյալ վարում է գրանցամատյան:

38. ԲՈՀ-ի որոշումը կարող է բողոքարկվել Գլխավոր վարչության պետին` արձանագրությունը քննվողին հանձնելուց հետո հնգօրյա  ժամկետում: Գլխավոր վարչության պետը դիմումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում նշանակում է նոր քննական հանձնաժողով և դրա հիման վրա տասնօրյա ժամկետում դիմատուին տալիս է գրավոր եզրակացություն: Բողոքի արդյունքում նշանակված քննության անբավարար եզրակացության դեպքում տրված եզրակացությունը բողոքարկման ենթակա չէ:

 

IV. ԲՈՀ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

39. ԲՈՀ-ի նախագահը`

ա) ապահովում է ԲՈՀ-ի բնականոն աշխատանքը, խնդիրների և գործառույթների կատարումը.

բ) ստուգում է օդանավերի վրա վերաուսուցման համար թեկնածուների համապատասխանությունը Գլխավոր վարչության սահմանված պահանջներին.

գ) կազմակերպում է քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրման և դասակարգման հարցերը կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերի մշակումը.

դ) ներկայացնում է ԲՈՀ-ի աշխատանքի տարեկան հաշվետվությունը Գլխավոր վարչության պետին.

ե) հսկում է ԲՈՀ-ի գործավարության վարումը, վկայականների և այլ փաստաթղթերի հաշվառման ու պահպանման կազմակերպումը.

զ) հաստատում է քաղաքացիական ավիացիայի  ավիացիոն ուսումնական կազմակերպությունների ծրագրերը, հարցաշարերը և քննական թերթիկները:

40. ԲՈՀ-ի նախագահն իրավունք ունի`

ա) անցկացնել ԲՈՀ-ի արտագնա նիստեր.

բ) ներգրավել ԲՈՀ-ի աշխատանքներում Գլխավոր վարչության աշխատողներին, նրանց  ստորաբաժանումների ղեկավարների համաձայնությամբ.

գ) տալ պարզաբանումներ ավիաընկերությունների ղեկավարներին, ավիացիոն մասնագետներին` սույն կանոնակարգի կիրառման և ավիացիոն անձնակազմին ներկայացվող որակավորման պահանջների հարցերի վերաբերյալ.

դ) տալ վկայականների կրկնօրինակներ` սույն կարգի դրույթներին համապատասխան: 

41. ԲՈՀ-ի նախագահը պատասխանատու է ԲՈՀ-ի աշխատանքների կազմակերպման և սույն կանոնակարգով սահմանված գործառույթների իրականացման համար: ԲՈՀ-ի անդամը ԲՈՀ-ի նախագահի ներկայացմամբ կարող է հանվել ԲՈՀ-ի կազմից Գլխավոր վարչության պետի հրամանով:

 

V. ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

42. Գլխավոր քննող (թռիչքային անձնակազմ)`

գծային օդաչու, որն ունի գործող վկայական, 5000 ժամ ընդհանուր թռիչքաժամ, օդանավի հրամանատարի 3000 թռիչքաժամ, ունի ըստ սարքերի թռիչքների թույլտվություն, հրահանգչական աշխատանքի թույլտվություն և մասնագետի կարգ` ոչ ցածր առաջին կարգից կամ օդաչու-վետերան, որն ունի երկարամյա աշխատանքային փորձ և ծանոթ է խցիկում անձնակազմի աշխատանքի օպտիմալացման ծրագրին (CRM) և իրական թռիչքի պայմաններին մոտեցված պայմաններում թռիչքային պատրաստության ծրագրին (LOFT), կանոնավոր մասնակցում է թռիչքներին որպես օդաչու-դիտորդ:

43. Քննող (թռիչքային անձնակազմ)`

գծային օդաչու, որն ունի գործող վկայական, 5000 ժամ ընդհանուր թռիչքաժամ, օդանավի հրամանատարի 1000 ժամ թռիչքաժամ, ունի ըստ սարքերի թռիչքների թույլտվություն, հրահանգչական աշխատանքի թույլտվություն և մասնագետի կարգ` ոչ ցածր առաջին կարգից կամ օդաչու-վետերան, որն ունի աշխատանքային փորձ և ծանոթ է խցիկում անձնակազմի աշխատանքի օպտիմալացման ծրագրին (CRM) և իրական թռիչքի պայմաններին մոտեցված պայմաններում թռիչքային պատրաստության ծրագրին (LOFT), կանոնավոր մասնակցում է թռիչքներին որպես օդաչու-դիտորդ:

44. Քննող (թռիչքային անձնակազմ-շտուրման)`

շտուրմանի գործող վկայական ունեցող, ընդհանուր թռիչքաժամ 5000 ժամ, հրահանգչական աշխատանքի թույլտվություն և մասնագետի կարգ` ոչ ցածր առաջին կարգից:

45. Քննող (թռիչքային անձնակազմ-օդանավի բորտինժեներ)`

օդանավի բորտինժեների գործող վկայական, 5000 ժամ ընդհանուր թռիչքաժամ, հրահանգչական աշխատանքի թույլտվություն և մասնագետի առաջինից ոչ ցածր կարգ ունեցող:

46. Գլխավոր քննող (թռիչքային պիտանիություն-թռչող ապարատ և շարժիչ)`

ինժեների գործող վկայական, բարձրագույն ավիացիոն կրթություն, 10 տարուց  ոչ պակաս աշխատանքային ստաժ ունեցող, զբաղեցրած պաշտոնը` ոչ ցածր թռչող ապարատի և շարժիչի գլխավոր մասնագետից (ինժեներից):

47. Քննող (թռիչքային պիտանիություն- ավիացիոն և ռադիոէլեկտրոնային սարքավորումներ)`

ինժեների գործող վկայական, բարձրագույն կրթություն էլեկտրա-, ռադիոսարքավորումների գծով, 10 տարուց  ոչ պակաս աշխատանքային ստաժ ունեցող, զբաղեցրած պաշտոնը` ոչ ցածր ավիացիոն  և ռադիոէլեկտրոնային սարքավորումների առաջատար ինժեներից:

48. Քննող (օդային երթևեկության կարգավորում)`

կարգավարի գործող վկայական, հրահանգչական աշխատանքի ոչ պակաս 5 տարվա ստաժ  և մասնագետի առաջինից ոչ ցածր կարգ ունեցող:

49. Քննող (օդանավի բորտօպերատոր, օդանավի բորտուղեկցորդ)`

օդանավի բորտօպերատորի (օդանավի բորտուղեկցորդի) գործող վկայական, հրահանգչական աշխատանքի ոչ պակաս 5 տարվա ստաժ  և մասնագետի առաջինից ոչ ցածր կարգ ունեցող:

 

VI. ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳՈՂ ԲՈՀ-Ի ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

50. Գլխավոր օդաչու-տեսուչ`

գծային օդաչու, որն ունի գործող վկայական, բարձրագույն ավիացիոն կրթություն, ընդհանուր 5000 թռիչքաժամ, որից 2000-ը որպես օդանավի հրամանատար, թույլտվություն սարքերով թռիչքների, օդերևութաբանական նվազագույնը ոչ ցածր ԻԿԱՕ-ի 1-ին կատեգորիայից, հրահանգչական աշխատանքի թույլտվություն և այդ պաշտոնում ոչ պակաս 3 տարվա աշխատանքային ստաժ, կարգը ոչ ցածր առաջինից:  

51. Օդաչու-տեսուչ`

գծային օդաչու, որն ունի գործող վկայական, բարձրագույն ավիացիոն կրթություն, ընդհանուր 5000 թռիչքաժամ, որից 1000-ը որպես օդանավի հրամանատար, թույլտվություն սարքերով թռիչքների, օդերևութաբանական նվազագույնը ոչ ցածր ԻԿԱՕ-ի I կատեգորիայից, հրահանգչական աշխատանքի թույլտվություն և այդ պաշտոնում ոչ պակաս 2 տարվա աշխատանքային ստաժ, կարգը ոչ ցածր առաջինից:  

52. Գլխավոր շտուրման-տեսուչ`

շտուրմանի գործող վկայական, հատուկ (մասնագիտական) ավիացիոն կրթություն, ընդհանուր 5000 թռիչքաժամ, հրահանգչական աշխատանքի թույլտվություն և այդ պաշտոնում ոչ պակաս 2 տարվա աշխատանքային ստաժ, կարգը ոչ ցածր առաջինից:

53. Գլխավոր բորտինժեներ-տեսուչ`

բորտինժեների գործող վկայական, բարձրագույն ավիացիոն կրթություն, ընդհանուր 5000 թռիչքաժամ, հրահանգչական աշխատանքի թույլտվություն և այդ պաշտոնում ոչ պակաս 2 տարվա աշխատանքային ստաժ, կարգը ոչ ցածր առաջինից:

54. ԲՈՀ-ի նախագահը քննական հանձնաժողովի անդամներին և թռիչքային պատրաստությունը ստուգող հանձնաժողովի անդամներին տալիս է թույլտվություն իրենց գործառույթները իրականացնելու համար երեք տարուց ոչ ավելի ժամկետով, իր համապատասխան որոշմամբ: Նշված ժամկետը կարող է երկարացվել ԲՈՀ-ի նախագահի մոտ մասնագետի հարցազրույց անցնելուց հետո:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան