Գլխավոր տեղեկություն
Համար
N 582-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.01.17/2(179) Հոդ.199
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.05.2008
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 մայիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11308170

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 մայիսի 2008 թ.
ք. Երևան

N 582-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով՝

 

Հրամայում եմ`

 

Սահմանել ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

ՀՀ պաշտպանության նախարար

Ս. Օհանյան

          

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

պաշտպանության նախարարի

2008 թ. մայիսի 14-ի N 582-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում(այսուհետ՝ համապատասխան մարմին) քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր հետևյալ դեպքերում`

1) հղիության և ծննդաբերության արձակուրդի.

2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու.

3) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղման.

4) մինչև քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելու.

5) քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության.

6) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

3. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը սույն կարգով նախատեսված դեպքերում կարող է զբաղեցվել՝

1) տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից.

2) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ՝ կադրերի ռեզերվ) գրանցված քաղաքացիական ծառայողի կողմից.

3) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի կողմից:

Սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված քաղաքացիական ծառայողը կամ անձը քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնում է իր համաձայնությամբ:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից կարող է զբաղեցվել սույն կարգի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված, ինչպես նաև վեց ամիսը չգերազանցող ժամկետով օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ մինչև վեց ամիս ժամկետով տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ՝ նրա որոշմամբ:

Եթե տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված է տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի փոխարինումը մեկից ավելի քաղաքացիական ծառայողների կողմից, ապա նրանց փոխարինման ժամկետների հանրագումարը չպետք է գերազանցի վեց ամիսը:

(4-րդ կետը փոփ. 19.01.09 N 35-Ն)

5. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի, իսկ դրա անհնարինության դեպքում մեկ այլ անձի կողմից կարող է զբաղեցվել՝

1) սույն կարգի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված, ինչպես նաև վեց ամիսը չգերազանցող ժամկետով օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ՝ նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր) կնքելով (Ձևը կցվում է).

2) սույն կարգի 2-րդ կետի 1-րդ և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և օրենքով նախատեսված այլ դեպքերում՝ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից նրա հետ Պայմանագիր կնքելով:

(5-րդ կետը փոփ. 19.01.09 N 35-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում (ընդ որում, սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում՝ եռօրյա ժամկետում) տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը գրավոր դիմում է համապատասխան մարմնի աշխատակազմին՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող սույն կարգով նախապատվություն ստացած կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի մասին տեղեկություններ ստանալու և նրա հետ Պայմանագիր կնքելու համար:

(6-րդ կետը փոփ. 19.01.09 N 35-Ն)

7. Սույն կարգի 6-րդ և 15-րդ կետերով նախատեսված դեպքերում գրավոր դիմումը ստանալուց հետո համապատասխան մարմնի աշխատակազմն առնվազն տասնօրյա ժամկետում հրապարակում է հայտարարություն՝ կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների կողմից քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմում ներկայացնելու նպատակով:

8. Հայտարարության մեջ պետք է պարունակվեն առնվազն հետևյալ տվյալները`

1) համապատասխան մարմնի անվանումը.

2) քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը և տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

3) քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

4) քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը կամ դրա վերացման ժամկետը.

5) դիմումների ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ հայտարարության առաջին հրապարակման երրորդ աշխատանքային օրը.

6) համապատասխան մարմնի աշխատակազմի գտնվելու վայրը և համապատասխան հեռախոսահամարը:

9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հայտարարության հիման վրա ներկայացված դիմումներից նախապատվությունը տրվում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական հատուկ ծառայության առավել բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` քաղաքացիական հատուկ ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին:

10. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված քաղաքացիական ծառայողի մասին համապատասխան մարմնի աշխատակազմը քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին տեղեկացնում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(10-րդ կետը փոփ. 19.01.09 N 35-Ն)

11. Համապատասխան մարմնի աշխատակազմը սույն կարգի 9-րդ կետով նախատեսված քաղաքացիական ծառայողին սույն կարգով սահմանված ընթացակարգով նախապատվություն տալու դեպքում այդ մասին հայտնում է նրան սույն կարգի 10-րդ կետում նշված տեղեկացման օրը:

12. Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի (ծառայողների) կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողը (ծառայողները) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա համապատասխան մարմնի աշխատակազմը քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է այդ մասին:

(12-րդ կետը փոփ. 19.01.09 N 35-Ն)

13. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքում, ինչպես նաև սույն կարգի 10-րդ կետով նախատեսված տեղեկությունը ստանալուց հետո մինչև երրորդ օրը ներառյալ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված քաղաքացիական ծառայողի համապատասխան մարմին չներկայանալու դեպքում քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ կնքել Պայմանագիր, հաշվի առնելով Օրենքի 11‑րդ, 12-րդ, 25-րդ հոդվածի 3-րդ մասի և 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Չի թույլատրվում այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա այդ պաշտոնից Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10‑րդ, 11-րդ, 17-րդ և 19-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով:

(13-րդ կետը փոփ. 19.01.09 N 35-Ն)

14. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը սույն կարգի 10-րդ կետով նախատեսված տեղեկությունները ստանալուց հետո եռօրյա ժամկետում, իսկ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքերում` մեկամսյա ժամկետում, Պայմանագիրը կնքում է երկու հավասարազոր օրինակից, որի մեկ օրինակը պահվում է համապատասխան մարմնում, իսկ երկրորդը՝ նույն օրը տրվում է այն անձին, ում հետ կնքվել է Պայմանագիրը:

(14-րդ կետը փոփ. 19.01.09 N 35-Ն)

15. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից մեկամսյա ժամկետում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ Պայմանագիր չկնքելու, ինչպես նաև սույն կարգի 9-րդ կետով նախատեսված քաղաքացիական ծառայողի կողմից տվյալ քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը Պայմանագրով զբաղեցնելուց հրաժարվելու դեպքում քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցվում է սույն կարգով նախատեսված ընդհանուր հիմունքներով:

(15-րդ կետը փոփ. 19.01.09 N 35-Ն)

16. Պայմանագրի ժամկետը, մինչև սույն կարգի 17-րդ կետով նախատեսված հիմքերից մեկի առաջացումը, կարող է երկարաձգվել քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի կամ դրա վերացման ժամկետի փոփոխման դեպքում՝ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի և այն անձի համաձայնությամբ, ում հետ կնքվել է Պայմանագիրը:

(16-րդ կետը փոփ. 19.01.09 N 35-Ն)

17. Պայմանագիրը լուծվում է՝

1) քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացման, այդ թվում՝ վաղաժամկետ վերացման դեպքում.

2) Օրենքի 34-րդ հոդվածով (բացառությամբ այդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-րդ, 15-րդ, 20-րդ կետերով և 3-րդ մասով) նախատեսված դեպքերում.

3) սույն կարգի խախտմամբ քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում.

4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով Պայմանագրով սահմանված ժամկետում աշխատանքի չներկայանալու դեպքում, ընդ որում` քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն մեկ ամսից ավելի ժամկետով զբաղեցնելու դեպքում՝ ոչ պակաս, քան տասն աշխատանքային օր, իսկ քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն մինչև մեկ ամիս ժամկետով զբաղեցնելու դեպքում՝ ոչ պակաս, քան հինգ աշխատանքային օր:

Սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված ժամկետները կարող են երկարաձգվել քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ:

Սույն կարգի խախտմամբ կնքված Պայմանագիրը ենթակա չէ լուծման տվյալ պաշտոնը Պայմանագրով զբաղեցնող անձի անձնական դիմումի համաձայն:

(17-րդ կետը փոփ. 19.01.09 N 35-Ն)

18. Չի թույլատրվում քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում տվյալ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագրում կատարել այնպիսի փոփոխություն, որը կարող է հանգեցնել տվյալ պաշտոնը Պայմանագրով զբաղեցնող անձի հետ կնքված Պայմանագրի լուծմանը:

 

Ձև

Ժամկետային աշխատանքային

պայմանագիր կնքելու կարգի

 

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ____

 

ք. _________ ____ ___________ 200 թ.

 

Հայաստանի Հանրապետության _____________________________, մի

(համապատասխան մարմնի անվանումը)

կողմից, ի դեմս _________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

___________________________________________________

 

(այսուհետ՝ Համապատասխան մարմին) և

___________________________________________________

(քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձի անունը, ազգանունը, հայրանունը)

 

(ծնված` 19_____ թ. ________________ -ին, բնակության վայրը՝_____________

անձնագիր N ____ տրված ____________ կողմից _____ թ. ________________-ին)

մյուս կողմից (այսուհետ՝ Պաշտոնակատար) կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Համապատասխան մարմինը հանձնարարում է, իսկ Պաշտոնակատարն ապահովում է

____________________________________________________ -ում

(համապատասխան մարմնի անվանումը)

_______________________________________________________

(քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը)

 

պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների ճշգրիտ և ժամանակին կատարումը:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Կողմերն ունեն «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներ և պարտականություններ:

 

III. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Համապատասխան մարմինը Պաշտոնակատարին վճարում է ամենամսյա աշխատավարձ

____________________________________________________ դրամի չափով:

(տառերով և թվերով)

 

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. Սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում կողմերը կրում են

պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

5. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են քաղաքացիական հատուկ ծառայության

օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:

6. Սույն պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2008

թվականի մայիսի 14-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին»

N 582-Ն հրամանով սահմանված կարգով:

7. Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի

Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

8. Սույն պայմանագիրը գործում է ստորագրման պահից:

9. Սույն պայմանագիրը կնքվել է երկու հավասարազոր օրինակից:

 

Համապատասխան մարմին

Պաշտոնակատար

_________________________

(ստորագրություն)

________________________

(ստորագրություն)

 

Կ.Տ.