«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հոկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 32008336
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
28 հոկտեմբերի 2008 թ. |
N 152-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 62-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 20-ի N 62-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական օդանավերի թռիչքային պիտանիության ապահովման կանոնները»-ի 1-ին կետը «հավելվածի» բառից հետո լրացնել «և Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-39 (JAR - 39) և ՋԱՌ-ՄՄԵԼ/ՄԵԼ (JAR-MMEL/MEL) բառերով:
Գլխավոր վարչության պետ՝ |
Ա. Մովսեսյան |