Գլխավոր տեղեկություն
Համար
N 297-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2008-01.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.11.07/38(312) Հոդ.346
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
25.09.2008
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հոկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 32208310

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

25 սեպտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 297-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո հայտնաբերված սխալների ուղղման» հրահանգը` համաձայն հավելվածի (կցվում է)։

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա։

 

Կոմիտեի նախագահ՝ 

Մ. Վարդանյան

 

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

2008 թ. սեպտեմբերի 25-ի

N 297-Ն հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ

 

Բ Ա Ժ Ի Ն 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգով սահմանվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնելուց հետո հայտնաբերված սխալների ուղղման առանձնահատկությունները:

2. Անշարժ գույքի պետական հաշվառման (չափագրման) տվյալներում հայտնաբերված որակական, քանակական և տեխնիկական բնույթի սխալների ուղղումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 25.09.08 թ. N 299-Ն հրամանով հաստատված «Իրավունքների պետական գրանցում (այսուհետ` գրանցում) ստացած անշարժ գույքի (հողամասերի, շենքերի, շինությունների) հաշվառման տվյալներում հայտնաբերված սխալների ուղղման» հրահանգով սահմանված կարգով:

3. Անշարժ գույքի կադաստրային գնահատման արդյունքում թույլ տրված սխալների ուղղումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 25.09.08 թ. N 298-Ն հրամանով հաստատված «Անշարժ գույքի կադաստրային գնահատման արդյունքում թույլ տրված սխալների ուղղման մասին» հրահանգով սահմանված կարգով:

4. Իրավունքների պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալները դասակարգվում են`

1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերում նշված տվյալները գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում՝ անկախ սեփականության և (կամ) գույքային այլ իրավունքի սուբյեկտներից, կադաստրային քարտեզներում (այսուհետև՝ հիմնական փաստաթղթեր) և (կամ) իրավունքի գրանցման համապատասխան վկայականում (այսուհետև՝ վկայական) սխալ կամ թերի գրառելու, տեխնիկական վրիպակների, կատարված սխալների հետևանքով առաջացած սխալներ (գրասխալներ),

2) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ձեռքբերումը հաստատող փաստաթղթերում տեղ գտած սխալների առկայության հետևանքով (այլ մարմինների կամ անձանց կողմից տրված փաստաթղթերի անհամապատասխանություններ և այլն, այսուհետև՝ փաստաթղթային սխալներ)։

5. Ըստ սխալների ուղղման իրավական հետևանքների, սխալները կարող են լինել սխալներ, որոնց ուղղումը հիմնական փաստաթղթերում և (կամ) վկայականում առաջացնում է անշարժ գույքի պատկանելիության, որակական կամ քանակական բնութագրերի փոփոխություն (այսուհետև` իրավական հետևանքներ առաջացնող սխալներ):

1) Իրավական հետևանքներ առաջացնող սխալներ են հանդիսանում մասնավորապես այն սխալները, որոնց ուղղումը առաջացնում է`

ա. անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի փոփոխություն,

բ. գրանցված իրավունք ունեցող սուբյեկտների թվի նվազեցում կամ ավելացում (օրինակ՝ գույքի պատկանելիության փոփոխություն առաջացնող սխալներ և այլն, բացառությամբ՝ գրասխալների),

գ. իրավունքների բնույթի կամ տեսակի փոփոխություն, այն է գույքի նկատմամբ գրանցված իրավունքի տեսակի (վարձակալության փոխարեն գրառվել է սեփականություն կամ հակառակը և այլն), ընդհանուր սեփականության իրավունքում բաժնեմասերի փոփոխություն առաջացնող սխալներ, որոնք հիմնավորվում են հիմնական փաստաթղթերում առկա իրավահաստատող կամ իրավունք սահմանող փաստաթղթերով:

2) Գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի փոփոխություն չի հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերում նշված տվյալները հիմնական փաստաթղթերում կամ վկայականում սխալ կամ թերի (գրասխալ) գրառման ուղղումը, ինչպես նաև գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի անվան, ազգանվան, հայրանվան կամ անվանման գրառման մեջ կատարված այնպիսի սխալի ուղղումը, որի ուղղումը հիմնավորող և (կամ) կադաստրային գործում առկա փաստաթղթերից հնարավոր է որոշել, որ նախքան սխալի ուղղումը և սխալի ուղղումից հետո գրանցված սուբյեկտը նույն անձն է:

6. Իրավական հետևանքներ չառաջացնող սխալներ են այն սխալները, որոնց ուղղումը հիմնական փաստաթղթերում չի առաջացնում անշարժ գույքի պատկանելիության և իրավունքի տեսակի փոփոխություն:

7. Իրավունքների պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղումը կարող է կատարվել`

1) ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ՝ սեփական նախաձեռնությամբ,

2) շահագրգիռ անձանց նախաձեռնությամբ (իրավասու մարմիններ, անձինք), որոնց կողմից հաստատված կամ ներկայացված փաստաթղթերի հիման վրա հիմնական փաստաթղթերում կատարվել է իրավունքի պետական գրանցումը,

3) անշարժ գույքի պետական ռեգիստրի նախաձեռնությամբ՝ վերադասության կարգով:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՍՏ ՍԽԱԼՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԵՎ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ

 

8. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերում նշված տվյալները մատյանի գրանցման թերթիկում և (կամ) վկայականում սխալ կամ թերի գրառումները (գրասխալները/`

1) կարող են ուղղվել ինչպես գրանցման սուբյեկտի դիմումի հիման վրա, այնպես էլ ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ կամ վերադասության կարգով` առանց գրանցման սուբյեկտի համաձայնության,

2) եթե դրանց ուղղումը առաջացնում է իրավունքի բնույթի փոփոխություն, կարող են ուղղվել գրանցման սուբյեկտի դիմումի և նոտարական կարգով հաստատված համաձայնության կամ հայտարարության (այսուհետև` համաձայնագիր) հիման վրա կամ սույն հրահանգի 6-րդ կետով սահմանված սուբյեկտների նախաձեռնությամբ,

3) եթե դրանց ուղղումը առաջացնում է պատկանելիության փոփոխություն, կարող են ուղղվել նախքան սխալի ուղղումը եղած և սխալի ուղղումից հետո իրավունք ձեռքբերող անձանց համաձայնությամբ և (կամ) սույն հրահանգի 7-րդ կետով սահմանված սուբյեկտների նախաձեռնությամբ,

4) սույն ենթակետով նշված սխալների ուղղումը սուբյեկտի կողմից համաձայնություն չտալու դեպքում, կատարվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից՝ այդ մասին 3-օրյա ժամկետում գրավոր տեղյակ պահելով պետական գրանցման սուբյեկտին:

9. Ֆիզիկական անձի անվան, ազգանվան, հայրանվան կամ իրավաբանական անձի անվանման օրենսդրությամբ նախատեսված հիմքերով և կարգով փոփոխումը կամ իրավաբանական անձի անվան կամ անվանման փոփոխումը գրանցող մարմնի կողմից տրված համապատասխան վկայականի (քաղաքացիական կացության ակտի գրանցման վկայական կամ իրավաբանական անձի պետական գրանցման վկայական` համապատասխան ներդիրով (նոտարական կարգով վավերացված պատճենը ներկայացվելու դեպքում՝ չի համարվում սխալի ուղղում, այլ այն գրանցվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով:

10. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերում փաստաթղթային սխալների առկայության հետևանքով, օրինակ՝ նոտարի կամ նոտարական գործողություններ կատարելու իրավունք ունեցող անձանց կողմից պայմանագրում, համաձայնագրում, վկայագրում, պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքի ղեկավար), (այսուհետև՝ իրավասու մարմին) կողմից կայացված որոշումներում կամ նախկինում կայացված որոշումներից քաղվածքներում, հողամասերի կամ շենքերի, շինությունների հատակագծերում, ինչպես նաև իրավունքի պետական գրանցման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում կամ որոշումներում, վավերացումներում, հիմնական փաստաթղթերում և այլն) կատարված սխալները կարող են ուղղվել սույն հրահանգի 7-րդ կետով սահմանված սուբյեկտների նախաձեռնությամբ: Ընդ որում, սխալները կարող են ուղղվել միայն իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթում առկա սխալ փաստաթուղթը տրամադրած իրավասու մարմնի կողմից փաստաթղթում սխալի ուղղում (փոփոխություն, լրացում) կատարելուց կամ եթե տվյալ տիպի փաստաթղթերում ուղղում կատարելը արգելված է, ապա նույն բովանդակությամբ նոր փաստաթուղթ տրամադրելուց հետո:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Շահագրգիռ անձանց նախաձեռնությամբ՝ վերջիններիս դիմումի հիման վրա սխալի ուղղումն իրականացնելու արդյունքում կազմվում է արձանագրություն, որում ներկայացվում են կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ներկայացված փաստաթղթերը, դրանց հիման վրա` պատճառաբանված եզրակացություն է տրվում սխալի ուղղումը հիմնավոր լինելու` այդ թվում նաև սխալը ուղղելու համար անհրաժեշտ համաձայնությունների առկայության մասին, կամ սխալի բացակայության մասին: Արձանագրությունը ստորագրում են գրառման, կամ փաստաթղթային սխալների դեպքում` գրանցման բաժնի պետը և գրանցման բաժնի պետի տեղակալը գրանցման գծով և ստորաբաժանման ղեկավարը:

12. Շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա իրականացված սխալների ուղղման գործառույթները իրականացվում են դիմումի մուտքագրման օրվանից սկսած երկու աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ գործառույթի իրականացումը չի սահմանափակվում միայն գրանցման փաստաթղթերի և սխալի ուղղումը հիմնավորելու նպատակով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ, որի դեպքում սխալը ուղղվում է ոչ ուշ, քան դիմումը ստանալու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը: Լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման և դրանց ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում սույն կետով սահմանված գործառույթի իրականացումը՝ պետական ռեգիստրի գրավոր թույլտվությամբ կարող է երկարացվել ևս 15 աշխատանքային օրով, ընդ որում, լրացուցիչ փաստաթղթերի ներկայացումից հետո սխալներն ուղղվում են ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

1) Սույն կետով նախատեսված դեպքերում, եթե սխալի ուղղման արդյունքում առաջանում է նաև գրանցման սուբյեկտին տրամադրված վկայականում կամ կադաստրային քարտեզներում համապատասխան ուղղում կատարելու անհրաժեշտություն, ապա սույն հրահանգով սահմանված կանոններին համապատասխան ուղղումը կատարվում է նաև նշված փաստաթղթերում, իսկ գրանցման սուբյեկտի կողմից վկայականը ներկայացված չլինելու դեպքում, վերջինս գրավոր տեղյակ է պահվում գրանցման փաստաթղթերում կատարված ուղղման վերաբերյալ` առաջարկելով ուղղում կատարելու նպատակով ներկայացնել նաև վկայականի` գրանցման սուբյեկտին տրամադրված օրինակը:

2) Գրանցման սուբյեկտի կողմից վկայականը չներկայացնելու դեպքում տվյալ միավորի վերաբերյալ հետագա գործառույթները և միասնական տեղեկատության տրամադրումը կասեցվում է:

13. Տարածքային ստորաբաժանման կողմից իրավունքի պետական գրանցման ժամանակ թույլ տրված` իրավական հետևանքներ առաջացնող սխալներ հայտնաբերելու դեպքում սույն հրահանգի 11-րդ կետով սահմանված կանոններով կազմվում է արձանագրություն, որում պարտադիր նշվում են սխալի տեսակը` ըստ առաջացման պատճառների և իրավական հետևանքների, սխալի ուղղման համար անհրաժեշտ փաստաթղթերի և համաձայնությունների առկայությունը:

14. Յուրաքանչյուր ամիս հայտնաբերված և ուղղված սխալների վերաբերյալ արձանագրությունները ստորաբաժանման ղեկավարի ուղեկցող զեկուցագրով, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է Կոմիտեի նախագահին, ընդ որում, զեկուցագիրը ներկայացվում է ոչ ուշ, քան յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 2-րդ աշխատանքային օրը ներառյալ:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՍԽԱԼԻ ՈՒՂՂՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

 

15. Սույն հրահանգով նախատեսված դեպքերում հիմնական փաստաթղթերում` գրանցման ժամանակ թույլ տրված սխալի մասով կարող է ուղղվել նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի հրամանով՝ սույն հրահանգով սահմանված հիմքերով և կարգով:

16. Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալ հայտնաբերելու դեպքում տվյալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում պետական ռեգիստրին ներկայացվում է զեկուցագիր:

17. Վերադասության կարգով հայտնաբերված սխալների ուղղման գործառույթը իրականացվում է սույն հրահանգի 3-րդ բաժնով սահմանված կարգով:

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

18. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման), գրավի, հիփոթեքի, վարձակալության իրավունքների գրանցման վկայականներում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյաններում, ինչպես նաև գործավարության մյուս մատյաններում սխալ գրառում կատարելու դեպքում կարմիր տուշով գիծ է քաշվում սխալ գրված բառի, տառի կամ թվի վրա այնպես, որ ընթեռնելի լինի սխալ գրառումը, այնուհետև գրվում է ճիշտ բառը (տառը) կամ թիվը, համարակալվում կատարված ուղղումը և «Լրացուցիչ նշումներ» բաժնում նշվում է «N — ուղղումը կատարվել է մեր կողմից:»: Կատարված ուղղումը և գրառումը ստորագրվում և կնքվում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից՝ ուղղման ամիս, ամսաթիվ, տարեթվի, ժամի և րոպեի պարտադիր նշումով:

19. Գրասխալների ուղղում նույն վկայականում թույլատրվում է կատարել առավելագույնը հինգ անգամ:

1) Հինգից ավելի գրառման ուղղումներ կատարելու դեպքում կազմվում է նոր վկայական՝ նախկին վկայականի առաջին էջի վերևի աջ անկյունում կատարվում է գրառում` «վկայականը համարվել է չեղյալ», կատարված գրառումը ստորագրվում և կնքվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից:

Գրանցման սուբյեկտի կողմից ներկայացված և չեղյալ համարված վկայականը ևս կարվում է տվյալ միավորի կադաստրային գործում: 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.07.2011, N 189-Ն 01.01.2012, N 297-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան