Գլխավոր տեղեկություն
Համար
N 171-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.06.06/19(293) Հոդ.181
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
21.05.2008
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.05.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 մայիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11608172

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 մայիսի 2008 թ.

ք. Երևան

 N 171-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.

1. 2008 թվականի հունիսի 11-ից գործողության մեջ դնել XXIX ամառային օլիմպիական խաղերին նվիրված «Beijing 2008» նամականիշը` սահմանելով անվանագինը 350 դրամ, տպաքանակը` 100000 հատ:

2. 2008 թվականի հունիսի 17-ից գործողության մեջ դնել Հայկական ավանդական արհեստներ. Փայտամշակմանը նվիրված «Գրակալ, 1272թ. Անի» նամականիշը, սահմանելով անվանագինը 120 դրամ, տպաքանակը` 30000 հատ:

3. 2008 թվականի հունիսի 18-ից գործողության մեջ դնել ԵՎՐՈՊԱ 2008. Նամակներին նվիրված «EUROPA» նամականիշը` սահմանելով անվանագինը 350 դրամ, տպաքանակը` 70000 հատ:

4. 2008 թվականի հունիսի 19-ից գործողության մեջ դնել Շիրվանզադեի ծննդյան 150-ամյակին նվիրված «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ 1858-1935» նամականիշը` սահմանելով անվանագինը 280 դրամ, տպաքանակը` 30000 հատ:

5. 2008 թվականի հունիսի 20-ից գործողության մեջ դնել III նույնատիպ թողարկմանը նվիրված «Տիգրան Մեծ» չորս նամականիշը` սահմանելով անվանագինը 10, 20, 50 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 200000 հատ և անվանագինը 1100 դրամ, տպաքանակը` 100000 հատ:

 

ՀՀ տրանսպորտի և

կապի նախարար

Գ. Սարգսյան